Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շինարարների 35-ի 4-րդ կարգի վթարայնության շենքում տարաձայնություն է վերաբնակեցման հարցում

Society

Երևանի Շինարարների փողոցի 35 շենքի առաջին մուտքի բնակիչների կյանքը ամենօրյա վտանգի տակ է: Ինչպես արդեն  տեղեկացրել էր, ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրով մայրաքաղաքում կառուցվում են մի քանի շենք, որոնցում նախատեսված է վերաբնակեցնել մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բազմաբնակարան և  հանրակացարանային շենքերի բնակիչներին, սակայն վերոհիշյալ շենքի փլուզմա ն եզրին գտնվող մուտքի բնակիչների վերաբնակեցումը մեծ հարցականի տակ է:

Ըստ շենքը ուսումնասիրող մասնագետների` Շինարարների փողոցի 35 շենքի առաջին մուտքի քանդման արդյունքում վտանգված է հաջորդ երկու մուտքերի անվտանգությունը: Վտանգը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առաջարկել էր քանդել շենքի երեք մուտքերը, իսկ բնակիչներին տեղափոխել այդ նպատակով կառուցվող շենքերից մեկը:  2014թ. տարեվերջին բնակիչների ստորագրահավաքի արդյունքում 36 բնակարաններից միայն 19 բնակիչ էր տվել շենքի քանդման համաձայնություն այն դեպքում, երբ վերաբնակեցման նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է բնակիչների 90%-ի  համաձայնո ւթյունը: Քանդմանը դեմ յուրաքանչյուր բնակիչ ունի իր պատճառաբանությունը: Ոմանք ասում են, թե չունեն նոր տան վերանորոգման գումար, ոմանք վախենում են իրենց սեփականություն հանդիսացող ավտոտնակները կորցնելուց:

«Շենքը քանդելու առիթ չեմ տեսնում: Չեմ էլ հավատում, որ որևիցե առիթ կարող է բերել շենքի փլուզմանը: Ես երկար տարիներ ապրում եմ այս շենքում, իսկ քանդմանը կողմ են մարդիկ, ովքեր նոր են տեղափոխվել այստեղ: Իրենց միևնույնն է` որտեղ կապրեն: Ես չեմ վստահում այսօր կառուցվող շենքերին և նախընտրում եմ ապրել այս շենքում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շենքի երրորդ մուտքի բնակիչ Լուսիկ Քեշիշյանը:

Վթարայնության կարգ ունեցող շենքի առաջին մուտքի բնակիչ Արտավազդ Եղիազարյանը, ում տան ննջասենյակից անկյան տակ վեր է խոյանում և օր օրի ավելի է բացվում հսկայական ճեղքը, այս տարի մարտին հարևանների օգնությամբ վերստին կազմակերպեց ստորագրահավաք: Այս անգամ 36 բնակչից կողմ արտահայտվեցին 30-ը, իսկ քաղաքապետարան ներկայացրած դիմում-նամակի պատասխանում իրենց ցանկացած պահի հրավիրում էին հանդիպում-քննարկման:

«Մարտից ժամանակ առ ժամանակ դիմում ենք քաղաքապետարան հանդիպումն անցկացնելու նպատակով, սակայն մինչ օրս պատասխան չկա: Ժամանակը գնում է, պատի ճեղքն էլ ավելի է մեծանում, իսկ մենք մինչ օրս չգիտենք, արդյո՞ք վթարային շենքերի համար կառուցվող շենքերում մեզ տեղ հատկացված է, թե ոչ: Իմ վերջին նամակին ի պատասխան, որը ներկայացրել էի մարտին, ինձ տեղեկացրեցին, որ պատրաստ են հանդիպել մեզ հետ, սակայն հանդիպումն անընդհատ հետաձգում են` ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ», - ասաց Արտաշես Եզիազարյանը:

Փաստացի փակուղում հայտնված շենքի բնակիչներն ունեն լուծման ընդամենը երկու ուղի. ստանալ 36 բնակարաններից դեմ քվեարկած 6 ընտանիքներից առնվազն 3-ի համաձայնությունը կամ սպասել քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման հետ հանդիպմանը` պատկերացում չունենալով, թե ինչ են առաջարկելու հարցի լուծման ուղղությամբ, սակայն հույս ունենալով, որ, այնուամենայնիվ, հարցի լուծումը  տեղից կշարժվի:

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Երևան քաղաքում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային 9 շենք, որոնցից 4-ը հանրակացարանային են և 5-ը` բազմաբնակարան: Քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված բոլոր քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցերը: Այդ նպատակով 2014  թվականից մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կառուցվում է 4 բազմաբնակարանային շենք: Դրանցից մեկը գտնվում է Շինարարների 15 հասցեում, որտեղ անցած տարվա սեպտեմբերից կառուցում են 12 հարկանի շենք:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live