Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը փոփոխություններ է նախատեսում մի շարք հիմնարար դրույթներում

Society

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը մի շարք կարևոր փոփոխություններ է առաջարկել հանցանքի և դրա տեսակների, քրեական պատասխանատվության ենթակա անձանց, մեղքի և դրա ձևերի, հանցագործության փուլերի, հանցակցությանը և հանցագործությունների բազմակիության, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքում պատժի նշանակման ձևերի և մի շարք այլ դրույթերի վերաբերյալ:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ճշգրտվել են նաև հանցափորձն և ավարտված հանցագործություն հասկացությունների տարբերությունը: 

«Մենք այնպես ենք արել, որ հստակ լինի ավարտված և չավարտված հանցագործությունների տարբերությունը: Օրինակ, մարդը նշան բռնեց, կրակեց, բայց ձգանի անսարքության պատճառով հանցագործություն տեղի չունեցավ. հիմա դա ավարտված հանցագործությո՞ւն է, թե` ոչ: ՀՀ Արդարադատության ակադեմիայում դասավանդելու ընթացքում լսարանի 50 տոկոսն ասում էր՝ ավարտված է, 50 տոկոսը՝ չավարտված:

Այդ պատճառով մենք ձևակերպել ենք, որ հանցագործությունը համարվում է ավարտված, եթե անձը կատարել է անհրաժեշտ արարքները՝ իր դիտավորության մեջ նշված հանցագործությունն իրականացնելու համար և կարծել է, թե ինքն ավարտել է հանցագործությունը: Հանցագործությունը համարվում է չավարտված` երբ անձը կատարել է գործողություններ, սակայն գիտակցում է, որ այն ավարտին չի հասցրել և այն ավարտելու համար կարիք ունի նոր արարք կատարել»,- ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Ե րևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը:

Ներկայացված նախագծի մի շարք հոդվածներում հանցանքի խմբակային բնույթը ծանրացուցիչ հանգամանք է դիտվում, սակայն, անչափահասների մասով առաջարկվում է, որ այն չդիտվի ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, ներկայումս գործող` երկու անձանց համատեղ կատարած և վտանգավոր հետևանք առաջացրած արարքի դեպքում քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն այն անձը, ում գործողությունից առաջացել է հետևանքը:

 «Քրեակատարողական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ չեն կարողանում պարզել, թե կոնկրետ ում անմիջական գործողությունից է առաջացել տվյալ հետևանքը: Օրինակ` շվեյցարական Ալպերում երկու լեռնագնաց քարեր են նետում ներքևի ճանապարհի վրա` համոզված լինելով, որ այնտեղ մարդ չկա:

Սակայն, հետո պարզվում է, որ այդ քարերից մեկը դիպչ ել է մեկին, և նա մահացել է, իսկ քարը փամփուշտ չի, որ նույնականացման գործընթաց կատարեն: Ի վերջո` շվեյցարական դատարանը երկուսին էլ քրեական պատասխանատվության է ենթարկում, ինչը ճիշտ մոտեցում է»,- նկատեց Արա Գաբուզյանը: 

Փորձագետի բնորոշմամբ` հանցագործության հասկացության մեջ հանրային վտանգավորության մասին նշումը կապված է նաև դիտավորության բնորոշման հետ: Եթե հանցագործության հիմնական հատկանիշը հանրային վտանգավորությունն է, ապա դա իրականացնող անձի դիտավորության մեջ պետք է առկա լինի: 

«Բազմաթիվ դեպքերում արարքի հանրային վտանգավորության գիտակցման մասին խոսք լինել չի կարող, և նույնիսկ լինում են դեպքեր, երբ անձը մտածում է, թե օգտակար արարք է կատարում. այս պարագայում ճիշտ կլինի խոսել արարքի հակաիրավականության գիտակցման մասին: Այդ պատճառով` հանցագ ործության հասկացողությունից պետք է բացառել հանրային վտանգավորության մասին նշումը»,- նշեց Գաբուզյանը:

Նա հավելեց, որ օրենքի նախագծի հայեցակարգով, կրկնահանցագործության հասկացության կիրառումը, որպես պատիժը ծանրացնող հանգամանք և պատժի պարտադիր խստացում, նախատեսվում է միայն այն դեպքում, երբ անձը նախկինում ազատազրկվել է, և, իր դատվածությունը դեռևս չմարված, կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար պետք է ազատազրկման դատապարտվի: «Բացի այդ, մենք համարում ենք, որ գործող քրեական օրենսգիրքը սխալ է կարգավորում հարբածության վիճակում հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվության բնորոշումները. շատ դեպքերում հարբածությունը կարող է գնահատվել որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք: ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծի համաձայն հարբածության վիճակում  հանցանք կատարած անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, իսկ առանձին դեպքերում հարբածությունը կարող է համարվել քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք»,- շեշտեց Արա Գաբուզյանը:

ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 4-ին հավանություն տվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգին: Նոր հայեցակարգով կբարձրանա մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության մակարդակը, կբացառվեն հանցագործությունների որակման կանոնների սահմանման և հանցակազմերի հստակ ձևակերպման միջոցով քրեաիրավական նորմերի սխալ կիրառումը, դատական սխալները, կբարձրանա պատժի նշանակման կանոնների սահմանմամբ` պատժի արդյունավետության մակարդակը:

Միաժամանակ, այլընտրանքային պատժատեսակների ցանկի ընդլայնմամբ` ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակների նշանակման ծավալներն էականորեն կնվազեն, կկատարելագործվեն քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտները, կստեղծվեն հանցանք կատարած անձի ուղղման և վերասոցիալականացման նպատակի իրագործման արդյունավետության նախադրյալներ:

Բացի այդ, հայեցակարգը կնպաստի նաև քրեական օրենսդրության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live