Սարգիս Ղազարյանն Իտալիայում ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում Հայաստանի քայլերը
ОбществоԻտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն օգոստոսի 12-ին մասնակցել է Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողության սկզբում ընթերցվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի « խոսքով է հանդես եկել Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծել է, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաև 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման և այդ նպատակով հիշողության պահպանման անհրաժեշտությունը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքն է համարել անտարբեր չմնալը և «աչք չփակելը» մեր օրերում կատարվող ոճրագործությունների հանդեպ՝ այդ առնչությամբ նկատելով, որ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ այսօր իրականացվող գործողությունները հիշեցնում են 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը, և այն չպետք է անպատիժ մնան: Նա ներկայացրել է ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանության դեմ պայքարի նույն ճակատում են:
Դեսպանը հավելել է, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունում նույնպես իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման գործում: ՀՀ դեսպանը նաև նշել է, որ եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը համարժեք արձագանք ստանար միջազգային հանրության կողմից և նրա իրականացնողները ժամանակին պատժվեին, ապա 20-րդ դարը չէր դառնա ցեղասպանությունների դար: Նա հավելել է, որ քանի դեռ մարդկության դեմ ոճիրները միայն պատմությանը չեն պատկանում, այլ զանգվածային լրատվամիջոցների լրահոսում են , քաղաքակիրթ մարդկությունը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում: Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելութում նշել է, որ Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերի հիշատակի արարողությանը ներկա է նաև Գերմանիայի Մոերս քաղաքի քաղաքապետը և ափսոսանք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին դեռևս որևէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ է արել բոլորին չզբաղվել պասիվ հիշողությամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցյալի ոճրագործությունների մասին և ակտիվորեն պայքարել ժխտողականության դեմ:
Միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի քաղաքական, զինվորական, հոգևոր և հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից ավելի քաղաքապետներ, Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միության նախագահ Կառլո Սմուրալիան, Սանտ’Աննա դի Ստացեմայի և շրջակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ մամուլի և հանրային հեռուսատատեսության կողմից:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին Իտալիայում նշվում է ֆաշիստական Գերմանիայի կողմից 1944թ. փոքրիկ Սանտ’Աննա դիՍտացեմա (Sant’Anna di Stazzema) քաղաքի 560 խաղաղ բնակիչների սպանության օրը: Այդ հանցագործությունը միջազգայինհանրության կողմից ճանաչվել է որպես մարդկության դեմ իրականացված ոճիր: Միջոցառումն անցկացվում է Սանտ’Աննա դիՍտացեմայում՝ Իտալիայի նախագահի հովանու ներքո, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևյուրաքանչյուր տարի որևէ իտալացի կամ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա հրավիրվում է հիշատակի արարողությանըգլխավոր պաշտոնական ելույթով հանդես գալու: Անցյալ տարի նման ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահՄարտին Շուլցը:
Այս տարվա հիշատակի միջոցառումը, բացի Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերից, քաղաքապետարանի որոշմամբ, նվիրված էրնաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: