Yerevan, 25.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այս կնոջ պատմությունը կհուզի նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. Ֆոտոշարք

Blog.1in.am-ը գրում է.

Սարա Ուիլյամսը իր նորածին որդուն ամուր սեղմեց կրծքին և զգաց մանկան քաղցր բույրը: Երեխան ծնվել էր կեսարյան հատմամբ: Սարան և նրա ամուսին Կարլը չէին կարողանում աչք կտրել երեխայից: Երեխան միանգամայն առողջ էր ծնվել: Կարլն ու Սարան անվանեցին նրան Ջոշվա: Սարան այնքան դժվարությունների միջով էր անցել Ջոշվային լույս աշխարհ բերելու համար, սակայն կարևորն այն էր, որ նա առողջ էր ծնվել: Երեխայի ծնվելուց կես ժամ անց բժիշկները Սարային կրկին վիրահատեցին՝ այս անգամ արդեն նրա աջ կուրծքը հեռացնելու համար:

article-2694915-1F77359A00000578-71_306x423

 

40-ամյա Սարան հղիության 20-րդ շաբաթում էր, երբ նրա մոտ կրծքի քաղցկեղ ախտորոշվեց: Սարան ստիպված եղավ հղի վիճակում 5 կուրս քիմեոթերապիա անցնել: Հյուսիսային Ուելսի բժիշկներն առաջին անգամ էին կեսարյանից գրեթե անմիջապես հետո կրծքի հեռացման վիրահատություն իրականացնում: Սարան ասել է. «Կարլին ու Ջոշվային հրաժեշտ տալու միտքն անգամ հիմա է ինձ ստիպում արտասվել: Ես Կարլին ասացի, որ սիրում եմ նրան, և նրան խնդրեցի ապահովության մեջ պահել իմ երեխաներին: Ես նամակ էի գրել իմ դուստր Սաշային, ով նոր էր հինգ տարեկան դարձել: Նամակում ես նրան ասել էի, որ սիրում եմ նրան: Ես նրան պատվիրել էի 100 տոկոս էներգիա ներդնել այն ամենի մեջ, ինչ նա անում է: Գրել էի, որ երբեք չեմ ցանկացել լքել նրան, սակայն պատկերացում անգամ չունեի, թե արդյո՞ք ողջ կմնայի: Թեպետ ես միանգամայն վստահում էի վիրաբույժներին, գիտեի, որ հնարավոր է, որ չփրկվեմ և միակ բանը, որ կարող էի մտածել սա էր. «Խնդրում եմ, թող հաղթահարեմ այս փորձությունը: Ես ցանկանում եմ ընտանիքիս հետ անցկացնել իմ կյանքը»»:

Miracle baby: Sarah Williams , pictured shortly after son Joshuas birth, was diagnosed with breast cancer when she was 20 weeks pregnant

Դեղագործական ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակից Սարան և տպագրիչ Կարլը հանդիպել են 14 տարի առաջ և 2007 թ.-ին ամուսնացել Մեքսիկայում: Ամուսնությունից ամիսներ անց Սարան հղիացավ, սակայն տասը շաբաթ անց վիժեց: Երկու ամիս անց նա կրկին հղիացավ և շուտով ծնվեց Սաշան: Երբ Սարան 36 տարեկան դարձավ, նա և իր ամուսինը ցանկացան ևս մեկ երեխա ունենալ, սակայն Սարան այլևս չէր հղիանում: Նա սկսեց անհանգստանալ և մտածել, որ չպետք է թողներ, որ հասներ այդ տարիքին: Պետք էր ավելի շուտ երկրորդ երեխան ունենալ: Սարան պատմել է. «Մի քանի ամիս անց ես գնացի բժշկի՝ հետազոտություն անցնելու: Բժիշկները որևէ խնդիր չհայտնաբերեցին ինձ մոտ, սակայն նշեցին, որ մենք կարող էինք օգտվելարտամարմնային բեղմնավորումից: Մենք պարտքով գումար վերցրինք  և 2012 թ.-ի հունվարին դիմեցինք արտամարմնային բեղմնավորման»:

article-2694915-1F77356E00000578-376_306x371

Ցավոք սրտի, Սարային անգամ արտամարմնային բեղմնավորումը չօգնեց: Ողջ գումարը ծախսվել էր, և Սարան ու իր ամուսինն ուժասպառ էին եղել: Արտամարմնայինն բեղմնավորման անհաջող փորձերը բացասաբար էին անդրադարձել Սարայի առողջության վրա: Նրանք ձեռք քաշեցին երեխա ունենալու մտքից, և մխիթարվեցին այն մտքով, որ ունեին Սաշային, սակայն ճակատագիրը նրանց համար անակնկալ էր պատրաստել: Որոշ ժամանակ անց Սարան հղիացավ: Նրա և Կարլի ուրախությանը չափ ու սահման չկար: Ավաղ, 4 շաբաթ հետո նրանց կրկին վատ լուրեր էին սպասում: Սարան նկատեց որոշակի փոփոխություններ կրծքի հատվածում: Նրան թվաց, թե դա արտամարմնային բեղմնավորման հետ կապված ընթացակարգերի հետևանքն է, սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ նրա մոտ կրծքի քաղցկեղ կա:

PNG

Սարան և Կարլը՝ նախքան ախտորոշումը և Սարան՝ ախտորոշումից հետո

Հղիության ընթացքում կրծքի քաղցկեղը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: 3000 հղիներից ընդամենը մեկի մոտ է այս հիվանդությունը նկատվում: Երբ ախտորոշումը հաստատվեց, Սարան արդեն 20-շաբաթական հղի էր, և նրա միակ մտավախությունն այն էր, որ դա կարող էր վնասել իր՝ դեռևս չծնված երեխային: Երեխայից ազատվելու մասին խոսք անգամ չկար: Նրան ասել էին, որ երեխան կարող էր ծնվել Դաունի համախտանիշով, սակայն անգամ դրանից հետո նրանք չհրաժարվեցին երեխային ունենալու մտքից: Այնուամենայնիվ, ոչ ոք չէր երաշխավորում, որ Սարան ու երեխան ողջ կմնան: Թեպետ հիմա Կարլը պատկերացնել անգամ չի կարող իր կյանքը առանց Ջոշվայի, երբ նա իմացավ կնոջ հիվանդության մասին, երեխան նրա աչքին չէր գալիս: Նա միայն Սարայի համար էր անհանգստանում: Քաղցկեղը երրորդ փուլում էր, սակայն այն տարածված չէր: Երբ Սարային ասացին կրծքի հեռացման անհրաժեշտության մասին, նա շատ վշտացավ:

sa

Շատ դժվար էր քիմեոթերապիայի կուրս անցնելու որոշում կայացնել: Կար մտավախություն, որ դա կարող էր վնասել պտղին, սակայն հնարավոր եղավ քիմեոթերապիան այնպես անցկացնել, որ երեխան չվնասվի: Սարան հետագա 5-10 տարիների ընթացքում ստիպված կլինի հաբեր ընդունել, սակայն նա ասում է, որ պատաստ է դրան, միայն թե ողջ մնա:

Կարլը և Սարան կասկածում են, որ հնարավոր է արտամարմնային բեղմնավորումը լինի քաղցկեղի առաջացման պատճառը, սակայն Սարան նաև նշում է, որ չի ափսոսում, որ դիմել է այդ քայլին: Նա ասել է.

Եթե ես չդիմեի արտամարմնային բեղմնավորման, գուցե չհղիանայի Ջոշվայով:

Something to live for: Sarah, 40, with her husband Carl and two children Sasha, five, and Joshua, eight months

Ներկայումս Սարան համագործակցում է Միացյալ թագավորության քաղցկեղի հետազոտական կենտրոնի հետ և զբաղվում ֆոնդի հայթայթման և իրազեկության բարձրացման աշխատանքներով: Մի հարցազրույցի ընթացքում նա ասել է. «Ես ուզում եմ, որ կանայք կանոնավորապես հետազոտվեն, որովհետև եթե քաղցկեղը հայտնաբերվի առաջին տարում, փրկվելու հավանականությունը շատ ավելի մեծ կլինի»:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'