Արփինե Հովհաննիսյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել երկրի վարչապետի հայտարարությունը
PoliticsԱյսօր կրկին ակտիվացան խոսակցությունները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու վերաբերյալ: Խոսակցությունների թեժացման առիթն, անշուշտ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն էր, որ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է մնալ Արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից մեկը:
Հարցի կապակցությամբ Orer.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Արփինե Հովհաննիսյանից, ով նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել երկրի վարչապետի հայտարարությունը: Պատասխանելով այն հարցիչ՝ Ձեզ առաջարկ եղե՞լ է՝ ստանձնել Արդարադատության նախարարի պաշտոնը՝ Արփինե Հովհաննիսյանը կարճ կապեց՝ ոչ: