Ինչո՞ւ Սահակաշվիլին ուղարկվեց հենց Օդեսա
AnalysisԺամանակին Օդեսան եղել է Խորհրդային Միության ամենաթեժ շրջաններից մեկը: Դեռևս կայսրության շրջանում այնտեղ գործել է մաֆիայի կլանային խոշոր ցանց, որը ոչնչով չի զիջել Նեապոլի, Սիցիլիայի, Նյու Ջերսիի, Չիկագոյի հանցագործ խմբավորումներին: Պատահական չէ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո բարձիթողի վիճակում հայտնված քաղաքը կարգի հրավիրելու նպատակով Ստալինը այնտեղ ուղարկեց անձամբ Գեորգի Ժուկովին:
Իմ ունեցած տեղեկություններով` Օդեսան ներկայումս նույնպես պահպանել է իր լավագույն ավանդույթները. հատկապես քաղաքացիական պատերազմի ժամանակ ստեղծված անիշխանության պայմաններում մաֆիան իր վերահսկողության տակ էր վերցրել այն ամենը, ինչ հնարավոր է և չի բացառվում, որ Սահակաշվիլին այնտեղ ուղարկվել է հենց հանցագործ խմբավորումներին չեզոքացնելու նպատակով: Չէ՞ որ քաղաքը Ղրիմի կորստից հետո այն միակ բիզնես կենտրոնն է, որից ստացված ահռելի եկամուտների հաշվին հնարավոր է պետությունը դուրս բերել սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամից:
Կարպիս Փաշոյան
Orer.am, վերլուծաբան