Yerevan, 10.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը եւս դատապարտում է երեխաների նկատմամբ բռնաճնշումները. Արա Զոհրաբյան

Society

Այսօր` հունիսի 1-ին, Մանկական այգում (նախկին Կիրովի անվան այգում) տիրում էր հեքիաթային մթնոլորտ ու տրամադրություն: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները` պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, հարյուրավոր երեխաներ եւ իհարկե մանուկների կողմից անչափ սիրված մուլտֆիլմի հերոսներ:

Հայաստանում երեխաների պաշտպանվածության եւ նրանց իրավունքները պաշտպանող ծրագրերի վերաբերյալ, Orer.am-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, ով շնորհավորելով երեխաներին միջազգային տոնի առիթով, պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում երեխաները պաշտպանված են օրենքով. «Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ բոլոր երեխաներին միջազգային պաշտպանության օրվա կապակցությամբ: Երեխաները մեր ապագան են: Նրանց իրավունքների պաշտպանման հարցը պետք է բոլոր պետական մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում պահեն, որովհետեւ վաղը հնձելու ենք այն, ինչ այսօր ցանում ենք: Հայերն, ի տարբերություն մյուս ազգերի, երեխաների հարցում այլ մոտեցումներ ունեն, կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ երեխաները Հայաստանում պաշտպանված են»:

Համեմատական անցկացնելով Հայաստանի եւ զարգացած այլ պետություններում երեխաների ճիշտ դաստիարակման եւ նրանց իրավունքների պաշտպանվածության հարցերի միջեւ, Ա. Զոհրաբյանը նկատեց. «Զարգացած պետություններն իրենց առջեւ դրված ապագայի ծրագրեր ունեն և գիտեն, թե մանկապարտեզից ինչ պետք է երեխային տան, որը 20 տարի հետո քաղեն։ Ցավոք, Հայաստանի նման անցումային փուլում գտնվող պետություններում դեռեւս դժվար է պլանավորել մոտակա մեկ տարվա նույնիսկ չափահասների կյանքը։»:

Խոսելով զարգացած երկրներում իրականացվող ծրագրերի եւ օրենքների մասին, մեր այն դիտարկմանն ու հարցադրմանը, թե զարգացած մի շարք երկրներում երեխաները հաղորդում են տալիս ոստիկանություն՝ ծնողի դեմ, արդյո՞ք կգա ժամանակ, երբ նմանօրինակ օրենքներ կընդունվեն նաեւ Հայաստանում, փաստաբանների պալատի նախագահը պատասխանեց. «Մեր երկրի օրենքները եւս դատապարտում են երեխաների նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ծեծը: Հավանաբար երեխան ծեծի ենթարկվելու դեպքում է դիմել ոստիկանություն, նկատենք, որ մեր երեխաները սովոր չեն նման հարաբերություններում դիմել պետական մարմիններին: Ընդհանուր առմամբ, մեր օրենքն էլ է արգելում երեխաների հանդեպ ոտնձգությունները, եթե իրավապահ մարմինները տեղեկանան, որ երեխային ծնողը ծեծի է ենթարկել, ապա դա կարող է ունենալ իրավական հետեւանք ծնողի համար։ Ես չեմ կարող ասել, կգա այն ժամանակը, երբ երեխան ծնողի դեմ հաղորդում կներկայացնի, թե՝ ոչ, բայց կուզենայի գար այն ժամանակը, երբ երեխաները բռնության չենթարկվեին, և մեր ծնողներն առավել հարգալից վերաբերվեին իրենց երեխաներին։ Մեկ տարի առաջ Վիեննայի կենդանաբանական այգում մի փոքրիկ երեխա, մոտ 2 տարեկան, վայր ընկավ և սկսեց լացել։ Ես մեխանիկորեն վազեցի դեպի երեխան, որպեսզի բարձրացնեմ, սակայն նրա անմիջապես կողքը կանգնած հայրը, ոչ միայն ինձ արգելեց, այլ նաև ինքը չօգնեց երեխային։ Երեխան մոտ 1 րոպե լացելուց հետո, ոտքի կանգնեց։ Հիմա հարց, արդյո՞ք ճիշտ է այս եվրոպական մոտեցումը, որի մեջ դրական կողմ էլ կա։ Ծնողն իր սառնասրտությամբ երեխային սովորեցնում էր ինքնուրույն պրոբլեմները լուծել։ Բայց ինձ համար միևնույն է, դա խորթ է։ Իմ անձնական կարծիքով երեխա-ծնող հարաբերություններում կարևոր է նաև զգացմունքային կապը և դրա դրսևորումը։ Միգուցե սխալվում եմ, բայց իմ կարծիքով նույն սառնասրտությամբ էլ երեխան կարող է իր ծնողին ապագայում ծերանոց ուղարկել՝ իր պրոբլեմներն ինքնուրույն լուծելու ազատ մտածելակերպով»:

Զրույցի ավարտին Արա Զոհրաբյանը հավելեց, որ երեխաների պաշտպանության հարցին լիարժեք կերպով եւ ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենա ցանկացած ոլորտի պատասխանատու. «Եթե ցանկացած ոլորտի պատասխանատու իր լիազորությունները պատշաճ իրականացնի, ապա մենք կունենանք այլ երկիր, քան ունենք այսօր: Ինչ վերաբերվում է երեխաներին, ապա շատ կարեւոր է, որ ծնողները սեփական օրինակով երեխաներին ճիշտ ուղու վրա կանգնեցնեն, օրինակ շատ դժվար է լինելու ծխող ծնողի համար, երբ նա իր երեխային խորհուրդ է տալիս չծխել»:

Սոսե Չանդոյան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia