Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀԿ-ն պատրաստ է ընդունել ցանկացած սուր քննադատություն` տալով դրանց բացատրություններ. Վահրամ Մկրտչյան

Interview

Երեկ ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների լսումներին մասնակցում էր 80-ից ավելի կազմակերպություն: Նրանց թվում կային խորհրդարանական խմբակցություններ, հասարակական կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ, համայնքի ղեկավարներ, Փաստաբանական պալատի, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ: Քննարկումն ընդհանուր առմամբ թեժ էր, բարձրացվող հարցերը հիմնականում դիպուկ էին, նաև էմոցիոնալ:

Իսկ թե իրականում ինչ են տալու սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսումները եւ որքան է դրանից շահելու հասարակությունը, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանից: «Ինչպես նկատում ենք, երկրի մայր օրենքի քննարկման հետ կապված հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում: Լսումներին մասնակցում են մոտ 100 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որն արդեն լուրջ ձեռքբերում է»,- նշեց պատգամավորը՝ անդրադարձ կատարելով դահլիճում բարձրացվող հարցերին եւ հակադարձումներին: «Դահլիճում հնչում էին հակադիր կարծքիներ, ինչպես նաեւ մտահոգություններ ներկայացված նախագծի վերաբերյալ, սակայն մտահոգությունները խորհրդարանական կարգին անցնելու հետ կապված չէին, դրանք մարդու իրավունքների, ամուսնության, ընտանիքի եւ նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ էին»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից կիսամեղադրական հարցադրումներին ու սուր քննադատություններին՝ պատգամավորը նկատեց, որ այն հարցադրումները, որոնք բարձրացվում են «մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, դրանք եւս հասկանալի են, քանի որ ընդդիմադիրները ժամանակավրեպ են համարում պառլամենտական համակարգին անցում կատարելը»: «Ցանկանում եմ արձանագրել, որ իրենց կողմից կա կողմնակալ մոտեցում, որովհետեւ այն կուսակցությունները, որոնք ունեն ընդգծված լիդերներ, ցանկանում են, որ լինի նախագահական համակարգ, որպեսզի այդ լիդերը ընտրվելու հնարավորություն ունենա: Ցանկանում եմ նշել, որ նախագահական կառավարման լրջագույն թերությունն այն է, որ հաղթող կողմը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվող կողմը` ոչինչ: Եթե նախագահը ընտրվել է, բնական է, որ այդ ուժեղ թիմը կգա Ազգային ժողով եւ մեծամասնություն կկազմի: Ըստ էության՝ նոր Սահմանադրությունը ստեղծում է հնարավորություն, որ ոչ մեծամասնության թիմն ու ներկայացուցիչներն ունենան բավական լուրջ ազդեցություն»,- պարզաբանեց վերջինս:

Հարցին, թե հանրությանը ինչ օգուտներ կտա նոր Սահմանադրությունը, Վ. Մկրտչյանը պատասխանեց. «Մենք դեռ խորությամբ չենք գիտակցում պառլամենտարիզմի դրական էրեւույթը, ըստ էության, այս փոփոխությունը «նոր մարդ» է ստեղծելու, որի համար էլ նորը ստեղծելու, նորը արարելու դիրքորոշում պետք է ունենա: Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի ինստիտուտն է ամեն ինչ ստեղծում իր թիմով եւ հասարակությունը պասիվ դերակատարություն է ունենում՝ հայտնվելով կարծես թե դիտողի դերում: Ըստ նոր Սահմանադրության՝ ցանկացած հարց, որը հանրային շահին է վերաբերելու, հենց այդ հարցում էլ հանրությունն ակտիվ դերակատարություն է ունենալու»:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է դիմակայել հասարակության լայն սպեկտորի կողմից քարկոծմանն իր նոր փոփոխությունների համար, պատգամավորը նշեց. «Այնպես չէ, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողը ՀՀԿ-ն է, պարզապես երկրի նախագահը փոփոխությունների անհրաժեշտություն է գտել: Մասնագիտական հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով անկախության տարիներից ի վեր մեր պետության պատմությունը, առաջարկել է պառլամենտական համակարգ մտցնել: Իսկ քանի որ երկրի նախագահը նաեւ մեր կուսակցության նախագահն է, ապա, այո´, մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած սուր քննադատություն եւ դրան բացատրություն տալ: Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը, կողմ եմ համագործակցային աշխատանքներին, ինչպես նաեւ երկրի կոլեգիալ կառավարմանը»:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia