Ռոբերտ Նազարյանը պետք է ազատի իր աթոռը եւ պատասխանատվության ենթարկվի. Արշակ Սադոյան
Interview«Երկիրը կարծես մի էակ լինի, որի արյունատար անոթները բաշխիչ ցանցերն են: Ժամանակին մեր իշխանությունները մեծ սխալներ են արել` արյունատար անոթներն ուրիշին տալով: Եթե հնարավոր լինի դա մի կերպ ազգայնացնել՝ լավ կլինի»,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե աուդիտի արդյունքը ժողովրդին չբավարարի, ապա դա շատ ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեցի համապատասխան կառույցներին եւ կոնկրետ իշխանությանը. «Եթե աուդիտի արդյունքը մեր պահանջները չբավարարի, ապա ավելի մեծ թափով ժողովուրդը ոտքի կկանգնի եւ ամեն ինչ նորից ու նոր թափով կսկսի: Պետք է հիշել, որ մահակը հարկավոր է կախած պահել իշխանությունների գլխին, քանի որ նրանց` եւ՛ նախկին, եւ՛ ներկայիս իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով են մարդիկ կանգնել փաստի առաջ»:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց՝ Ա. Սադոյանը նկատեց, որ երիտասարդներն արեցին հնարավոր ամեն բան՝ նպատակին հասնելու համար. «Ես կարծում եմ, որ Բաղրամյանում հավաքված մեր երիտասարդներն արեցին ամենահերոսական եւ մեծ քայլը: Ինչ վերաբերում է Բաղրամյան փողոցն անընդհատ փակ պահելուն, ապա ասեմ, որ դա անհնար է, եւ դրա հետ կապված պետք է խնդիրներ առաջանան»:
Անդրադառնալով Ռոբերտ Նազարյանի վարած հանձնաժողովին՝ նա նշեց.
«Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը օտարից էլ վատն է: Նրանք ունեին բոլոր հնարավորությունները՝ ասելու: Լավ, կրակն ե՞նք ընկել, որ Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառել, ի՞նչ է, դրա պատճառով փողերը պետք է գռփել ու տանե՞լ Հայաստանից: Ռոբերտ Նազարյանը պետք է ազատի իր աթոռը եւ պատասխանատվության ենթարկվի»:
Սոսե Չանդոյան