Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆիլմը պատրաստ լինելուն պես արձագանքն այնպիսին կլինի, որ կստանաք ձեր հարցերի պատասխանները.Արթուր Վարդանյան

Lifestyle

Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարևորը ձեռագիրն է. եթե ունես սեփական ձեռագիր, ապա պահանջված ես ու նկատելի: Ռեժիսուրայում այն առավել քան կարևոր է… Orer.am-ի այսօրվա զրուցակիցը ռեժիսոր Արթուր Վարդանյանն է, ով չի սիրում իր մասին հաճախ բարձրաձայնել. աշխատում է լուռ, բայց արդյունավետ: Ժամանակին Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ռեժիսորներից մեկն այսօր համագործակցում է ռուսական կինոարտադրողների հետ և ոչ միայն…

-Մի շրջան դուք դասվում էիք տեսահոլովակներ նկարահանող ամենապահանջված ռեժիսորների շարքին, ինքներդ էլ անընդհատ էկրաններին էիք: Ինչո՞վ է պայմանավորված այդ էկրանային լռությունն այսօր:

-Կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը բանալիների շքեղ հավաքածու ուներ: Տարիներ առաջ, երբ հերթական տեսահոլովակն էի նկարահանում, խնդրեցի նրան այդ բանալիները մի քանի օրով ինձ տրամադրել: Նա սիրով համաձայնեց, սակայն զգուշացրեց. «Զգույշ կլինես չկորի, չգողանան, «չթռցնեն»»: Ու խոստովանեց, որ այդ բանալիներից մի քանիսն ինքը «թռցրել» է: Այդ պահին հիշեց, որ Փարաջանովը ևս նման մի «մեղք» էր գործել. նա եկեղեցուց սրբապատկեր էր վերցրել, և նույն օրն էլ վայր էր ընկել սայլակից, ինչը շատերը կապում էին այդ արարքի հետ: Բայց, կարծում եմ, հանճարներին նման բաները կարելի է ներել: Այս եղելությունները, այս ամենն իրականություն է, որը հետո տարիների ընթացքում դառնում է պատմվածք: Հիմա իմ պատմած այս իրականությունը ևս դարձել է պատմվածք: Երբ իրականությունը դառնում է պատմվածք, սկսվում է մի նոր փուլ, նոր էտապ… Ինձ մոտ այժմ նոր փուլ է, նոր պատմվածքներ որոնելու շրջան: Իսկ ինչ վերաբերում է երևալ-չերևալուն, ինձ համար դա երբևէ ինքնանպատակ չի եղել: Երևում եմ այն ժամանակ, երբ ասելիք է կուտակվում:

-Կարծեք թե տեսահոլովակներից կտրուկ անցում կատարեցիք դեպի կինոարվեստ: Պա՞հն էր հասունացել, թե՞…

-Իրականում այդ անցումը Ձեզ համար էր կտրուկ, ինձ համար ոչ: Ես մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, ավարտել եմ ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա բաժինը: Կինոարվեստն այն հանգրվանն է, որին ձգտում է յուրաքանչյուր կինոռեժիսոր: Ե՛վ տեսահոլովակը, և՛ հեռուստատեսությունը, բնականաբար, սերտ կապված են կինոարվեստի հետ:

-Արթո՛ւր, տարիներ առաջ, երբ հաղորդավարի գործունեությունից անցում կատարեցիք դեպի ռեժիսորական աշխատանք, նորից զարմացրեցիք շատերին:

-Այո՛, քսան տարի առաջ հեռուստատեսությամբ իմ հեղինակած հաղորդաշարն էի վարում, որը շատ պոպուլյար և սիրված էր: Երբ դրանից հետո սկսեցի տեսահոլովակներ նկարել, շատերն ասում էին՝ հաղորդավարն սկսել է ռեժիսուրայով զբաղվել… Ռեժիսուրան, այն էլ կինոռեժիսուրան, շատ մեծ, ընդգրկուն մասնագիտություն է, որն իր մեջ ներառում է վերոնշյալ և շատ այլ մասնագիտություններ: Այդ կենսափորձը միմիայն կարող է նպաստել մասնագիտական կատարելագործմանը:

-Հայաստանում որքանո՞վ է զարգացած ռեժիսորական դպրոցը: Արդյո՞ք մենք ունենք ռեժիսորական հստակ ձեռագիր:

-Գիտեք, ուսանողական տարիներին ինձ բախտ է վիճակվել շփվել տաղանդավոր հայորդիների՝ ռեժիսորներ Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի, օպերատորներ Ալբերտ Յավուրյանի, Սերգեյ Իսրայելյանի և մի շարք այլ նշանավոր դեմքերի հետ, ովքեր կինոարվեստը, իհարկե, սերտել են Սովետական Ռուսաստանում և այստեղ ստեղծում էին հայկական կինոլեզու, ինչն էլ փոխանցեցին մեզ:

-Իսկ այդ փոխանցված լեզուն ու ձեռագիրն այսօր պահպանվո՞ւմ է:

-Ցավով պետք է նշեմ, որ այդ ձեռք բերված ձեռագիրը շատ քչերի մոտ է պահպանվում, այն գրեթե կորսված է և վտանգավոր վիճակում… Հիմա, ցավոք, գրեթե չկան այդ մարդիկ, հեղինակությունները, դրա համար էլ երիտասարդները չգիտեն՝ թռնեն կարապի լճի մեջ, թե ոչ: Սա է խնդիրը: Վերջերս բախտ ունեցա ծանոթանալու և մտերմանալու հանճարեղ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, հանդիպմանը նպաստեց Արտաշես Գեղամյանը, ում անչափ շնորհակալ եմ նման հաճելի առիթ ստեղծելու համար: Այս հանդիպումն ասես ճանապարհորդություն էր դեպի՝ ինձ համար շատ թանկ, մեր մեծերի հետ ու նրանց կողքին անցկացրած ժամանակահատվածը, զրույցները նրանց հետ, այդ հիասքանչ մթնոլորտը:
Ինչ վերաբերում է ձեռագրին, այն կախված է մտածողությունից. եթե հայերեն մտածես՝ ֆիլմը կլինի հայկական: Խոսքերիս վառ ապացույց կարող է լինել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որտեղ ջարդի տեսարաններն ավելի դաժան էին ներկայացված, քան հայ ռեժիսորների կողմից երբևէ նկարահանած ֆիլմերում: Հայ ռեժիսորները այդչափ ջարդ, կոտորած, ահասարսուռ տեսարաններ չէին պատկերել: Սակայն, չգիտես ինչու, այս ամենով հանդերձ, թուրք ռեժիսորի ֆիլմը դիտողին չի հուզում, չի դիպչում նրա հայկական հոգու լարերին, որովհետև հայերեն չի նկարված, չկա հայկական հոգի, կինոլեզուն հայերեն չէ:

-Որքան նկատել եմ, մեր ռեժիսորները հաճախ կրկնօրինակում են եվրոպական տեսահոլովակներ:

-Առհասարակ, կինոդպրոցներում նման թրեյնինգ գոյություն ունի. օրինակ բերեմ հայտնի ռեժիսորի հայտնի ֆիլմի մի հատված, որը շատ տարածված է՝ Ալֆրեդ Խիչկոկի «Փսիխո» ֆիլմից՝ բաղնիքի տեսարանը: Հաձնարարում են ուսանողներին նույնը նկարահանել, կրկնօրինակել՝ սովորելու համար: Այնպես որ մեզանում ևս սովորում են նկարել մինչև կգտնեն իրենց ձեռագիրը: Վստահեցնում եմ, մենք ունենք այնպիսի ռեժիսորներ, որոնց մի կադրից անգամ կարող ես ասել, որ դա գործ է: Օրինակ՝ Հրանտ Մովսիսյանին է կամ մեկ այլ ռեժիսորի ստեղծագործությունը:

-Մենք, կարծեք թե, ռեժիսորների պակաս չունենք: Արդյո՞ք մրցակցություն նկատվում է այդ դաշտում:

-Գիտեք, խնդիրը ռեժիսորների քանակը չէ: Մրցակցություն ասվածը լինում է այն դեպքում, երբ զբաղվում ես ուրիշի գործով: Ես անում եմ իմ գործը, որն անչափ սիրում եմ, ինքնամոռաց նվիրվում եմ աշխատանքիս: Ես անում և ստեղծում եմ իմ գործը և անում եմ այն հաճույքով:

-Արթո՛ւր, ինքներդ ֆիլմ եք նկարահանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ի՞նչ ընթացքի մեջ է ֆիլմը, ի՞նչ արձագանքներ և հաջողություններ կունենա ըստ Ձեզ:

-Ֆիլմ նկարահանելը, այն էլ ծավալուն և մեր ժամանակներում, շատ դժվար է: Թեև երկար, բայց անասելի հաճելի պրոցես է: Այն դեռ ընթացքի մեջ է: Ֆիլմը պատրաստ լինելուն պես, կարծում եմ, արձագանքն այնպիսին կլինի, որ կստանաք ձեր հարցերի պատասխանները: Տա Աստված, ամեն ինչ ընթանա ըստ պլանավորածի:

-Այսօր ուրիշ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Ֆիլմի վրա աշխատելուն զուգահեռ՝ գրում եմ: Քանի որ ինքս եմ ֆիլմերիս սցենարիստը, շուտով լույս կտեսնի նաև պատմվածքներիս ժողովածուն:

-Ժողովածուն ինչի՞ մասին է, ի՞նչ պատմվածքներ կընդգրկի իր մեջ:

-Ժողովածուն մանկության մասին է, կոչվում է «Խատուտիկ»՝ համանուն պատմվածքի հիման վրա: Ընդգրկված կլինեն մոտ 10 տապմվածքներ՝ «Թղթյա մանկություն», «Գիշերվա մարդիկ» և այլն…

-Երբեմն շատերը բողոքում են, որ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները կամակոր են: Հե՞շտ է աշխատել նրանց հետ:

-Ես միշտ փորձում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ աշխատանքը վերածվում է ստեղծագործական պրոցեսի, ուր բոլորի նպատակը մեկն է՝ ստեղծել գեղեցիկ և արժեքավոր արվեստի ստեղծագործություն, որը կարող է ներկայացնել մեր մշակույթը, մեր կենսակերպն անգամ այն աշխատանքներում, որոնք չունեն ազգային-ժողովրդական ուղղվածություն: Կարևորն այն է, որ թիմակիցներից յուրաքանչյուրը ստեղծագործական ընթացքի մի մասնիկ է դառնում:

-Իսկ ռեժիսորական աշխատանքում ի՞նչն եք առավել կարևորում:

-Ոչ միայն ռեժիսորական աշխատանքում, այլև ընդհանրապես, կարևորում եմ նվիրումը, նվիրվածությունը գործին: Տանել չեմ կարողանում «դիլետանտիզմը» և անպատասխանատվությունը: Անպատասխանատվությունը, առհասարակ, իբրև մարդկային տեսակ շատ օտար է ինձ:

-Մի պահ, կարծեք թե, բացակայում էիք Հայաստանից: Գործնակա՞ն ուղևորություն էր, թե՞ մշտական բնակության նպատակով էիք մեկնել, բայց…

-Հաճախ լինում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Այժմ «Մոսֆիլմ»-ի իմ լավ բարեկամների հետ հետաքրքիր մի նախագծի վրա ենք աշխատում, որը, կարծում եմ, շուտով կհայտնվի ռուսական հեռուստէկրաններին: Եվ, իհարկե, ՌԴ-ում ունեմ ինձ համար շատ թանկագին և հարազատ ընկերներ, որոնց այցելում եմ, կարոտս առնում…

-Նախագծի մասին կմանրամասնե՞ք:

-Անկեղծ ասած՝ փակագծերը բացելու իրավունք չունեմ…

Նելլի Մարգարյան

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience