Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գնում ես «Ոչ»-ի ճակատ, որ ի՞նչ անես

Analysis

Մի կողմից նոր թափ է առնում Սահմանադրության նոր նախագծի բառերի, տողերի, պարբերությունների ու դրույթների շուրջ քննարկումները, մյուս կողմից ակտիվանում է այն բոյկոտելու և «Ոչ»-ի ճակատ ձևավորելու մասին խոսակցությունները: Թե դրանք որքանո՞վ խոսքից գործ կդառնան ու այդ ճակատը որքան պինդ կլինի, այս պահին իհարկե դժվար է ասել, բայց որ դրանով բետոնե «պատ» կոտրելը բավականին դժվար կինի, պարզից էլ պարզ է:

Բայց, անկեղծ ասած, «Ոչ»-ի ճակատի հեղինակների ու անդամների թափթփված վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե իրենց նախաձեռնությունն ինչ ճակատագիր կունենա: Նրանց համար կարևորը ջուը պղտորելն ու խառնաշփոթ սարքելն է: Գուցե հենց դա է պատճառը, որ նրանք առայժմ զբաղված են փողոցներում ոստիկանների հետ «բռնոցի» խաղալով ու այս ու այն կողմից հայհոյող պապիկների հավաքագրելով: «Ոչ»-ի շինարարներն իրենց «պայքարը» առավել ներկայանալի դարձնելու համար ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե այս ու այն կուսակցություններն էլ են արդեն միացել իրենց ճակատին: Ու թեև հասկանալի էլ չէ, թե երբեմնի կուսակցություններից ներկայումս ինչ խմբեր ու խմբակներ են մնացել, բայց կարևորը նրանց համար ոչ թե կուսակցությունների որակն է, այլ «Ոչ»-ի ցուցակի երկարությունը:

Հետաքրքիր էր նաև «Ոչ»-ին միացած ԱԺ «ընդդիմության» ներկայացուցիչ ՀԺԿ նախագահ և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի վերջին վճռական քայլը: Բայց հարց է ծագում, թե մեր ընդդիության այս կարկառուն գործիչը վերջին տարիներին ԱԺ բարձր ամբիոնից ինչ բոցաշունչ ելույթ է ունեցել կամ հայտարարություն արել, որ հիմա էլ «Ոչ»-ի բանակում կարողանա մի այնպիսի բան ասել, որ երկինքը պատռվի: Պարզ է, չէ՞, որ նա երբևէ որևէ ասելու բան ունենար այս ընթացքում ԱԺ-ի թեժ քննարկումների ժամանակ, գոնե մեկ անգամ մի աղմկահարույց ու երկինքը սասանող հարց տված կլիներ: Թե չէ, ո՞վ է տեսել փակ բերանով ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն արդեն 12 տարի է միայն մի նախադասություն է կրկնում՝ «Մենք գիտենք, մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք, մենք, մենք…»: Տպավորությունն այնպիսին է, որ «Ոչ»-ի կողմնակիցներից շատերի համար կարևորը, ոչ թե երկրի առաջընթացի համար մի լավ գործ անելն է, կամ լուրջ ու բովանդակային քննադատություն ներկայացնելը, այլ եղածը խառնելն ու բնականոն ռեժիմը կաթվածահար անելը: Այդ ֆոնի վրա մի քանի նոտայով գոռոց-բղավոց լինի և մի քանի սելֆի-մելֆի ու գործն ավարտված է, պատվերը՝ կատարված:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը, ապա այս խաղում էլ է ամեն ինչ հստակ: Հանրության դատին հանձնված նոր նախագծի փնթի ձևակերպումներից ու իրար հակասող դրույթներից երևում է, որ այն ընդամենը հորինվել է դրսից գումարներ «կպցնելու», մարդկանց ուշադրությունը սոցիալական հարցերից շեղելու, նոր և բարեկեցիկ ապագայի տեսլականով մի երկու տարի զբաղեցնելու ու ձեռքի հետ էլ իրենց ընդդիմություն համարողների անճարակությունը ցույց տալու համար: Մնում է տեսնել, թե այս խաղն իրականում ինչքանով կհետաքրքրի սոցիալական բեռի տաք կքած ու օրվա հանապազօրյա հացի խնդիրը մի կերպ լուծող մարդկանց, քանի որ նրանք մեծ հաշվով թքած ունեն, թե իրենց երկիրը կառավարման ո՞ր համակարգի շրջանակում է անողոքաբար մսխվում, իրար մեջ կիսվում ու ծվեն-ծվեն արվում: Նրանց համար կարևորը ապահով Հայաստանը ոչ թե սերիալներում, այլ սեփական մաշկի վրա զգալն է, ճորտի կարգավիճակից դուրս գալն ու տիրոջ իրավունքով ապրելը, իսկ թե բազազ Արտեմներից հին Սահմանադրությամբ կազատվեն, թե նորով, ի՞նչ տարբերություն: Չէ՞ որ դրանից ոչ գարունը շուտ կգա, որ էլ աշունն ավելի գունեղ կլինի:

Արմինե Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards