Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Սահմանապահ Այգեհովիտում տեղադրվեց սակրավոր, «Մարտական խաչ»-ի շքանշանակիր Գեորգի Մնացականյանի հուշախաչը

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող Կայանավան բնակավայրում սակրավորի օրը նշանավորվեց Հայոց բանակի զինծառայող, սակրավորների գումարտակի հրամանատար, կապիտան, հետմահու «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանի արժանացած Գերոգի Մնացականյանի հուշախաչը: 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հերոսի հիշատակը հավերժացնող խաչը տեղադրվել է նրա զոհվելու վայրին շատ մոտ հ ակառակորդի հետ շփման գծում, որտեղ անհանգիստ էր նույնիսկ հանդիսության ընացքում. հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից արձակած կրակոցներով խանգարում էր թե միջոցառումը, թե բնակավայրի առօրյան, ինչի պատճառով միջոցառումը հուշախաչի տարածքից տեղափոխվեց Կայանավանի դպրոցի շենք: Հուշախաչի բացման արարողությանը մասնակցում էին Գեորգի Մնացականյանի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզի Գավառի տարածքային զինկոմիսարիատի պատասխանատու աշխատակիցներ, ԵԿՄ անդամներ, արցախյան ազատամարտի վետերաններ, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Այ գեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը, Տավուշի սահմանամերձ զորամասի զինծառայողներ: Բացելով հուշախաչը`  Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը նշեց, որ Գեորգի Մնացականյանի սխրանքն անմահ է, որն այսօր հավերժանում է եւս մեկ հուշանկյունով, որն այսուհետ սրբատեղի է դառնալու ոչ միայն հերոսի հարազատների, այլ նաեւ նրա մարտական ընկերների, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի բնակչության, բոլոր հայրենասեր մարդկանց համար:

Մարզպետի տեղակալի ներկայացմամբ` Գավառ քաղաքում ծնված ու հասակ առած Գեորգի Մնացականյանը 2013 թվականի հոկտեմբերին հերոսի մահով է ընկել հակառակորդի հետ շփման գծում ծառայողական պարտականությունները կատարելիս` Կայանավանի տարածքում` իր մահով փրկելով ծառայակից ընկերների կյանքը:»Գեորգիի կորուստը միայն Գագիկ եւ Անահիտ Մնացականյանների, Գավառի բնակիչների կորուստը չէր, այլ նաեւ Տավուշի մարզի, համայն հայության համար թանկագին կորուստ էր»,-նշեց Լեւոն Սարգսյանը:

Հուշախաչի օծման կարգը կատարեց Իջեւանի տարածքի հոգեւոր հովիվ Տեր Սեմեոն քահանա Առաքելյանը:«Մենք պարտավոր ենք հիշատակել Գեորգիի սխրագործությունը եւ այն փոխանցել գալիք սերունդներին, որպեսզի նրանք էլ բռնկվեն հայրենասիրության կրակով, Գեորգիի նման կանգնեն մեր խաղաղությունը խաթարող թշնամու դեմ: Թող Աստված պահապան լինի մեր բոլոր զինծառայողներին, ովքեր ողջ ճակատով մեկ անսանսան կանգնած են հայրենի երկրի պաշտպանության դիրքերում»,-նշեց Տեր-Սեմեոն քահանա Առաքելյանը: «Մենք հոգու անհուն ցավ ենք ապրում, որ մեր կողքին չէ Գեորգին, դարձել է հուշ, սակայն հպարտ ենք մեր ընտանիքով ու գերդաստանով, որ նման հերոս ենք սնել ու մեծացրել: Այսուհետ այս խաչը մեզ համար դառնում է սրբավայր, ուր կայցելենք հաճախակի եւ կթեթեւացնենք մեր վշտահար սրտերը»,-նշեց Գեորգիի հայրը` Գագիկ Մնացականյանը:

«Հուշախաչի տեղադրման վայրը շատ մոտիկ է այն վայրին որտեղ զոհվեց Գեորգին: Նրան ոչ միայն մեծարում են Գեղարքունիքում, այլ նաեւ Տավուշում: Այս հուշախաչը միջոց է` հերոսի անունն ավելի բարձր, հարատեւ պահելու: Հուշախաչը պատրաստվել եւ տեղադրվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով»,-նշեց Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքոնյանը:

Հակառակորդի կրակոցների վտանգավորությունից ելնելով` միջոցառումը տեղափոխվեց Կայանավանի դպրոցի շենք, որտեղ Գեորգի Մնացականյանի սխրանքի մասին չափածո տողեր ու գովերգեր հնչեցրին Կայանավանի եւ Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցների աշակերտները: Արցախյան ազատամարտի վետերան, ԵԿՄ անդամ Հովհաննես Միրիբյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ պատվոգրերով պարգեւատրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատակիցների, Այգեհովիտի համայնքի ղեկավարին եւ Կայանավանի դպրոցի տնօրենին: 

«Արցախյան գոյամարտը մենք շահեցինք Գեորգիի նման տղաների անձնազոհության շնորհիվ, իսկ հրադադարից ի վեր մեր մեծ հայրենիքի այդ վերագտնված պատառ հողի յուրաքանչյուր թիզը պահպանում ենք մերօրյա հերոս զինվորների ու հրամանատարների նվիրվածության արդյունքում: Խոնարհվում ենք բոլորի անձնազոհության ու կամքի առաջ»,-շեշտեց Հովհաննես Միրիբյանը:

Գեորգի Մնացականյանի հարազատները, համաքաղաքացիները եւ Տավուշի մարզի պաշտոնատար անձինք, Այգեհովիտի եւ Կայանավանի բնակիչները, զինծառայող ընկերները խոստացան` հաճախակի դարձնել փոխայցելությունները, շփումները` հանուն այն վեհ նպատակների, ինչի համար իր կյանքը 25 տարեկան հասակում զոհել է Գեորգին: «Գեորգիի կիսանդրին տեղադրվելու է նրա անունը կրող դպրոցի բակում, հատուկ միջոցառում է տեղի ունենալու, որին մասնակցելու համար սիրով կհրավիրեմ բոլորիդ»,- հայտարարեց հերոսի հայրը:»Շատ կուզենք, որ Գեորգիի կիսանդրու բացմանն ու ոգեկոչմանը ներկա գտնվեն մեր դպրոցի աշակերտները, որոնց շուրթերին այսօր այնքան բարձր հնչեց իրենց սիրելի հերոսի անունը, որոնց աչքերն այսօր արցունքոտվում էին ամեն մի բառից: Անպատճառ, գալու ենք` խոնարհվելու մեր հերոսի փառքի ու սխրանքի առջեւ»,- հավաստեց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիչումների պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան