Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրավիճակը ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության բնագավառում. կապերը և հնարավոր ընդլայնման ուղիները

Analysis

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային Միության հիման վրա` 2014թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարին:

Միավորումը պնդում է, որ իր նպատակն է անդամ-պետությունների տնտեսությունների ամրապնդումը, դրանց միջև կապերի սերտացումը, տնտեսության մոդերնիզացումը, համաշխարհային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը:

ԵԱՏՄ-ն  կոչված  է ապահովելու ապրանքների, ծառայություների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը անդամ-պետությունների միջև տնտեսության բնագավառում:                                                                                

Արդեն մոտ վեց ամիս է, ինչ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ երկիր, և թե որքանով է այդ անդամակցությունը դրական ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա՝ արտացոլվում է այս մի քանի ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներով:

2015թվականի հունվար-մայիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1558862.9 հազար դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 2301559.6 հազար դոլարի արտաքին առևտրաշրջանառություն:

Ընդ որում, պետք է նշենք, որ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է ամբողջի 15.6%-ը` 2014 թվականի 23.2%-ի փոխարեն: Նման զգալի կրճատումը կարելի է մեկնաբանել ՌԴ տնտեսությունում տիրող անկայնությամբ:

Հայաստանի առևտրաշրջանառության զգալի մասը բաժին է ընկնում ՌԴ-ին ու ստղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ կրճատվել են մի շարք ապրանքների արտադրությունը, քանի որ նվազել է վերջիններիս նկատմամբ ձևավորված պահանջարկը:

Այսպիսով, եթե ստեղծված իրավիճակը կրի երկարաժամկետ բնույթ, ապա դա ապագայում լուրջ վնասներ կարող է առաջացնել հայրենական արտադրողի համար:                              

Անդրադառնալով ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններին` Բելառուսին և Ղազախստանին, պետք է նշենք, որ այստեղ ևս նկատվել են որոշ տեղաշարժեր: Վերը նշված ժամանակահատվածում դեպի Ղազախստան արտահանում ընդհանրապես չի գրանցվել, այն դեպքում, երբ 2014թվականի հունվար-մայիս ամիսներին արտահանումը կազմել է 2893.1 հազար դոլար:

Ղազախսատի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել մի շարք ապրանքախմբերի առևտրաշրջանառությունը: Ինչպես գիտենք, Հայաստանը հանդիսանում է հացահատիկի զգալի մասի ներմուծող, ուստի առավել արդյունավետ կլինի մի շարք երկրներից ներմուծվող հացահատիկը փոխարինել Ղազախստանի հացահատիկի պաշարներով:

Հնարավորության սահմաններում կարելի է ընդլայնել ապակու և դրանից պատրաստված իրերի, ինչպես նաև քարից, գիպսից, ցեմեսից և նմանատիպ նյութերից պատրաստված իրերի արտահանումը:    

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա արտահանման կրճատումը ակնհայտ է. եթե 2014 թվականին վերը նշված ժամանակաշրջանում այն կազմել է 3079.5 հազար դոլար, ապա 2015 թվականին` 42.3 հազար դոլար: Կրճատումը կարելի է բացատրել Հայաստանում կոնյակի, գարեջրի, ինչպես նաև ոչ ալկոհոլային ըմպելիքների, բնական հյութերի արտադրության նվազմամբ` հաշվի առնելով այն  հանգամանքը, որ դեպի  Բելառուս արտահանման կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ են կազմում հենց ոգելից և ոչ ոգելից խմիչքները: Սա նույնպես կարելի է դիտարկել որպես հետևանք ՌԴ-ում տիրող տնտեսական անկայունության:                                                                                              

Դիտարկելով Բելառուսից ներմուծվող ապրանքատեսակները` հիմնական շեշտը կարելի է դնել հատկապես տրակտորների, շինարարական ու գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև դրանց պահեստամասերի վրա, քանի որ վերջիններս կարևոր նշանակություն ունեն երկրի գյուղատնտեսության զարգացման համար:

Անդրադառնալով Հայաստանի համար  մեծ կարևորություն ներկայացնող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին` նշենք, որ այս ոլորտի հիմանական շուկաները եղել են ԱՄՆ-ն և ԵՎրոպան, և ներկայումս փորձեր են արվում՝ եվրասիական տնտեսական միության շուկայում լայն գործունեություն ծավալելու:

Անդրանիկ Բարսեղյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards