Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահ Սարգսյանը Մարտունիում մասնակցեց շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը

Society

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտունի քաղաքում մասնակցեց ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շախմատային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մրցաշարի բացմանը ներկա էին պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, պաշտոնական այլ անձինք, շախմատասերներ:

Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: «Հերթական անգամ Մարտունի քաղաքը հյուրընկալել է «Սեւանա լիճ» խորհրդանշական անունը կրող շախմատի միջազգային 15-րդ կարգի մրցաշարի հայ եւ արտասահմանցի վարպետներին: Տարեցտարի մասնակիցների կազմում ավելանում են նորանոր անուններ, որոնց համար հեղինակավոր այս մրցաշարը դառնում է առանձնահատուկ փորձաշրջան եւ դարբնոց, հաղթական փառքի եւ ճանաչման  հասնելու լավ հնարավորություն: Խոսքս կարող է հաստատել հնդիկ գրոսմայստե ր Վիդիթ Սանթոշը, ով դարձավ նախորդ մրցաշրջանի հաղթողը ու այժմ էլ Մարտունի է ժամանել հաղթողի կոչումը պահպանելու հավակնությամբ: Այն, որ այս տարի մասնակից երկրների թվում թվում են նոր անուններ` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իսպանիան, արդեն խոսում են մրցաշարի հեղինակության աստիճանական բարձրացման մասին: Անշուշտ, մրցաշարն առանձնահատուկ կլինի նաեւ մեր հայրենակից, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սեւյանի համար, ով արդեն հասցրել է հռչակվել շախմատային աշխարհում եւ այժմ հանդես է գալու մայր հայրենիքում` ունենալով բազմահազար հայրենակիցների աջակցությունը: Կարծում եմ, որ «Սեւանա լիճ-2015» շախմատային մրցաշարը Մարտունիում հավաքել է միջազգային վարպետների բավականին հանրաճանաչ եւ ուժեղ կազմ ու խոստանում է չափազանց լարված, անզիջում պայքար, ստեղծագործական նոր փայլատակումներ, հաղթանակի բերկրանքներ: Բայց, իմ խորին համոզմամբ, վերջում հաղթելու է բարեկամությունը, մեր հյուրերն այստեղից հեռանալու են ոչ միայն հաղթանակի, այլ նաեւ ջերմ հյուրընկալության ու լավագույն այլ հիշողություններով»,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Մրցաշարին բարձր գնահատական տվեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: «Մարտունին կրկին հյուրընկալել է աշխարհում մեծ վարկանիշ ունեցող տաղանդավոր գրոսմայստերներին, եւ պատիվ ունեմ հայտարարելու, որ մենք հիմա անցկացնում ենք աշխարհի ուժեղագույն մրցաշարերից մեկը: Պատահական չէ, որ աշխարհի հեղինակավոր ու հանարճանաչ կայքերը մեզ խնդրել են` օնլայն տարբերակով ցուցադրել մրցաշարի ընթացքը, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Իսկ մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի եւ Մարտունու համար պատիվ են, առանձնակի հպարտություն, տոնական իրադարձություն»,- նշեց Սմբատ Լպուտյանը:

Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը ներկայացրեց մրցաշարի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գրոսամայստերներ Սամվել Տեր-Սահակյանին, Հովհաննես Գաբուզյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանին, Հնդկաստանը ներկայացնող Վիդիթ Սանտոշ Գաջրաթին, ով անցած մրցաշրջանի հաղթողն է, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւին, Լեհաստանը Ներկայացնող Յան Դուդային, Իսպանիան ներկայացնող  Դավիդ Գուջիարոյին` Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Սալեմ Սալեհին,& nbsp; Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Սամուել Սեւյանին:

«Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Սամուել Սեւյանին, ով առաջին անգամ է հայրենիքում մասնակցում նման հեղինակավոր մրցաշարի: Ասեմ, որ նա շատ խոստումնալից ու հեռանկարային շախմատիստ է, ով միջազգային վարպետ նորման լրացրել է անցած տարի, 13 տարեկանում` գերազանցելով աշխարհահռչակ Ֆիշերի ռեկորդը»,-նշեց գլխավոր մրցավարը:

Ապա Նորայր Քալանթարյանն անցկացրեց մրցաշարի հանդիպուների վիճակահանությունը եւ հայտարարեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 15-ին, կանցկացվի առաջին տուրը: 

Խոսրով Խլղաթյան

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live