Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում հեպատիտ Ա-ի և Բ-ի հիվանդացության նվազման միտում կա

Society

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվել է հեպատիտ Ա և Բ վիրուսներով հիվանդացության նվազման միտում: Հեպատիտ Ց-ով հիվանդացությունը շարունակում է մնալ հիմնախնդիր:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսին ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյան նշեց, որ 2015 թվականը նշանավորվեց այս հիվանդության ներհիվանդացության դեպքերով` որպես օրինակ բերելով Քաջարանի դեպքը: «Այս հարցի հետ կապված Առողջապահության նախարարությունը չդրսևորեց կրավորական կեցվածք, իրականացվեց լուրջ քննարկում, և հետազոտվեցին առողջապահական համակարգի բոլոր կազմակերպությունները: Ներհիվանդանոցային վարակների առաջացման խնդիրների, դրանցից բխող հարցերի հետ կապված տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասաց նա: Վարդանյանն ընդգծեց, որ սոցիալապես անպահով խավերի համար հեպատիտի բուժումը թեթևացնելու նպատակով նախարարության ջանքերով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 2015 թվականին տեղադրվել է հեպատիտ Ց-ի ախտորոշման առաջին որակական և քանակական լաբորատոր հետազոտության կենտրոնը:

Առողջապահության աշխատակցի խոսքով՝ ֆինանսական տեսանկյունից լուրջ խնդիր է նաև այս հիվանդությունների հակավիրուսային բուժումը, որի առնչությամբ նախարարությունը բանակցում է մի քանի միջազգային կազմակերպությունների և դեղ ներկրողների հետ:

Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծության ԳՀԻ տնօրեն, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեսայանն իր հերթին նշեց, որ տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝  շուրջ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 130-150 մլն մարդ՝ հեպատիտ Ց-ով: Տարեկան հայտնաբերվում է այս վարակի 3-4 մլն նոր դեպք:

Հեպատիտ Բ վիրուսը ծխելուց հետո երկրորդն է քաղցկեղի առաջացման պատճառներից: Յուրաքանչյուր տարի մոտ 350 մարդ է մահանում հեպատիտ Ց-ի հետևանքներից: Վիրուսային հեպատիտների կանխարգելումը և բուժումը մեծ բեռ է բազմաթիվ երկրների համար, շուրջ 20 տարի հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են:

Հայասատնում հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա հաղորդմամբ՝ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում հանրապետությունում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: «Վերջին տարիներին առկա է այս հիվանդացության նվազման միտում: Մասնավորապես 2008 թվականի 2014 թվականին հեպատիտ Ա-ի դեպքերը նվազել են մոտ 11 անգամ: Համաճարակաբանական ցուցումներով արված պատվաստումների շնորհիվ տեղային բռնկումներ չեն արձանագրվել»,- ասաց նա:

Հայաստանում դիտվում է նաև վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազում: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում է համաչափ նվազում՝ 2.5 տոկոս, ապա 1999 թվականի պատվաստումներից հետո մանկական ազգաբնակչության շրջանում հիվանդացությունը նվազել է 140 անգամ: Հեպատիտ Ց-ով հիվանդացությունը շարունակում է մնալ հիմնախնդիր:

ՀՀ առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը  և դրանց դեմ պայքարն առավել համակարգված դարձնելու նպատակով ներդրել է «ՀՀ-ում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիր»-ը: Իրականացվում են այս հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության  համակարգի և բուժաշխատողների ուսուցման աշխատանքներ:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live