12 սեքսուալ մոդել, ովքեր աշխարհին ապացուցեցին, որ նիհար լինելն այլևս արդիական չէ
LifestyleԹվում է՝ նորաձևության մեջ ականատես ենք լինում իսկական հեղափոխության: Ավելի հաճախ են 90-60-90 չափերով մոդելներին փոխարինում թմբլիկ աղջիկները: Արդեն հաջողակ մոդել համարվելու համար կարիք չկա առաջվա պես սովամահ լինել, տանջվել. բավական է լինել այնպիսին, ինչպիսին կաք:
Orer.am-ը ներկայացնում է ապացույցներ, որ նորաձևությունը դեմքով շրջվել է դեպի իրականությանը մոտ կազմվածք ունեցող աղջիկները:
Ռոբին Լաուլի

Այս տարի Ռոբինը լուսանկարվեց հայտնի Sports Illustrated-ի համար: Նա բացահայտ քննադատում է այն դիզայներներին, ովքեր քիչ շանս են տալիս գիրուկ աղջիկներին:
Կլեմեն Դյուսո

Կլեմենը ամերիկյան American Apparel ապրանքանիշի դեմքն է, որը հայտնի է իր սկանդալային գովազդային արշավներով:
Ջեննի Ռանկ

Առաջին անգամ Ջեննին հայտնվեց H&M-ի գովազդում: Բրենդը որոշեց ապացուցել, որ ամեն աղջիկ յուրահատուկ է:
Տարա Լինն

Տարան մասնագիտությամբ լեզվաբան է ու մինչ H&M-ի հետ համագործակցելը մոդելային բիզնեսում փորձ չուներ:
Դենիզ Բիդո

Նա միակն էր, ով դուրս եկավ Սերենա Ուիլյամսի շոուի եզրափակիչ:
Սաֆի Կարինա

Սաֆին մոդել էր աշխատում, մինչ նրա պայմանագիրը չխզեցին քաշի պատճառով: Այդ ժամանակ նա ստեղծեց կազմակերպություն, որը աջակցում է plus size մոդելներին, ու անձամբ հաջողությամբ աշխատում է այդ բիզնեսում:
Քեյթ Դիլոն

Քեյթը փորձում էր դառնալ «սովորական» մոդել, սակայն դա հանգեցրեց անորեքսիայի: Այդ ժամանակ աղջիկը որոշեց, որ ավելի լավ է մնա այնպիսին, ինչպիսին կա:
Էշլի Գրեմ

Sports Illustrated-ի համար արված լուսանկարներից հետո նրա մասին խոսեց ամբողջ աշխարհը: Նա իդեալական մոդելային կառուցվածք չունի, սակայն դա չի խանգարում աղջկան հայտնվել աշխարհի լավագույն ամսագրերի էջերին:
Քենդիս Հաֆին

Միակ գիրուկ մոդելը, ով լուսանկարվել է հայտնի Pirelli 2015 օրացույցի համար:
Ժյուստին Լեգո

Առաջին անգամ հայտնվեց Elle Quebec-ի շապիկին, ինչից հետո նրա առաջ բացվեցին աշխարհի պոդիումներ տանող ուղիները:
Կրիստալ Ռեն

Մոդել դարձավ 14 տարեկանում, ինչից հետո նրա մոտ սկսվեցին քաշի հետ կապված խնդիրներ: Ներկայում ամեն ինչ կարգավորվել է:
Ուիթնի Թոմփսոն

Անցած տարի հաղթեց հայտնի «Ամերիկայի 10 լավագույն մոդելները» մրցույթում ու հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: