Այդքան գեղեցիկ եւ նուրբ կանանց միջեւ պայքարը բավական թեժ էր. Մագա
LifestyleՀայտնի հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ կիսվեց օրերս տեղի ունեցած խելահեղ ավտոմրցարշավի ժամանակ ունեցած տպավորություններով: Ըստ նրա խոսքի՝ տեղի ունեցածը նախադեպը չունեցող միջոցառում էր. ««Հայաստանի կին վարորդների ֆեդերցիան» այս տարի անցկացրեց կարտինգի առաջնություն: Սովորաբար մենք անում ենք ձեւավոր վարման առաջնություն, սակայն այս անգամ որոշեցինք փոփոխություն մտցնել մեր մրցաշարում, ինչը չափից դուրս հետաքրքիր ու խելահեղ էր»:
Զրույցի ժամանակ Մագան տեղեկացրեց, որ թեպետ մրցույթին մասնակցություն ունենալու ցանկություն արտահայտողների թիվը մեծ էր, սակայն որպես մասնակիցներ ընտրվել են ֆեդերացիայի անդամներից լավագույնները. «Պետք է նկատեմ, որ վարորդները, իրենց տված հարցազրույցներում անգամ նշում էին, որ եկել են ոչ թե հաղթելու, այլ մասնակցելու եւ իրենց ուժերը փորձելու, ինչը շատ գովելի էր»:
Ընդհանուր հաշվով՝ մասնակիցների թիվը եղել է 18. «Ունեցել ենք18 մասնակից, մեկնարկային երեք խումբ: Մեքենավարները կանգնում էին վիճակահանության արդյունքներն իմանալուց հետո միայն: Ի դեպ, վիճակահանությունն անց էր կացնում Ջամբո կապիկը: Պետք է նշեմ, որ 12 հոգի դուրս եկան կիսաեզրափակիչ, որից հետո եւս եղավ վիճակահանություն եւ մասնակիցները բաժանվեցին երկու խմբի: Եզրափակիչ փուլում հայտնվեցին ուժեղագույնները: Մրցանակային պատվավոր տեղերը զբաղեցրեցին երեք մրցակիցներ: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ եւ ծաղիկներ, իսկ հաղթողները, բնականաբար, ստացան իրենց նվերները»:
Ամփոփելով բացառիկ մրցաշարը՝ Մագան նշեց. «Հետաքրքրականն էլ այն է, որ այդքան նուրբ կանայք ղեկին դառնում էին անզիջում ու պայքարող: Սակայն, ընդհանուր առմամբ, նրանց միջեւ կար կանացի համերաշխություն, քանզի նրանց համար կարեւորը մասնակցությունն էր, այլ ոչ թե հաղթանակը»:
Սոսե Չանդոյան