Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավելի քան 1000 մասնակից վարդագույն Երևանը դարձրեց բազմագույն. կայացավ գունազարդ վազքը

Society

Երևանը պայծառ ու գունավոր քաղաք կոչվելու ևս մեկ պատճառ ունի. օգոստոսի 15-ին վաղ առավոտյան քաղաքի մի հատվածը գունազարդ վազքի բեմ էր դարձել: Առաջին անգամ Հայաստանում կայացավ երևանյան գունազարդ վազքը, որին ավելի քան 1000 մարդ մասնակցեց: Մասնակիցներն առավոտյան նախավարժանք արեցին, այնուհետև Մարզահամերգային համալրի շրջակայքում տեղակայված «ստարտ»-ից սկսեցին վազքը, որը զուգորդվեց փոշեներկերի իրար վրա լÖ �նելու տարափով: Երեք կիլոմետրանոց վազքուղին ձգվեց Մոնթե Մելքոնյան փողոցի 1.5 կիլոմետրանոց հատվածով եւ նույնքան հետադարձ:

Գունազարդ վազքի կազմակերպիչ «Run Armenia» նախագծի և «Street Workout» կազմակերպության հիմնադիր Ղազար Հակոբյանի խոսքով` իրենց կազմակերպության նպատակն է զարգացնել առողջ ապրելակերպը Հայաստանում:  «Ավելի քան 1000 մարդ է հավաքվել, բոլորի մոտ հրաշալի տրամադրություն է, Հայաստանի, Երևանի համար սա նույնիսկ անհավատալի է: Պարզվում է երիտասարդությունը շատ պոզիտիվ է: Մեծ գոհունակությամբ կարող եմ ասել, որ միջոցառումը կայացել է»,«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Ղազար Հակոբյանը կարծում է, որ գունազարդ վազքը Երևանում տարբեր ձևաչափի միջոցառումների լավ սկիզբ է: «Շատ լավ է, որ գունազանդ վազքը հասավ Երևան, այն նոր էջ է բացում տարբեր ֆորմատի միջոցառումների անցկացման համար: Շատ ուրախ ենք, որ միջոցառման միջոցով կկարողանանք օգնել փոքրիկ տղային` Գոռին, նա դեռ չգիտի այդ մասին, բայց կարծում եմ` շատ կուրախանա, երբ իմանա»,-նշեց Ղազար Հակոբյանը:

Վազքին մասնակցում էին ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ: 6-ամյա Անի Ղարիբյանը մայրիկի ու եղբոր հետ էր այցելել միջոցառմանը: Աղջկան ավելի շատ գրավել էին գունավոր ներկերը, որով նա մեծ ջանասիրությամբ «օծվում էր»: «Մենք որոշել էինք սրանից հետո գնալ լողի, բայց Անին ասաց` կարելի է ես այսպես գնամ բակ, թող բոլորը տեսնեն, որ ես ներկվել եմ»,-պատմեց Անիի մայրիկը: 6-ամյա աղջնակը, ով սեպտեմբերին կգնա 2-րդ դասարան, արդեն գիտի, թե ինչ է պատմելու ամառային արձակուրդներից: «Ես ցանկանում եմ բոլոր գույներն իմ վրա լցնեմ ու թռչկոտեմ: Որ գնամ դպրոց անպայման պիտի պատմեմ այս օրվա մասին»,-նշեց Անի Ղարիբյանը:

Սոնա Նահապետյանն, ով մասնագիտությամբ սոցիոլոգ է, առողջ ապրելակերպի կողմնակից է և ընկերների հետ վազքի, լողի և այլ մարզաձևերի ակումբ է հաճախում: «Մտածեցինք ճիշտ կլինի մասնակցել, քանի որ այն նաև բարեգործական բնույթ է կրում, որոշեցինք մեր ներդրումն ունենալ: Ապագայում մեր ակումբը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 3-ին կայանալիք վազքին: Սա լավ փորձ էր ու մարդկանց հետ ծանոթանալու առիթ»,-նշեց Սոնա Նահապետյանը` հավելելով, որ ոգևորիչ է սկսնակ վազորդների մասնակցությունը:

Գունազարզ վազքին մասնակցում էին նաև այլ երկրներից հայեր: Ժորես Գրիգորյանը, ով 52 տարեկան է, եկել էր Իրանից: Ի դեպ նա առաջիններից էր, որ հասավ «ֆինիշին»: Ժամանակին ինքն էլ թեթևատլետ է եղել, հիմա մարզիչ է: «Տեսանք, որ այսպիսի առիթ կա, մտածեցինք մասնակցել: Այլ վայրում նման միջոցառման չեմ մասնակցել: Լոնդոնում դաշտավազքի մասնակցել եմ, բայց այսքան գունավոր չէր»,-նկատեց նա:

Համահայկական խաղերի բազմակի մասնակից Մարտին Նահմուդը ևս Իրանից է: Ուրախ է, որ իր մասնակցությամբ դառնում է բարեգործության մասնակից:

Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, վազքուղու վերջնագիծը հատած առաջին վեց մասնակիցներ` 3 աղջիկ, 3 տղա, ստացան մեդալներ և խրախուսական նվերներ: Հաղթողներն են` Անդրանիկ Մարգարյանը, Սևակ Բադալյանը, Աբել Մանուկյանը և Գաբրիելա Հակոբյանը, Դիանա Սարոյանը, Տաթևիկ Բաբայանը:

Այս միջոցառումն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, վերջապես այն արդեն հասել է Հայաստան: Միջոցառման կազմակերպիչը Run Armenia նախագիծն է

Yerevan Color Run-ի նպատակներից մեկը իննամյա Գոռին օգնություն ցուցաբերելն է: Գոռի ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը՝ հասցնելով տալ նրան գեղեցիկ հայկական անուն և ազգանուն: Գոռը ծնվել է ողնուղեղի շատ բարդ վնասվածքով, որի հետևանքով նա չի կարողանում քայլել, և ունի այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասը ուղղվելու է Գոռի վիրահատման ծախսերին և հարմարավետ սայլակի ձեռքբերմանը:

Միջոցառումը հնարավոր է դարձել մի շարք հովանավորների և Երևանի քաղաքապետարանի օգնությամբ:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live