Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանապահ Այգեհովիտում տեղադրվեց սակրավոր, «Մարտական խաչ»-ի շքանշանակիր Գեորգի Մնացականյանի հուշախաչը

Society

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող Կայանավան բնակավայրում սակրավորի օրը նշանավորվեց Հայոց բանակի զինծառայող, սակրավորների գումարտակի հրամանատար, կապիտան, հետմահու «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանի արժանացած Գերոգի Մնացականյանի հուշախաչը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հերոսի հիշատակը հավերժացնող խաչը տեղադրվել է նրա զոհվելու վայրին շատ մոտ հ ակառակորդի հետ շփման գծում, որտեղ անհանգիստ էր նույնիսկ հանդիսության ընացքում. հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից արձակած կրակոցներով խանգարում էր թե միջոցառումը, թե բնակավայրի առօրյան, ինչի պատճառով միջոցառումը հուշախաչի տարածքից տեղափոխվեց Կայանավանի դպրոցի շենք: Հուշախաչի բացման արարողությանը մասնակցում էին Գեորգի Մնացականյանի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզի Գավառի տարածքային զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցներ, ԵԿՄ անդամներ, արցախյան ազատամարտի վետերաններ, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Այ գեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը, Տավուշի սահմանամերձ զորամասի զինծառայողներ: Բացելով հուշախաչը`  Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը նշեց, որ Գեորգի Մնացականյանի սխրանքն անմահ է, որն այսօր հավերժանում է եւս մեկ հուշանկյունով, որն այսուհետ սրբատեղի է դառնալու ոչ միայն հերոսի հարազատների, այլ նաեւ նրա մարտական ընկերների, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի բնակչության, բոլոր հայրենասեր մարդկանց համար:

Մարզպետի տեղակալի ներկայացմամբ` Գավառ քաղաքում ծնված ու հասակ առած Գեորգի Մնացականյանը 2013 թվականի հոկտեմբերին հերոսի մահով է ընկել հակառակորդի հետ շփման գծում ծառայողական պարտականությունները կատարելիս` Կայանավանի տարածքում` իր մահով փրկելով ծառայակից ընկերների կյանքը:»Գեորգիի կորուստը միայն Գագիկ եւ Անահիտ Մնացականյանների, Գավառի բնակիչների կորուստը չէր, այլ նաեւ Տավուշի մարզի, համայն հայության համար թանկագին կորուստ էր»,-նշեց Լեւոն Սարգսյանը:

Հուշախաչի օծման կարգը կատարեց Իջեւանի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Սեմեոն քահանա Առաքելյանը:«Մենք պարտավոր ենք հիշատակել Գեորգիի սխրագործությունը եւ այն փոխանցել գալիք սերունդներին, որպեսզի նրանք էլ բռնկվեն հայրենասիրության կրակով, Գեորգիի նման կանգնեն մեր խաղաղությունը խաթարող թշնամու դեմ: Թող Աստված պահապան լինի մեր բոլոր զինծառայողներին, ովքեր ողջ ճակատով մեկ անսանսան կանգնած են հայրենի երկրի պաշտպանության դիրքերում»,-նշեց Տեր-Սեմեոն քահանա Առաքելյանը: «Մենք հոգու անհուն ցավ ենք ապրում, որ մեր կողքին չէ Գեորգին, դարձել է հուշ, սակայն հպարտ ենք մեր ընտանիքով ու գերդաստանով, որ նման հերոս ենք սնել ու մեծացրել: Այսուհետ այս խաչը մեզ համար դառնում է սրբավայր, ուր կայցելենք հաճախակի եւ կթեթեւացնենք մեր վշտահար սրտերը»,-նշեց Գեորգիի հայրը` Գագիկ Մնացականյանը:

«Հուշախաչի տեղադրման վայրը շատ մոտիկ է այն վայրին որտեղ զոհվեց Գեորգին: Նրան ոչ միայն մեծարում են Գեղարքունիքում, այլ նաեւ Տավուշում: Այս հուշախաչը միջոց է` հերոսի անունն ավելի բարձր, հարատեւ պահելու: Հուշախաչը պատրաստվել եւ տեղադրվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով»,-նշեց Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքոնյանը:

Հակառակորդի կրակոցների վտանգավորությունից ելնելով` միջոցառումը տեղափոխվեց Կայանավանի դպրոցի շենք, որտեղ Գեորգի Մնացականյանի սխրանքի մասին չափածո տողեր ու գովերգեր հնչեցրին Կայանավանի եւ Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցների աշակերտները: Արցախյան ազատամարտի վետերան, ԵԿՄ անդամ Հովհաննես Միրիբյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ պատվոգրերով պարգեւատրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատակիցների, Այգեհովիտի համայնքի ղեկավարին եւ Կայանավանի դպրոցի տնօրենին: 

«Արցախյան գոյամարտը մենք շահեցինք Գեորգիի նման տղաների անձնազոհության շնորհիվ, իսկ հրադադարից ի վեր մեր մեծ հայրենիքի այդ վերագտնված պատառ հողի յուրաքանչյուր թիզը պահպանում ենք մերօրյա հերոս զինվորների ու հրամանատարների նվիրվածության արդյունքում: Խոնարհվում ենք բոլորի անձնազոհության ու կամքի առաջ»,-շեշտեց Հովհաննես Միրիբյանը:

Գեորգի Մնացականյանի հարազատները, համաքաղաքացիները եւ Տավուշի մարզի պաշտոնատար անձինք, Այգեհովիտի եւ Կայանավանի բնակիչները, զինծառայող ընկերները խոստացան` հաճախակի դարձնել փոխայցելությունները, շփումները` հանուն այն վեհ նպատակների, ինչի համար իր կյանքը 25 տարեկան հասակում զոհել է Գեորգին: «Գեորգիի կիսանդրին տեղադրվելու է նրա անունը կրող դպրոցի բակում, հատուկ միջոցառում է տեղի ունենալու, որին մասնակցելու համար սիրով կհրավիրեմ բոլորիդ»,- հայտարարեց հերոսի հայրը:»Շատ կուզենք, որ Գեորգիի կիսանդրու բացմանն ու ոգեկոչմանը ներկա գտնվեն մեր դպրոցի աշակերտները, որոնց շուրթերին այսօր այնքան բարձր հնչեց իրենց սիրելի հերոսի անունը, որոնց աչքերն այսօր արցունքոտվում էին ամեն մի բառից: Անպատճառ, գալու ենք` խոնարհվելու մեր հերոսի փառքի ու սխրանքի առջեւ»,- հավաստեց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live