Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետի ճարտարապետ փեսան թաքցնում է, որ երկու տարի թույլատրել է ապօրինի գովազդը

Society

Վանաձոր քաղաքի կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 63 շենքի երկու սեփականատերերի միջև առկա է վեճ` կապված շենքի արտաքին պատը գովազդի տեղադրման նպատակով օգտագործելու հետ: Շենքի նկուղային տարածքում գործող խանութի սեփականատերն առանց թույլտվության և դեղատան սեփականատիրոջ համաձայնության՝ պաստառներ է փակցրել առաջին հարկում գործող դեղատան արտաքին պատերին: Դեռևս 2012 թվականի մարտ ամսին Վանաձորի քաղաքապետարանը խանութի սեփականատիրոջը գրավոր նախազգուշացրել է սեղմ ժամկետներում ապամոտնաժել անօրինական տեղադրված պաստառները: Բայց, չնայած նախազգուշացմանը, տարիներով ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչի պատճառով անօրինական տեղադրված պաստառները մինչ օրս պահպանվում են շենքի պատերին: Տեսնելով, որ քաղաքապետարանը ոչինչ չի նախաձեռնում, փաստաբան Արթուր Սուքիասյանը դիմել էր քաղաքապետարան` խնդրելով իր վստահորդին՝ դեղատան սեփականատիրոջը թույլտվություն տալ վիճելի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու համար: Վանաձորի քաղաքապետարանը չէր տրամադրել` պատճառաբանելով, որ պատը զբաղեցված է ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներով: Արձանագրելով, որ առանց թույլտվության արտաքին գովազդ իրականացնող սուբյեկտի կողմից խախտումների դեմ չպայքարելուն զուգահեռ՝ Վանաձորի քաղաքապետարանը խոչընդոտում է նույն պատերի վրա օրինականան ճանապարհով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար դիմող անձին, նաև երկու անձանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, սեփականատիրոջը թույլտվություն չտրամադրելը, ըստ փաստաբանի, որևէ իրավաչափ բացատրություն կամ տրամաբանություն չունի, որևէ օրենքի, իրավական ակտի վրա քաղաքապետարանի մոտեցումը հիմնված չէ, փաստաբանը հետևության է եկել, որ քաղաքապետարանը հովանավորում է անօրինական գովազդ իրականացնող անձին:

Ընդգծելով, որ առանց թույլտվության իրականացվող արտաքին գովազդի համար տեղական տուրք չի վճարվում, փաստաբանը նկատում է, որ այս պարագայում վարչական մարմինը պետք է շահագրգռված լիներ վերացնելու խախտումը, որովհետև դրանից համայնքի բյուջեն է տուժում: Մինչդեռ քաղաքապետարանն այդ շահագրգռությունը չունի: «Ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք համայնքի բյուջեին պատճառվող վնասը չկանխելը պայմանավորված չէ պաշտոնատար անձանց այլ՝ անձնական շահագրգռություններով: Կոնկրետ այս դեպքում ունենք փաստ, որ տարիներ շարունակ վարչական մարմինը ոչինչ չի արել, որպեսզի արտաքին գովազդ իրականացնող անձը համայնքին վճարի տեղական տուրք: Եվ ունենք հաջորդ փաստը, որ դեղատան սեփականատիրոջը (ով պետք է վճարի տեղական տուրք) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն չի տրամադրում, քանի որ պատը զբաղեցված է անօրինական փակցված պաստառներով: Ստացվում է` թող համայնքային բյուջեն վնասներ կրի բյուջեին գումար չվճարող անձի պատճառով»,-ամփոփում է փաստաբանը և գալիս հետևության, որ սա կոռուպցիոն դրսևորում է:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ընդունում է, որ վիճելի պաստառները ապօրինի տեղադրված գովազդ են՝ առանց համապատասխան ձևակերպումների և առանց պատկան մարմինների հետ համաձայնեցման: «Մեր կողմից միանշանակ հստակ նշվել է, որ դա գովազդ է, և պետք է օրենքով սահմանված կարգով հարկ վճարվի, տուրք վճարվի գովազդի համար»,-չի ժխտում Վանաձորի ճարտարապետը: Բայց թաքցնում է, որ երկու տարի քաղաքի կենտրոնական փողոցում ապօրինի գովազդ է թույլատրել: Նրա խոսքով՝ միայն 2014 թվականի ամռանն է իր կողմից հայտնաբերվել նշված գովազդը, որից հետո, նրա ասելով, դրա վերաբերյալ վարչական վարույթ է սկսվել քաղաքապետարանում: «Անցնելուց ես ինքս նկատել եմ, եկա ստուգեցի՝ ձևակերպում ունի, թե չէ, տեսա, որ չունի ձևակերպում: Ես նկատել եմ 2014-ի ամռան ամիսներին, չեմ հիշում որ ամիսը՝ հունիս կամ հուլիս, բայց էդ ժամանակ եմ նկատել, մինչև էդ ես չեմ նկատել, ահազանգ չենք ունեցել»,-մեզ հետ զրույցում նշեց ճարտարապետ Տիգրան Պապանյանը:

Մինչդեռ, ըստ փաստաթղթերի, բնակչի կողմից ապօրինի գովազդի մասին քաղաքապետին ուղղված առաջին գրությունը եղել է 2012 մարտի 16-ին, որին պատասխան է ներկայացվել նույն՝ ճարտարապետ Տիգրան Պապանյանի կողմից՝ նշելով, թե սեփականատերը գրավոր նախազգուշացված է գովազդային պաստառները սեղմ ժամկետներում ապամոնտաժելու մասին:

Ադրինե Թորոսյան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia