Ինչ կպատահի քեզ հետ, եթե չարաշահես սուշին
LifestyleBlognews.am-ը գրում է.
Շատերը կպնդեն, որ ճապոնական խոհանոցի ավանդական այս ուտեստներն ամենահամեղն են աշխարհում։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սուշիի կամ սաշիմիի:
Ինչևէ, սուշիի հանդեպ սերը քիչ էր մնում սպաներ մի տղամարդու, երբ նրա ամբողջ օրգանիզմը որդերով էր վարակվել։

Չինացի տղամարդը բժշկի էր դիմել ստամոքսի ցավից ու մաշկի քորից։ Բժշկական հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ սուշի և սաշիմի չարաշահելու հետևանքով նրա ամբողջ օրգանիզմը վարակվել էր երիզորդներով։

Բժիշկները նշել են, որ, ամենայն հավանականությամբ, ճապոնական հում դելիկատեսների համար օգտագործված հում միսը կամ ձուկը վարակված է եղել։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հում կամ չեփված ձուկը կարող է տարատեսակ մակաբուծային վարակների հանգեցնել։

Երիզորդների վարակը տեղի է ունենում, երբ մարդը դիֆիլոբոտրիումի թրթուռներ է կուլ տալիս, որոնք ապրում են քաղցրահամ ջրերում ապրող ձկների մեջ (ինչպես, օրինակ, սաղմոնն է): Պետք է նշել, որ մարինացված և ծխացրած ձկները նույնպես կարող են փոխանցել որդեր։
Չնայած վարակի դեպքերն առավել հաճախ աղքատ շրջաններում են գրանցվում, որտեղ սանիտարական վիճակի մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, վերջին շրջանում վարակի դեպքերը շատացել են նաև զարգացած երկրներում։

Մասնագետները հավատացած են, որ սա կապված է այն բանի հետ, որ սուշին գնալով ավելի շատ ժողովրդականություն է վայելում։ Ինչևէ, հում մսամթերքով ու ձկով պատրաստված այլ ուտեստները նույնպես կարող են վարակման պատճառ դառնալ։
Մասնագետները զգուշացնում են, որ երիզորդների ձվերով վարակված հում սնունդ օգտագործելը կարող է ցիստիցերկոզի հանգեցնել, երբ հասուն որդերը մտնում են մարդու արյան անոթների մեջ։
Այս տեսակ վարակը կարող է մահացու լինել, եթե այն հասնի ուղեղին։