Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սարգիս Ղազարյանն Իտալիայում ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում Հայաստանի քայլերը

Society

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն օգոստոսի 12-ին մասնակցել է Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողության սկզբում ընթերցվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի « խոսքով է հանդես եկել Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծել է, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաև 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման և այդ նպատակով հիշողության պահպանման անհրաժեշտությունը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքն է համարել անտարբեր չմնալը և «աչք չփակելը» մեր օրերում կատարվող ոճրագործությունների հանդեպ՝ այդ առնչությամբ նկատելով, որ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ այսօր իրականացվող գործողությունները հիշեցնում են 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը, և այն չպետք է անպատիժ մնան: Նա ներկայացրել է ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանության դեմ պայքարի նույն ճակատում են:

Դեսպանը հավելել է, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունում նույնպես իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման գործում: ՀՀ դեսպանը նաև նշել է, որ եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը համարժեք արձագանք ստանար միջազգային հանրության կողմից և նրա իրականացնողները ժամանակին պատժվեին, ապա 20-րդ դարը չէր դառնա ցեղասպանությունների դար: Նա հավելել է, որ քանի դեռ մարդկության դեմ ոճիրները միայն պատմությանը չեն պատկանում, այլ զանգվածային լրատվամիջոցների լրահոսում են , քաղաքակիրթ մարդկությունը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում: Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելութում նշել է, որ Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերի հիշատակի արարողությանը ներկա է նաև Գերմանիայի Մոերս քաղաքի քաղաքապետը և ափսոսանք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին դեռևս որևէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ է արել բոլորին չզբաղվել պասիվ հիշողությամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցյալի ոճրագործությունների մասին և ակտիվորեն պայքարել ժխտողականության դեմ:

Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական, զինվորական, հոգևոր և հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից ավելի քաղաքապետներ, Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միության նախագահ Կառլո Սմուրալիան, Սանտ’Աննա դի Ստացեմայի և շրջակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ մամուլի և հանրային հեռուսատատեսության կողմից:

Յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին Իտալիայում նշվում է ֆաշիստական Գերմանիայի կողմից 1944թ. փոքրիկ Սանտ’Աննա դիՍտացեմա (Sant’Anna di Stazzema) քաղաքի 560 խաղաղ բնակիչների սպանության օրը: Այդ հանցագործությունը միջազգայինհանրության կողմից ճանաչվել է որպես մարդկության դեմ իրականացված ոճիր: Միջոցառումն անցկացվում է Սանտ’Աննա դիՍտացեմայում՝ Իտալիայի նախագահի հովանու ներքո, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևյուրաքանչյուր տարի որևէ իտալացի կամ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա հրավիրվում է հիշատակի արարողությանըգլխավոր պաշտոնական ելույթով հանդես գալու: Անցյալ տարի նման ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահՄարտին Շուլցը:

Այս տարվա հիշատակի միջոցառումը, բացի Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերից, քաղաքապետարանի որոշմամբ, նվիրված էրնաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live