Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայրիխ Բյոլլ հիմնադրամ»-ում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

Society

Բեռլինում՝ «Հայրիխ Բյոլլ հիմնադրամում», սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել գիտաժողով՝ «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարիանց խորագրով»:

Գիտաժողովը կազմակերպվել է «Հայրիխ Բյոլլ հիմնադրամի» և«Գերմանահայկական ընկերակցության» կողմից:

Բացման խոսքով հանդես են եկել հիմնադրամի տնօրեն Սերգեյ Լագոդինսկին և «Գերմանահայկական ընկերակցության» նախագահ Րաֆֆի Կանտյանը: Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցան Բունդեսթագի փոխնախագահ, «Միություն 90/Կանաչներ» կուսակցության անդամ Կլաուդիա Ռոթը, նույն կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Պետեր Մայվալդը, «Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի» Ստամբուլի գրասենյակի տնօրեն Քրիստիան Բրաքելը, ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Հայրունին, «Հուշամատյան» կայքէջի հիմնադիր Վահե Թաչճյանը, Ստամբուլի Սաբանչի համալսարանի հետազոտող Այշենուր Քորքմազը, Թուրքիայում քաղաքական հետապնդումների հետևանքով Գերմանիա գաղթած հրապարակախոս Ռեջեփ Մարաշլին և ուրիշներ: Բանախոսները ներկայացրել են Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը, ականատեսների վկայությունները, քննարկել են Ցեղասպանության ճանաչման գործընթացում իրականացվելիք անհրաժեշտ քայլերը:

Քննարկման հիմնական թեման ոչ միայն Թուրքիայի, այլև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերջնականապես ճանաչման անհրաժեշտությունն է եղել: Ինչպես նշել է հայտնի գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստը, զոհերի ժառանգները նույնպես զոհեր են, իսկ ոճրագործների ժառանգները ոճրագործ չեն: Սակայն եթե վերջիններս չեն ընդունում իրենց նախնիների հանցագործությունը, նրանք ևս դառնում են մեղսակից այդ ոճրին:

Գերմանիայում Թուրքիայի դեսպանության ներկայացուցչի այն հարցին, թե ինչպես կարելի է խոսել Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն որակելուց, երբ «ցեղասպանություն» եզրույթը միայն 1948թ-ին է ի հայտ եկել, Ցյուրիխի համալսարանի Ժամանակակից պատմության ամբիոնի պրոֆեսոր Հանս-Լուկաս Քիզերը հիշեցրել է, որ Հոլոքոստի ժամանակ ևս չի եղել նման եզրույթ, այդուհանդերձ այն ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ավելին, նա նկատել է, որ այսօր քննարկվում է Հերերոյի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը, իսկ դրանք Հայոց ցեղասպանությունից էլ առաջ են տեղի ունեցել: Ուստի խոսքը ոչ թե իրավական խնդրի մասին է, այլ պատմական իրողության և բարոյական ճանաչման:

Միչիգանի համալսարանի Սոցիոլոգիայի և կանանց հարցերով ամբիոնի դասախոս Ֆաթմա Մյուգե Գյոչեքը նկատել է, որ խնդիրը թուրք հասարակության մոտ կայանում է նրանում, որ թուրքերը հերքում են այդ իրադարձությունները՝ ելնելով թերթերում տպագրված մեկ (լավագույն դեպքում՝ մի քանի) հոդվածներից և չցանկանալով ընթերցել որևէ գիտական աշխատություն, արխիվային փաստաթուղթ կամ ականատեսի վկայություն: Նա ավելացրել է, որ այո, դրանում հիմնական մեղավորը Թուրքիայի իշխանություններն են, սակայն մենք` թուրքերս էլ մեղավոր ենք, որ չենք կարդում, չենք տեղեկանում, քանի որ այսօր արդեն ունենք դրա հնարավորությունը: Նրա կարծիքով, պետք է տարանջատել Թուրքիայի որպես պետության ճանաչումը թուրք հասարակության ճանաչումից: Երբ թուրք հասարակությունը հասկանա ճանաչելու կարևորությունը և ինչպես Հրանտ Դինքի ժամանակ փողոց դուրս գա, ապա իշխանությունները խոնարհ ծառայի նման նրանց կենթարկվեն:

Իսկ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն առաջարկել է հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով: Այդ քայլերից առաջինը գոնե Գերմանիայում պետք է լինի, ըստ Կ. Ռոթի, գերմանական դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին գլխի ավելացումը, հետագայում նաև թուրքական դասագրքերի ամբողջությամբ վերանայումը:

Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը, ԳԴՀ-ում հավատարմագրված այլ երկրների դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, գերմանացի պատմաբաններ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live