Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀԲ-ն բացասական եզրակացություն է տվել «Նաիրիտի» վերագործարկմանը

Society

Համաշխարհային բանկի մասնագետները «Նաիրիտ» գործարանի տեխնիկական աուդիտի արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ: Նրանք գործարանի տնօրինությանն են ներկայացրել ուսումնասիրության նախնական արդյունքները, որտեղ բերված է «Նաիրիտի» աշխատանքի հիմնական բնութագրիչների վերլուծությունը և հիմնավորում, որ գործարանը տեխնիկապես պատրաստ չէ վերագոր ծարկման:

Չնայած ՀԲ-ի բացասական եզրակացությանը` «Նաիրիտի» մասնագետները վստահ են, որ  գործարանի մասնակի վերագործարկում հնարավոր է նույնիսկ ներկա տեխնիկական ապահավվածության պարագայում, եթե կատարվեն որոշակի ներդրումներ:

Գործարանում հրավիրված քննարկման ժամանակ «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հայտնեց, որ ՀԲ ուսումնասիրության համաձայն` գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը (շուրջ 250 մլն դոլար), որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը:

 «2010 թվականից հետո, երբ գործարանը չի աշխատել, այն որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու գործարանի պահպանության համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին «Նաիրիտի» պարտքը շուրջ 23 մլրդ դրամ է: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՀ էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանն էլ «Նաիրիտի» տնօրինությանը հայտնեց, որ ԱՊՀ Միջպետական բանկի խորհուրդը համաձայնել է բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև գույքային պայմանագրերը, վերադարձնել Հայաստանին: Նա գործարանի մասնագետներին խորհուրդ տվեց սպասել ՀԲ վերջնական եզրակացությանը և այդ ժամանակահատվածն օգտագործել` հստակեցնելու վերագործարկման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: «Կարծում եմ, դուք էլ պետք է կատարեք գնային գնահատում և ինքնարժեքի նախահաշվարկ, մինչև համաշխարհային բանկը ներկայացնի վերջնական ուսումնասիրությունը»,- ասաց նա:

ՀԲ հաշվետվության մեջ նշվում է, որ «Նաիրիտի» մատակարարումների ինքնարժեքը գերազանցելու է պոլիքլորոպրենային կաուչուկի գինը, ինչը գործարանի արտադրանքը միջազգային շուկայում դարձնում է  ոչ մրցունակ:

«Նաիրիտի» պլանատնտեսագիտական բաժնի պետ Լյովա Այվազյանը կարծում է, որ տեղական արտադրության կաուչուկի  ինքնարժեքը այսօրվա դրությամբ կարող է զիջել մի քանի խոշոր արտադրողների արտադրանքի ինքնարժեքին: «Նավթի գները հիմա ընկած են, հետևաբար ներկրվող հումքի գները ևս ցածր կլինեն: Գուցե կաուչուկի արտադրության ինքնարժեքն այդքան էլ ցածր չլինի, բայց սկզբնական շրջանում կարելի է վերագործարկել ացետիլենի արտադրությունը և դրանով կոմպենսացնել կորուստները»,- կարծիք հայտնեց նա:

 «Նաիրիտի» գլխավոր ինժիներ Հովիկ Հախինյանն էլ  նկատեց, որ եթե մոտակա 1.5 տարվա ընթացքում գործարանը չվերագործարկվի, հետագայում դրա գործարկման համար անհրաժեշտ նրդրումները շատ ավելին կլինեն, քանի որ տեխնիկական մաշվածությունը տարեցտարի ավելանում է: «3-4 տարի հետո գուցե այլևս անհնար լինի վերագործարկել այն»,- ասաց Հախինյանը:

«Նաիրիտի» գլխավոր մասնագետները քննարկեցին նաև շուկաների հարցը և եկան այն եզրահանգման, որ «Նաիրիտ» բրենդը դեռևս չի կորցրել իր ազդեցությունը, և շուկա դուրս գալու պարագայում իրենք դեռևս կարող են իրացնել արտադրանքը: Հումքի ներմուծման մասով էլ նաիրիտցիները քննարկեցին ռուսական և իրանական արտադրողների հետ համագործակցությունը:

Մասնագետներն եկան այն եզրահանգմանը, որ «Նաիրիտը» կարող է գործարկվել փուլային տարբերակով և առկա տեխնիկական միջոցներով, այնուհետև ելքեր կգտնվեն ամբողջական շահագործման համար:

Ամփոփելով հանդիպումը` գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը նշեց, որ թեև կան հարցեր` կապված ՀԲ եզրակացության հետ, սակայն այդ ուսումնասիրությունը մանրակրկտորեն կքննարկվի իրենց մոտ, և գուցե գտնվեն այլընտրանքներ:

ՀՀ կառավարությունը 2014 թվականին դիմել էր Համաշխարհային բանկին`«Նաիրիտ» գործարանի կենսունակությունը գնահատելու նպատակով: Ավելի վաղ գործարանում տեխնիկական աուդիտ էր իրականացրել «Ջեյքոբ Քընսալթենսի» ընկերությունը: ՀԲ ամբողջական եզրակացությունը պատրաստ լինելուն պես կուղարկվի Կառավարություն:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia