Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայրիկյանն առաջարկել է, Իսագուլյանն էլ չի մերժել

Interview

Օրերս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Orer.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեմ է Սահմանադրության նոր տարբերակին և այն բոյկոտելու հարցում պատրաստ է համագործակցել նույնիսկ ՀԱԿ-ի հետ: Նա նաև նշել էր, որ ինքը չի սպասում, որ ինչ-որ մեկը «Ո´չ»-ի ճակատ ձևավորի և արդեն իսկ բանակցություններ է սկսել մի քանի կուսակցությունների հետ:

Պարզելու, թե արդյոք «Ազգային անվտանգություն» կուսակցությունը Հայրիկյանի կողմից համագործակցության առաջարկություն ստացել է, Orer.am-ը զրուցեց կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ:

- Պարոն Իսագուլյան, «Ազգային անվտանգություն» կուսակցությունը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից ստացե՞լ է արդյոք Սահմանադրության նոր նախագիծը բոյկոտելու և իր կողմից ներկայացված նախագծի շուրջ համախմբվելու առաջարկ:

- Այո´, մենք զրուցել ենք Հայրիկյանի հետ և ես ունեմ Հայրիկյանի կողմից առաջարկվող Սահմանադրության տարբերակը, որն առայժմ հոդված առ հոդված ներկայացված չէ, բայց կան ընդհանուր սկզբունքները: Այն շատ մատչելի և հասկանալի լեզվով է շարադրված, որտեղ ներկայացված է ժողովրդավարության սկզբունքների ամենաբարձր մակարդակը: Հայրիկյանի նախագծում ոչ միայն պատգամավորների թիվն է ազդեցություն ունենում ընտրությունների վրա, այլ ընտրությունների ժամանակ ընտրողների կողմից տվյալ կուսակցության հավաքած յուրաքանչյուր քվեն: Այդ սկզբունքով ստացվում է, որ ընտրություններին մասնակցած ցանկացած քաղաքացու ձայնը հաշվի է առնվում:

- Իսկ այդ դեպքում խորհրդարան չանցած կուսակցությունների հավաքած ձայների «ճակատագիրն» ի՞նչ է լինում:

- Խորհրդարան չանցած կուսակցությունները հնարավորություն են ունենում իրենց հավաքած քվեները փոխանցել խորհրդարան անցած կուսակցություններից որևէ մեկին: Այս տարբերակի դեպքում արդեն քաղաքացիներից յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, քանի որ քվեարկությունների արդյունքում ինչ-որ ձևով դրսևորվելու է և ունենալու է իր ազդեցությունը: Հայրիկյանն առաջարկում է, որ եթե Սահմանադրության փոփոխության ենք գնում, ապա եկեք նաև այլընտրանքային Սահմանադրության նախագիծ էլ դնենք շրջանառության մեջ, որը շատ տրամաբանական է: Նա առաջարկել է, մենք էլ չենք մերժել և ասել ենք, որ ցանկացած քաղաքական ուժի և գործչի, իրավագետի, իրավաբանի հետ պատրաստ ենք մասնակցել քննարկումների, ներկայացնել տեսակետներ, դիտողություններն ու առարկություններ:

- Դուք նաև տեսակետ եք հայտնել, որ դեմ եք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծին, ինչպես Հայրիկյանն է ասում՝ այն «էշություն» եք անվանել:

- Մենք մասնակցում ենք ցանկացած քննարկման: Նաև ներկայացված ենք ԱԺ-ում կազմակերպված Սահմանադրության նոր նախագծի քննարկումներին: Այս քննարկումները ցույց են տալիս, որ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը, ովքեր ներկայացնում են նոր Սահմանադրության նախագիծը, ոչ թե պատասխանում են հարցերի, այլ առաջ են բերում նոր հարցադրումներ, որոնց լուծումները, ինչպես ես եմ տեսնում, բացի ընդհանուր արտահայտություններից, նրանցից որևէ մեկը չի կարողանում հստակ ներկայացնել: Ցավոք սրտի, այդ նախագիծը ներկայացնողները հարց տվողների և քննադատողների նկատմամբ երբեմն տրվում են այնպիսի էմոցիաների, որը նշանակում է, որ իրենք էլ պատրաստ չեն պատասխանել այն հարցադրումներին, որոնք վաղը, մյուս օրը դեռ հնչելու են:

- Փաստորեն, այս կարևորագույն հարցում չերնոմիրդինյան՝ «ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ» բանաձևը հաղթահարել չենք կարողանում:

- Բոլորն են մատնանշում մի հստակ փաստ, որ եթե ներկայացված Սահմանադրության նախագծում Հայաստանի Հանրապետության անունը փոխվի և գրվի ցանկացած այլ պետության անուն, ոչինչ չի փոխվի: Այնտեղ չի երևում, որ դա հազարամյա հարուստ պատմական անցյալ՝ պետականություն, թագավորություն, արքայից-արքա տիտղոսը կրող երկրի Սահմանադրություն է, որը ոչ միայն դարերի ընթացքում կարողացել է աշխարհից վերցնել, այլ նաև տալ աշխարհին: Եվ ընտրությունների այն մեխանիզմը, որը ներկայացվում է, որևէ ժողովրդավարության տարր չկա: Բացի այդ, ներկայացված նախագծի համաձայն՝ ստացվում է, որ ընտրությունների ժամանակ հասարակության 5 % -ի վստահությունը վայելող ցանկացած կուսակցություն կարող է ձևավորել կայուն մեծամասնություն և պատկերացրեք, որ նրանք իրենց պետք է վերապահեն առաջիկա 5 տարիներին այնպիսի օրենքներ ընդունեն, որոնք պետք է դնեն հետագա տարիների ամբողջ հիմքը: Մենք իրավունք չունենք մեզ նման «շռայլություններ» թույլ տալ, այն էլ աշխարհաքաղաքական նման իրավիճակում:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia