Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քրեական նոր օրենսգրքում թույլ չի տրվի ազատազրկում պատժատեսակի լայն կիրառումը Հայաստանում

Society

Հայ իրավաբանների մասնագիտական աշխատանքային խումբն, ամենայն հավանականությամբ, մինչև աշուն ՀՀ արդարադատության նախարարություն կներկայացնի Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: «Նոր օրենսգրքում, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտ ում բարեփոխումներ ենթադրող այլ ակտերում, ներդրվել է ազատության կանխավարկածի լիարժեք պաշտպանության գաղափարը. այսինքն` մարդուն ազա տությունից զրկելն իրավաչափ է համարվում, եթե որևէ այլ եղանակով հնարավոր չէ հասնել առաջադրված նպատակներին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը` ներկայացնելով Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային դրույթները:

Նոր օրենսգրքի հայեցակարգը հաստատվել է հունիսի 4-ին` ՀՀ կառավարության որոշմամբ: Ստեղծվել է հատուկ մասնագիտական աշխատանքային խումբ` ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի ղեկավարությամբ: «Կարևոր սկզբունքային հարցեր են միջազգային իրավունքի հետ համապատասխանելիության ապահովումը, պատժի համակարգի կատարելագործումը և ընդլայնումն այլընտրանքային պատժատեսակներով: Մասնավորապես, փորձ է արվելու թույլ չտալ ազատազրկում պատժատեսակի լայն կիրառումը»,- հավելեց նա:

Հայաստանում ազատազրկում է նշանակվում հանցագործությունների 70-78 տոկոս դեպքերում, մինչդեռ այլ երկրներում այլընտրանքային պատժատեսակներն են ավելի մեծ բաժին կազմում նշանակված պատիժներից: Օրինակ, Ճապոնիայում նշանակված պատիժների 95 տոկոսը տուգանքն է, եվրոպական երկրներում այլընտրանքային պատժատեսակները 70-80 տոկոս են:

«Նոր քրեական օրենսգիրք ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործող Քրեական օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններով և հայեցակարգային անճշտություններով, որոնք բացահայտվել էին այդ օրենսգրքի կիրառման տարիների ընթացքում: Այդ թերությունները շտկելու նպատակով էլ ձեռնարկվեցին նոր քրեական օրենսգքրի նախապատրաստման աշխատանքները»,- նշեց Գաբուզյանը:

Իրավաբանի փոխանցմամբ` նոր նախագծի հիմնական հայեցակարգային ուղղություններից են հանցագործության արարքի և այդ արարքը գործած անձի հայեցակարգերի համամասնության պահպանումը, մեղքի պատասխանատվության սկզբունքի փոփոխությունը և իրավական որոշակիության և հստակության ապահովումը:

Մանսավորապես`ՀՀ գործող օրենսգիրքը հիմնված է արարքի հայեցակարգի վրա, որը ենթադրում է, որ ինչքան մեծ վնաս է պատճառվել, այնքան պատիժը պետք է խիստ լինի: «Սակայն այս հայեցակարգը անտեսում է հանցանք կատարած անձնական հատկանիշները, հանցագործության շարժառիթները, նպատակները: Աշխարհի երկրների մեծ մասը զուգակցում են երկու հայեցակարգ` արարքի և անձի: Նոր քրեական օրենսգրքի նախագծում փորձել են պահպանել այս համամասնությունը, որ քրեաիրավական ինստիտուտների և քրեաիրավական նորմերի կիրառմանը վերաբերող շատ հարցեր հնարավոր լինի լուծել ոչ միայն արարքի, այլև անձի հայեցակարգի հիման վրա»,- բացատրեց Արա Գաբուզյանը:

Մյուս փոփոխությունը կատարվել է մեղքի պատասխանատվության սկզբունքի ոլորտում, որը գործող քրեական օրենսգրքի կարգավորումների հետևանքով հաճախ չի ապահովվել պրակտիկայում: ՀՀ քրեական օրենսգիրքը հիմնվում է հռոմեական իրավունքից եկած դասական դրույթի վրա, որի համաձայն` օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Սակայն աշխարհի զարգացած երկրներում  դա կարծրացրած սկզբունք չէ. որոշ դեպքերում օրենքի չիմացությունը կարող է ազատել քրեական պատասխանատվությունից: Նոր օրենսգրքի նախագծում փորձում է արվում սա արմատավորել նաև Հայաստանում :

Իրավակիրար պրակտիկան ցույց է տվել նաև, որ գործող քրեական օրենսգիրքը շատ դեպքերում չի ապահովում  իրավական որոշակիություն և հստակություն: Ինչը նշանակում է, որ հանցագործությունների ձևակերպումները, նկարագրությունները հաճախ տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: «Փորձելու ենք լրացնել օրենքի այս թերությունը»,- վստահեցրեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները սկսվել են 2014 թվականից: Այդ նպատակով ուսումնասիրվել է եվրոպական երկրների, ԱՄՆ, Կանադա, ԱՊՀ անդամ պետությունների փորձը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live