Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սոված ուսանո՞ղ, թե՞ անկուշտ երազներ

Society

Ուս-տարվա ավարտի հետ միաժամանակ սկսվում են ուսանողական տանջալից օրերը`քննությունները: Orer.am-ը խորհուրդ է տալիս քննական անքուն գիշերների ընթացքում չմոռանալ առողջության, քնի ու ճիշտ սննդակարգի մասին և ատաջարկում է մի քանի տարբերակներ` առողջ ուսանող լինելու:

Հաճախ մեր վազվզոցները հասցնելու համար ժամանակ ենք գողանում քնից, սնվելուց ու հանգստից` դրանք հասցնելով նվազագույնի: Ու հարց է առաջանում, թե արդյոք շահու՞մ ենք կամ գուցե՝ հակառակը: Առավոտյան ժամը 09:00-ից օրը սկսող ուսանողի համար օրն ավարտվում է ուշ գիշերին` լավագույն դեպքում 01:00-ին, իսկ քննական շրջանում երբեմն օրվա վերջը համընկնում է հաջորդի սկսվելուն: Հաշվարկն ամենևին էլ սեփական օրինակով չէ միայն: Խնդրով հետաքրքրվելուն պես՝ հարցուփորձ արեցինք ուսանողության շրջանում ու հասկացանք, որ ուսանողների մեծամասնությունը տառապում է քնի ու առողջ ապրելակերպի հանդեպ անսանձ կարոտով:

Ուսանողական կյանքի ընդամենը մեկ քարորդն է քնած անցնում, իսկ մնացած ժամանակն արդյունավետ օգտագործելու համար հարկավոր է վարել առողջ ապրելակերպ: Իսկ ի՞նչ ասել է առողջ ապրելակերպ:

Հարկավոր է պահպանել օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, միշտ նույն ժամերին։ Իսկ սնունդը պետք է հնարավորինս քիչ քանակությամբ պարունակի աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին:

Դժվար թե մեզանից որևէ մեկը համալսարանի ամենաթանկ հաճույքը համարվող ճաշարանից օգտվելուն հատկացված սուղ ժամանակահատվածը օգտագործի` ճշտելու, թե սնունդը որքանով է պարունակում աղ, կենդանական ճարպեր կամ խոլեսթերին: Դրա փոխարեն կարելի է ծանոթանալ ամեն օր թարմացվող գներին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։Այստեղ, կարծում եմ, ուսանողները դժգոհելու խնդիր չունեն, քանզի միշտ լսարանի խնդիր ունեցող համալսարանականը մարաթոնյան վազքի մի ամբողջ ճանապարհ է կտրում ամեն շաբաթ, ամեն օր և ամեն դասամիջողին: Իսկ ԵՊՀ ֆիզդաստիարակության շենքի սառնաշունչ դահլիճները մարմինը կոփելու, դրանց երևանյան չոր ու սառը ձմեռներին պատրաստելու լավագույն վայրերն են:

Հաջորդ` ամենակարևոր խնդիրներից է քունը: 17-50 տարեկան մարդը պետք է քնի միջինը 7-8 ժամ: Դե հաշվեք: Եթե ուսանողը համալսարանական օրն ավարտում է ժամը 19:00-ին, ապա տնային հանձնարարությունները, ստեղծագործական գործունեությունը, ֆեյսբուքյան զրույցներն ու ընտանիքի հետ շփումը արդեն քնից խլում են բավական ժամանակ, և ուսանողը էլի ուշանում է երազների գնացքից: Իսկ եթե մի քիչ էլ ակտիվ ուսանող ես, լրագրող կամ պարզապես հետաքրքրասեր մարդ, ապա առավոտյան քեզ կսպասեն աշխատավայրում, գրադարանում կամ գոնե, Ուսանողական խորհրդի սենյակում:

Իսկ ամերիկյան հետազոտողները պարզել են, որ քննություններից առաջ անքուն գիշերներ անցկացնելու՝ ուսանողների մեջ տարածված պրակտիկան սխալ է: Բանն այն է, որ ստացված ցանկացած տեղեկություն յուրացվում և տպվում է հիշողության մեջ հենց քնի ժամանակ: Փաստորեն քունը պետք է մարդուն ոչ այնքան հանգստի, որքան ստացած ինֆորմացիան մշակելու համար: Հետևաբար գիտնականները խորհուրդ են տալիս դրանից օգուտ քաղել: Եթե շատ ինֆորմացիա է կուտակվել, որը ցանկանում եք մտապահել, ուրեմն լավ քնեք:

Իսկ լավ քնելու մասին պատմել են ամերիկացի սոցիոլոգները. Washington Post ամսագրում ներկայացված է, թե ինչպես կարելի է սննդակարգի միջոցով կարգավորել քունը:

Մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգից բացառել կոֆեինը, ինչպես նաև` խմիչքն ու նիկոտինը:Եթե Դուք բու եք ու առավոտյան էլ պետք է վաղ արթնանաք, ապա ընթրիքին կերեք բալ, այն իր մեջ քնի հորմոնի որոշակի չափաբաժին է պարունակում: Քնի կարգավորման համար պետք է օգտագործել նաև կաթ, ընկույզ, ձուկ և մածուն:Առողջապահական խորհուրդներն ու ցուցումներն, իհարկե, կարևոր են, սակայն ճիշտ ապրելու հետ մեկտեղ հարկավոր է նաև գեղեցիկ ապրել, հասցնել իրագործել այն, ինչ հասցնում է երևակայել մեր միտքը, և եթե չենք հասցնում տեսնել հեքիաթային երազներ,պիտի փորձենք հեքիաթայինը տեղափոխել իրական` խոլեսթերինով հարուստ կյանք…


Արուս Տիգրանյան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia