Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համաշխարհային շուկայի մարտահրավերներն ու Հայաստանի էլաստիկությունը

Analysis

Ակնհայտ է, որ համաշխարհային ֆինանսական շուկան այսօր չի ապրում իր ամենակայուն օրերը: Արդեն տևական ժամանակ արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ իրականացվող սանկցիաները որոշակի ազդեցություն են ունեցել դոլար-ռուբլի հարաբերակցության և նավթի գների անկման վրա: Վերջին ամիսներին նկատելիորեն նվազել է Չինաստանի տնտեսական աճի տեմպը, իսկ ազգային արժույթը զգալի արժեզրկում է ապրել: Այսօր նավթը շարունակում է էժանանալ` իր հետեւից տանելով ռուսական ռուբլու փոխարժեքը: Երեկ մեկ դոլարի գինն արդեն հատել էր 67 ռուբլու սահմանագիծը: Մյուս կողմից էլ անկում է ապրում ղազախական տենգեն: Մեկ օրվա ընթացքում այն արժեզրկվել է մոտ 30 տոկոսով:

Փաստորեն ՀՀ-ի խոշորագույն տնտեսական գործընկեր ՌԴ-ն, մեր արտաքին առևտրի 10% մասնաբաժին ունեցող Չինաստանն ու ԵԱՏՄ երկրորդ տնտեսություն Ղազախստանն ապրում են ճգնաժամային օրեր: Ակներև է, որ ՌԴ ֆինանսատնտեսական իրավիճակն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի վրա, և առհասարակ ներկայիս համաշխարհային շուկայում տեղի ունեցող ֆինանսական վայրիվերումներն անմասն չեն թողնելու Հայաստանը:

Առաջին հայացքից տնտեսական խորը ճգնաժամն անխուսափելի է, սակայն իրականում ամենինչ այնքան հոռետեսական չէ, որքան թվում է: Չանտեսելով միջազգային շուկայից դեպի Հայաստան ներխուժող բացասական ազդեցությունները` այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ ռուսական ռուբլու և ռուսական շուկայի տատանումները դեռևս նախորդ տարեվերջին ու ընթացիկ տարեսկզբին արդեն նոր մարտահրավերներ էին առաջացրել հայկական դրամի ու հայ արտահանողների համար: Այդ ժամանակվանից դեռ կառավարությունը շոկերը մեղմելու համապատասխան քայլեր ձեռնարկեց` հավասարակշռելով սպառողների և արտահանողների շահերը: Եվ ի հեճուկս համատարած հոռետեսության` այդ պայմաններում նույնիսկ տնտեսությունն աճեց 2.2 %-ով առաջին եռամսյակում:

Այն որ կանխատեսվում է չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղում և դա անդրադառնում է մետաղների միջազգային գների վրա, կարծես ակնհայտ է: Բայց միգուցե արժեր նկատել նաև, որ դա այդուհանդերձ չի խանգարում Չինաստանին խոշոր ներդրումային հետաքրքրվածություն ցուցաբերել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում:

Ղազախստանի ազգային արժույթի անկումը կանխատեսելի է, քանզի համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը զուգահեռ գահավիժում են նավթ արտահանող երկրների ազգային արժույթները: Չնայած նրան, որ Ղազախստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, այնուամենայնիվ մեր առևտրային հաշվեկշիռն այնքան մեծ չէ այդ պետության հետ, որպեսզի անմիջական ազդեցություն առաջանա: Եվ ի վերջո, նավթի գների անկումը բացասական ազդեցություն է ունենում նաև մեր հարևան երկրի վրա, ինչը ոչ պակաս կարևոր է ֆիքսել այս համատեքստում:

Եթե դիտարկենք ընթացիկ տարում ՀՀ-ում գրանցված տնտեսական ցուցանիշները, ապա պետք է նկատենք, որ 2015 թվականին ծառայությունների 2.4%, գյուղատնտեսության 14.8%, արդյունաբերության 4.1% և շինարարության 0.4% աճեր է գրանցվել հունվար-հուլիս ամիսներին: Տեղին է հիշատակել նաև, որ 24.08.2015թ. դրությամբ 220 լուծարված ՍՊԸ-ների դիմաց գրանցվել է 2349 նորը, 5892 լուծարված ԱՁ- երի դիմաց գրանցվել է 7000 նոր ԱՁ:

Իհարկե, չի կարելի հանրության «գլխի տակ փափուկ բարձ դնել» և ամեն ինչ ներկայացնել պոզիտիվ տեսանկյունից: Վերոգրյալ դրական ցուցանիշներն արձանագրվել են դժվարին տարվա ընթացքում, և ոչ մի երկիր ապահովագրված չէ անսպասելի ցնցումներից, սակայն այս ամենի ֆոնին արձանագրել միայն բացասականը և զուտ հոռետեսական կախատեսումներ կատարել, կարծում եմ, սթափ չէ:

Ի դեպ, չմոռանանք արձանագրել, որ արժութային տատանումների շրջանում կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև հանրության շրջանում առկա ուռճացված խուճապը, ինչն իր հերթին կարող է առաջացնել լրացուցիչ արհեստական դրսևորումներ: Վերոգրյալը հաշվի առնելով` պետք է հնարավորինս սթափ վերլուծություններ մատուցել քաղաքացիներին, քանզի տնտեսագիտական գործընթացներին խորությամբ չտիրապետող մարդը կարող է ցանկացած թերի տեղեկատվությունից ազդված անցնել ոչ անհրաժեշտ գործողությունների:

Անդրանիկ Բարսեղյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards