Սեյրան Օհանյանի պաշտոնանկության մասին տեղեկություները կեղծ են. պաշտոնական տեղեկատվություն
SocietyԱյսօր մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մոտ ժամանակներս փոխարինելու է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Թե որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, Orer.am-ը ճշտեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նշեց. «Նման բան գոյություն չունի. շրջանառվող լուրերը կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը, եւ, ընդհանրապես, նշանակումները լինում են Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից: Պաշտպանության նախարարությունը պաշտոնանկություններ անելու եւ նոր նախարար նշանակելու լիազորություններ չունի: Դրանք հերթական հերյուրանքներն են Սեյրան Օհանյանի անվան շուրջ»:
Սոսե Չանդոյան