Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին մասնակցում է 25 երիտասարդ ջութակահար

Culture

Տասնյոթ երկրի 25 երիտասարդ ջութակահարներ Հայաստանում են՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո անցկացվող խաչատրյանական տոնը կմեկնարկի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 6-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսում նշեց, որ սկզբնական տարիներին մրցույթը քիչ մասնակիցներ ուներ:

«Ունեինք ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բայց մասնակիցները մեծամասամբ հայեր էին: Մենք կարողացանք այս տարիների ընթացքում ցույց տալ, որ կարող ենք մրցույթ անցկացնել: Այս տարի մեզ դիմել էր 60 ջութակահար, որոնցից 25-ը կմասնակցեն մրցույթին: Մասնակիցներից հինգը Հայաստանում ապրող ջութակահարներն են»,-  նշեց Արմեն Սմբատյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի ժյուրիի անդամներին:   

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, խոսելով մրցույթի հաջողությունների մասին, հավաստեց, որ այն լավագույնս ներկայացնում է հայկական մշակույթը: 

«Աշխարհում ճանաչում ունի այս մրցույթը: Այս տարի երկու կարևոր հանգամանք պետք է առանձնացնենք: Նախ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ՝ 2016-ին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում»,- նշեց նա:

Մրցույթի աջակից Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ մրցույթը հովանավորելն իրենց համար մեծ պատիվ է:

«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի մեծ աշխարհագրություն է ընդգրկում մրցույթը: Շնորհավորում եմ կազմակերպիչներին՝ իրականացրած աշխատանքների համար: Վստահ եմ, որ նոր հաջողություններ կլինեն»,- ընդգծեց նա:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն 17 երկրի՝ 25 երիտասարդ ջութակահարներ։ Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստորիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը։  Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան): Մրցույթը կեզրափակվի հունիսի 14-ին: 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts