Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Ավելի քան 1000 մասնակից վարդագույն Երևանը դարձրեց բազմագույն. կայացավ գունազարդ վազքը

Երևանը պայծառ ու գունավոր քաղաք կոչվելու ևս մեկ պատճառ ունի. օգոստոսի 15-ին վաղ առավոտյան քաղաքի մի հատվածը գունազարդ վազքի բեմ էր դարձել: Առաջին անգամ Հայաստանում կայացավ երևանյան գունազարդ վազքը, որին ավելի քան 1000 մարդ մասնակցեց: Մասնակիցներն առավոտյան նախավարժանք արեցին, այնուհետև Մարզահամերգային համալրի շրջակայքում տեղակայված «ստարտ»-ից սկսեցին վազքը, որը զուգորդվեց փոշեներկերի իրար վրա լÖ �նելու տարափով: Երեք կիլոմետրանոց վազքուղին ձգվեց Մոնթե Մելքոնյան փողոցի 1.5 կիլոմետրանոց հատվածով եւ նույնքան հետադարձ:

Գունազարդ վազքի կազմակերպիչ «Run Armenia» նախագծի և «Street Workout» կազմակերպության հիմնադիր Ղազար Հակոբյանի խոսքով` իրենց կազմակերպության նպատակն է զարգացնել առողջ ապրելակերպը Հայաստանում:  «Ավելի քան 1000 մարդ է հավաքվել, բոլորի մոտ հրաշալի տրամադրություն է, Հայաստանի, Երևանի համար սա նույնիսկ անհավատալի է: Պարզվում է երիտասարդությունը շատ պոզիտիվ է: Մեծ գոհունակությամբ կարող եմ ասել, որ միջոցառումը կայացել է»,«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Ղազար Հակոբյանը կարծում է, որ գունազարդ վազքը Երևանում տարբեր ձևաչափի միջոցառումների լավ սկիզբ է: «Շատ լավ է, որ գունազանդ վազքը հասավ Երևան, այն նոր էջ է բացում տարբեր ֆորմատի միջոցառումների անցկացման համար: Շատ ուրախ ենք, որ միջոցառման միջոցով կկարողանանք օգնել փոքրիկ տղային` Գոռին, նա դեռ չգիտի այդ մասին, բայց կարծում եմ` շատ կուրախանա, երբ իմանա»,-նշեց Ղազար Հակոբյանը:

Վազքին մասնակցում էին ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ: 6-ամյա Անի Ղարիբյանը մայրիկի ու եղբոր հետ էր այցելել միջոցառմանը: Աղջկան ավելի շատ գրավել էին գունավոր ներկերը, որով նա մեծ ջանասիրությամբ «օծվում էր»: «Մենք որոշել էինք սրանից հետո գնալ լողի, բայց Անին ասաց` կարելի է ես այսպես գնամ բակ, թող բոլորը տեսնեն, որ ես ներկվել եմ»,-պատմեց Անիի մայրիկը: 6-ամյա աղջնակը, ով սեպտեմբերին կգնա 2-րդ դասարան, արդեն գիտի, թե ինչ է պատմելու ամառային արձակուրդներից: «Ես ցանկանում եմ բոլոր գույներն իմ վրա լցնեմ ու թռչկոտեմ: Որ գնամ դպրոց անպայման պիտի պատմեմ այս օրվա մասին»,-նշեց Անի Ղարիբյանը:

Սոնա Նահապետյանն, ով մասնագիտությամբ սոցիոլոգ է, առողջ ապրելակերպի կողմնակից է և ընկերների հետ վազքի, լողի և այլ մարզաձևերի ակումբ է հաճախում: «Մտածեցինք ճիշտ կլինի մասնակցել, քանի որ այն նաև բարեգործական բնույթ է կրում, որոշեցինք մեր ներդրումն ունենալ: Ապագայում մեր ակումբը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 3-ին կայանալիք վազքին: Սա լավ փորձ էր ու մարդկանց հետ ծանոթանալու առիթ»,-նշեց Սոնա Նահապետյանը` հավելելով, որ ոգևորիչ է սկսնակ վազորդների մասնակցությունը:

Գունազարզ վազքին մասնակցում էին նաև այլ երկրներից հայեր: Ժորես Գրիգորյանը, ով 52 տարեկան է, եկել էր Իրանից: Ի դեպ նա առաջիններից էր, որ հասավ «ֆինիշին»: Ժամանակին ինքն էլ թեթևատլետ է եղել, հիմա մարզիչ է: «Տեսանք, որ այսպիսի առիթ կա, մտածեցինք մասնակցել: Այլ վայրում նման միջոցառման չեմ մասնակցել: Լոնդոնում դաշտավազքի մասնակցել եմ, բայց այսքան գունավոր չէր»,-նկատեց նա:

Համահայկական խաղերի բազմակի մասնակից Մարտին Նահմուդը ևս Իրանից է: Ուրախ է, որ իր մասնակցությամբ դառնում է բարեգործության մասնակից:

Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, վազքուղու վերջնագիծը հատած առաջին վեց մասնակիցներ` 3 աղջիկ, 3 տղա, ստացան մեդալներ և խրախուսական նվերներ: Հաղթողներն են` Անդրանիկ Մարգարյանը, Սևակ Բադալյանը, Աբել Մանուկյանը և Գաբրիելա Հակոբյանը, Դիանա Սարոյանը, Տաթևիկ Բաբայանը:

Այս միջոցառումն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, վերջապես այն արդեն հասել է Հայաստան: Միջոցառման կազմակերպիչը Run Armenia նախագիծն է

Yerevan Color Run-ի նպատակներից մեկը իննամյա Գոռին օգնություն ցուցաբերելն է: Գոռի ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը՝ հասցնելով տալ նրան գեղեցիկ հայկական անուն և ազգանուն: Գոռը ծնվել է ողնուղեղի շատ բարդ վնասվածքով, որի հետևանքով նա չի կարողանում քայլել, և ունի այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասը ուղղվելու է Գոռի վիրահատման ծախսերին և հարմարավետ սայլակի ձեռքբերմանը:

Միջոցառումը հնարավոր է դարձել մի շարք հովանավորների և Երևանի քաղաքապետարանի օգնությամբ:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան