Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արվեստի տարբեր ճյուղեր միավորող «Արտ Ֆեստ» փառատոնը հատեց եզրագիծը

Culture

«Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը հատեց եզրագիծը: Հունիսի 11-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում անցկացվեց արվեստի տարբեր ճյուղերը մեկ հարկի տակ միավորող փառատոնի մրցանակաբաշխությունը:

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ գոհ է կատարած աշխատանքից:

«Կարծում եմ, որ փառատոնն այս տարի բոլոր առումներով կազմակերպված էր: Մասնակիցների առատությունն ապացուցեց, որ փառատոնն իսկապես կարողացավ հայաստանյան մշակութային կյանքում դառնալ սիրելի ու սպասված: Հիանալի երիտասարդություն ունենք, հիանալի սերունդ, ժյուրին բազում աշխատանքներ հավանեց»,- ընդգծեց Էրիկ Բարսեղյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ հավաստեց, որ յուրաքանչյուր տարի փառատոնը ընդլայնում է մասնակիցների շրջանակը:

«Մեր նպատակն է մշակութաստեղծ երիտասարդության լայն զանգվածներին խրախուսել, նրանց համար հարթակներ տրամադրել, տեսնել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում: Հենց այսպիսի փառատոններում են ձևավորվում մեր ապագա վարպետները: Փառատոնը լավ կազմակերպված է, լավ արձագանքներ կան, մենք հետևում ենք փառատոնին»,- նկատեց Արթուր Պողոսյանը:

Հագուստի մոդելավորման անվանակարգում գլխավոր՝ Ոսկե մրցանակը հանձնվեց Ժոզեֆինա Մուսախանյանին՝ «Քարահունջի քրմուհիները» հավաքածուի համար: Երգարվեստի գլխավոր՝ Ոսկե մրցանակը հանձնվեց Աննա Ղազարյանին: Լավագույն դերասաններ ճանաչվեցին Վահան Միրաքյանը և  Սամվել Թադևոսյանը, ովքեր նույնպես ստացան Ոսկե մրցանակներ: Թատերարվեստի անվանակարգում Ոսկե մրցանակը ստացավ Միլենա Ավանեսյանը: Լավագույն բեմադրության համար Ոսկե մրցանակներ ստացան Նարինե Գրիգորյանը և Արման Նավասարդյանը: Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ բեմադր իչ Դավիթ Հարությունյանը:

Կինոարվեստի անվանակարգում գլխավոր մրցանակը բաժին հասավ երկու հեղինակի. Ոսկե մրցանակների արժանացան Անդրանիկ Հարությունյանը և Արեն Մաղաքյանը:

«Կերպարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց: Լուսանկարչության անվանակարգում Ոսկե մրցանակ ստացավ Արմինե Եփրեմյանը: «Գրաֆիկա» անվանակարգում էլ հաղթեց Յոնա Գևորգյանը: Դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգում գլխավոր մրցանակը բաժին հասավ Արմեն Հակոբյանի: «Դիզայն» անվանակագում հաղթեց Սոնա Թարխանյանը: Հանձնվեցին նաև մի քանի տասնյակ այլ` արծաթե, բրոնզե և հատուկ մրցանակներ: «Արտ Ֆեստ»-ի մասնակիցներին ողջունելու էր եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթը:

ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ կարևորելով երիտասարդ արվեստագետների ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, մայրաքաղաք-մարզեր միջմշակութային համագործակցութունը, կազմակերպեցին ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո խորագրով»։ Մայիսի 11-ից  հունիսի 11-ն անցկացվող «Արտ Ֆեստ»-ի նպատակն էր խթանել երիտասարդական ստեղծագործական մթնոլորտի զարգացումը, ընդլայնել մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտել նոր անուններ և տարվա  ստեղծագործական ձեռքբերումները: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ և ստեղծագործական խմբեր: «Արտ Ֆեստ» փառատոնի աջակիցն է Երևանի քաղաքապետարանը: 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts