Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուսանողներն սկսել են ավելի շատ վստահել Կրթության և գիտության նախարարությանը. Արմեն Աշոտյան

Society

 Ուսանողներն սկսել են ավելի շատ վստահել Կրթության և գիտության նախարարությանը, սակայն այս մեդալն ունի դարձերես` ուսանողների խնդիրների մի մասը բուհերում չեն լուծվում: Այս մասին սեպտեմբերի 8-ին «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածի արդյունքներին նվիրված շնորհանդեսին նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ նախարարությունը, կարևորելով ոչ միայն կրթական բարեփոխումների իրականացումը, այլ դրանց արդյունքում հանրային կարծիքի ուսումնասիրությունը, վերջին տարիներին պարբերաբար սոցիոլոգիական լուրջ հետազոտություն է պատվիրում:

«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս դառնալով` Հայաստանը որդեգրել է բարձրագույն կրթության ոլորտում  Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում` եվրոպական կրթական ստանդարտները և առաջնահերթությունները տեղայնացնելով Հայաստանում: Առաջին անգամ ազգային հետազոտություն ենք իրականացրել` Հայաստանի ուսանողների հավաքական կերպարը բացահայտելու, նրա հիմանական կարիքները գնահատելու և բարեփոխումների հետադարձ կապը հասկանալու համար: Այսօր կներկայացվի հետազոտության բացառապես ակադեմիական հատվածը, սակայն առաջիկայում հանր ությանը պարբերաբար կներկայացնենք նաև հայաստանցի ուսանողի ամբողջական բնութագիրը` սոցիալական, ակադեմիական, նախընտրություններ, մոտիվացիա, արժեհամակարգ և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրները հրապարակում են իրենց ազգային զեկույցը և համեմատում իրար հետ: «Այս տարվա արդյունքների համաձայն, Հայաստանի ուսանողների տեղեկացվածության մակարդակը Բոլոնիայի գործընթացով անգամ մի քիչ բարձր է, քան միջին եվրոպականը: Դա բացատվում է այն փաստով, որ Բոլոնիայի գործընթացը մեր երկրի համար նոր երևույթ է, հետևաբար մեր ուսանողների մոտ կա հետաքրքրություն, մյուս կողմից, քանի որ  այն դիտարկվում է որպես բարեփոխում, քննադատական մոտեցումն ավելի մեծ է»,-նշեց նախարարը` ընդգծելով, որ շատ կարևոր է ուսումնասիրության այն հատվածը, որը վերաբերվում է նախարարության հետ տարվող աշխատանքին:

«Ուրախալի է, որ նախարարության բաց քաղաքականությունը տալիս է իր տեսանելի և շոշափելի պտուղները, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում: Ուրախալի է, որ ուսանողներն սկսել են ավելի շատ վստահել նախարարությանը: Այսինքն, նախարարությունն ավելի արժանահավատ գործընկեր է դիտվում: Հետևաբար, ուսանողների մի մասը, անցնելով ավելի ստորին օղակներով և չլուծելով իրենց խնդիրը, գալիս է նախարարություն, մի մասն էլ, չցանկանալով անցնել բուհական ղեկավարման այդ օղակներով,  միանգամից դիմում է նախարարություն: Ինչ խոսք, նախարարության համար սա դրական ցուցանիշ է, սակայն բուհերի վարչարարության տեսակետից կա անելիք` տեղերում օբյեկտիվիզմի և արդարության աստիճանը բարձրացնելու համար: Հետևաբար, արդեն հանձնարարական է գնացել բուհերի ռեկտորներին` ամսվա մեջ առնվազն մեկ օր սահմանել ուսանողների ընդունելության օր»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Փորձագետ Սամվել Մանուկյանը, ներկայացնելով հետազոտությունը, նշեց, որ իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հարցվել է առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):

Փորձագետի տեղեկացմամբ` «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ` Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների ընդհանուր տեղեկացվածության, ուսման որակի անուղղակի գնահատականների, ուսանողների՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացության, ինչպես նաև ուսանող-ՀՀ ԿԳՆ համագործակցության մասին: Բանախոսը ներկայացրել է մի քանի թվային տվյալներ, մասնավորապես, ուսանողների ընդհանուր տեղեկա ցվածությունը Բոլոնյան գործընթացից:

«Լավատեղյակ են» Բոլոնյան գործընթացից կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 41.2%-ը, այն դեպքում, երբ 2013-ին այդպիսիք էին՝ 32.2%-ը: Տեղեկացվածությունը կրեդիտային համակարգի վերաբերյալ. 2015թ. «լավատեղյակ» են կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 72.8%-ը /2013թ.` 73.8%): Ուսանող-ՀՀ ԿԳՆ համագործակցության հատվածի հետ հետ կապված` ԿԳՆ ներկայացուցչի հետ անձնական շփում ունեցածների 94.8%-ը նշել է, որ «ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչն իր հետ հարգանքով է խոսել», 76.8%-ը նշել է, որ նա կարողացել է  իր ողջ ասելիքը հայտնել և հարցերÕ ¨ տալ ՀՀ ԿԳՆ ներկայացուցչին, 81.5%-ը հայտնել է, որ ԿԳՆ ներկայացուցիչն ըստ էության պատասխանել է իր հարցերին, 63.8%-ը հայտնել է, որ հարցը լուծվել է այնպես, ինչպես ինքն ակնկալել է: 

Հետազոտությունն իրականացվել է ԿԳՆ-ի պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015 թվականի մայիսի-հունիսին:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live