Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախում հանգստանալը գրավիչ է դառնում արտերկրում ապրող հայերի համար

Society

Բազմաթիվ հայեր արձագանքել են Արցախում հանգստանալու «Արցախ» հայրենակցական միության կոչին և առաջիկայում իրենց ամառային հանգստի մի մասը կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում: Արցախում հանգստանալու համար սեփական մեքենաներով ՌԴ-ից, Ուկրաինայից և Հայաստանից բազմաթիվ հայեր ժամանել են Արցախ: «Արցախ» հայրենակցական միության նախաձեռնությամբ  հունիսի 22-ին այդ ընտանիքները ավտոերթով Երևանից ժամանեցին Արցախ:

Քարվաճառում շուրջ 200 ավտոմեքենաներից բաղկացած շարասյանը աղ ու հացով  ու «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», «Մենք ձեզ շատ ենք կարոտում» ու այլ գրություններով տարբեր պաստառներով դիմավորեցին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, բազմաթիվ արցախցիներ:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով բոլորին, հատուկ շնորհակալություն հայտնեց «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշեց, որ այդ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի Արցախի ու Արցախից դուրս ապրող ծագումով արցախցիների համար: «Նախ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր արցախցու գոնե տարին մեկ անգամ լինել Արցախում և ապրել իր հայրենակիցների հետ: Կապեք ձեր երեխաներին ու թոռներին ձեր հայրենիքի հետ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ինքնությունը, այդպես նաև մեծապես կաջակցեք Արցախի շենացմանը»,- նշեց Հարությունյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ այս նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ Արցախի համար, սակայն ամենակարևորը արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապեն է: «այս առաքելության առաջին նպատակը դա է: Տնտեսական նշանակություն, իհարկե, ունենալուջ է, սակայն մենք հիմքում դրել ենք այն, որ արցախցիներին կապենք իրենց հայրենիքի հետ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան մարդկ արձագանքել է արցախում հանգստանալու կոչին և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու, և տարիների ընթացքում բոլոր արցախցիները կգան իրենց երկիր, կտեսնեն այն և կմասնակցեն Արցախի շենացմանը»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանը շեշտեց, որ Արցախում գերակա ուղղություն է հայտարարված զբոսաշրջությունը, որի զարգացմանն էլ միտված է այս նախաձեռնությունը: Վարչապետն ընդգծեց, որ զբոսաշրջության զարգացման հիմնական քաղաքականության մեջ իրենք մեծ տեղ են տալիս արմատներով արցախցիներին, ովքեր գալու են և մնալու են, ովքեր գալու են ու ինչ-որ բան են անելու արցախում: Նա նաև վստահություն հայտնեց, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու են մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը,  չեն պատկերացնում, թե ինչ Արցախ ունեն այս պա հին: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ նրանք ունեն օտար ափերում, հաստատ ավելի լավը չէ, քան Արցախում: Ես համոզված եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, ովքեր ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակեց վարչապետը:

«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմ ընդունելության համար ասաց. «Ես շատ ուրախ եմ և ոգևորված, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Այն, անշուշտ, շարունակական է լինելու: Իսկապես, սա մեծ հայրենսիրական քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»:

Նա հայտնեց, որ բազմաթիվ հայերի կողմից իրենց կոչին նման արձագանքն անսպասելի է եղել: «այսօր հանգստանալու նպատակով 200 մեքենայով արցախ են ժամանել բազմաթիվ հայեր: Պետք է ասեմ, որ այդ մեքենաներից 50-ը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից: Արցախում հանգստանալու համար սեփական մեքենաներով Արցախ են ժամանել հայեր նաև Հայաստանից, Ուկրաինայից»,- ասաց Գրիգորյանը:

«Արցախ» հայրենակցական միության երիտասարդական թևի անդամ Մհեր Աղալովյանը հայտնեց, որ իրենց կոչին արձագանքել են ավելի շատ մարդիկ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհները նեղ են և ոչ այնքան բարեկարգ, շատերին խնդրել են հետաձգել իրենց այցն Արցախ: «Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը շարունակություն կունենա և իրեն երկար սպասել չի տա»,- ասաց նա:

Աղալովյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են լինում Արցախում՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտակցության մեջ ինչ-որ բան հաստատ փոխվելու է: Նրա խոսքով՝ այդ մարդիկ մի քանի անքուն գիշերներ են անցկացնելու, քանի որ Արցախու ամեն ինչ յուրահատուկ է: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live