Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երեւանյան իրադարձությունները սոցիալական բնույթի են, բայց պատճառները քաղաքական են. Ալեքսանդր Իսկանդարյան

Interview

Երեւանյան ցույցերը, անկասկած, սոցիալական հիմք ունեն: Քաղաքական բաղադրիչը սկսում է ժամանակ առ ժամանակ հայտնվել ցույցերում, բայց, ընդհանուր առմամբ, այն սոցիալական է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հավելել է նաեւ, որ չի կարծում, թե քաղաքական բաղադրիչն ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է: «Ցույցն ապակենտրոնացած է, այն ծագել է որպես համացանցային գործընթաց, բառի բուն իմաստով՝ սոցիալական կայքերի միջոցով:Քաղաքական ուժերը լուրջ մասնակցություն չունեն այդ գործընթացին»,-ընդգծել է նա:

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական ուժերը չմիացան այս պայքարին, քանի որ նրանց հանդեպ կա որոշակի անվստահություն: «Մյուս կողմից հասկանում ենք, որ խնդիրը սոցիալական է, բայց պատճառները՝ քաղաքական»,- նկատել է բանախոսը:

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ շարժման նախաձեռնողների կարծիքները տարբեր են, օրակարգը տարբեր է, բացի դրանից կա հոսք՝ ոմանք գալիս են, մյուսները՝ գնում: Տարբեր խմբերում առաջնորդներ են հայտնվում, այնուհետեւ՝ անհետանում: Ինչ վերաբերում է Բաղրամյան եկող-գնացող քաղաքական գործիչներին, ապա, ըստ քաղաքագետի, նրանք զգում էին, որ անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող ղեկավարել այդ շարժումը: «Հայաստանի քաղաքական կուսակցությունները չափազանց ցածր հեղինակություն ունեն, և նրանց նկատմամբ վստահություն գրեթե չկա: Հետեւաբար՝ բավական ռացիոնալ է՝ ինչո՞ւ միավորվել որևէ քաղաքական ուժի հետ: Սա հանգեցրեց նրան, որ նույնիսկ այնտեղ գնացած քաղաքական գործիչները ներկայանում էին որպես հասարակ քաղաքացի, այլ ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցիչ: Եւ, իրոք, նրանք ձեռնպահ մնացին քաղաքական որևէ հայտարարությունից և պահեցին սահմանը»,-ընդգծել է նա:

Բանախոսը չի կարծում, որ շարժման մեջ առհասարակ տարանջատում է եղել, քանի որ, նրա խոսքով, նույնիսկ միավորում չի եղել: «Նախ պետք է մարդկանց մի խումբ միավորվի, հետո նոր բաժանվի, մինչդեռ, այն ոչ մի պահի համախմբված չի եղել: Եթե անգամ միասնական կենտրոն ստեղծելու փորձ է արվել, ապա դա նույնպես ձախողվել է: Չի եղել հիերարխիա և լիդերություն: Հենց այդ պատճառով էլ հիմա նկատում ենք մարում»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին իշխանությունների հայտարարությանը, ապա Իսկանդարյանը նախ նշում է, որ ինքը տնտեսագետ չէ, այնուհետեւ նկատում է, որ աուդիտը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական իրականություն է: «Երկու տարբերակ կա. առաջինը՝ վերջնագրի լեզուն, որով խոսում էին ցուցարարներն՝ ինչ- որ բանի հասնելու համար: Երկրորդը՝ իշխանությունները պետք է փորձեն կոնֆլիկտը հարթել, ինչի համար օգտագործում են տարբեր գործիքներ, այդ թվում՝ աուդիտը: Դրանք նորմալ ձևաչափեր են, որոնք օգտագործվում են նման պարագաներում: Բայց Հայաստանի ամբողջ տնտեսությունը հնարավոր չէ փոխել՝ պողոտայում ցույց անելով: Դա անհնարին է: Այդ աշխատանքը կատարում են քաղաքական գործիչները: Բազային խնդիրը միայն էլեկտրաէներգիայի սակագինը չէ»,-նկատել է քաղաքագետը:

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների՝ երեւանյան իրադարձությունների լուսաբանմանը, Իսկանդարյանն ընդգծում է, որ եթե հաճախ լսենք ու կարդանք ռուսական լրատվամիջոցները, ապա կհասկանանք, որ նրանց գործելաոճն է այդպիսին: «Ռուսաստանը բավական սուր կոնֆլիկտ ունի Արևմուտքի հետ: Այդ պրիզմայով էլ այն գնահատում է ամեն ինչ: Չէ՞ որ ռուս լրագրողները հայագետներ չեն, նրանք գալիս են՝ իրենց գլխում ունենալով սեփական «պարադիգման»: Ռուսական մամուլը չափազանց նյարդային է ընդունում ամեն ինչ եւ այստեղի իրադարձությունները մեկնաբանում է գլխիվայր: Սա պայմանավորված է ուկրաինական իրադարձություններով, որ հանգեցրեց ռուսական պատժամիջոցների: Եվ նրանք ունեն այդ վախը»,-համոզմունք է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանը:

 
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor