Վանո Սիրադեղյանի քրոջ աղջիկը մեկնաբանում է նրա որդու՝ մուրացկանությամբ զբաղվելու մասին լուրերը
SocietyՖեյսբուքյան օգտատեր Տիգրան Քոչարյանն իր էջում Վանո Սիրադեղյանի որդու մասին գրառում էր կատարել, որում նշել էր, որ տաքսիով երթևեկելիս տեսել է վատ հագնված մի երիտասարդի, ում նմանեցրել է Վանո Սիրադեղյանի որդուն: Օգտատերն իր գրառման մեջ նշել էր նաև, որ մինչ ինքը փորձել է հասկանալ՝ արդյոք չի սխալվում, տաքսու վարորդը «օգնության» է հասել՝ տեղեկացնելով, որ այդ երիտասարդն իրոք Երևանի նախկին քաղաքապետի և ՆԳ նախարարի որդին է, ով Կոմիտասի պողոտայում գումար հավաքելով և սյուներին փակցված հայտարարություններն այրելով է զբաղվում:
Լուրի իսկությունը ճշտելու համար Orer.am-ի թղթակիցը կապ հաստատեց Վանո Սիրադեղյանի քրոջ աղջկա` երգչուհի Գաբի Գալոյանի հետ, ով հրաժարվեց այդ մասին որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ դա այն թեման է, որն իր գործին չի առնչվում, հետևաբար, ճիշտ չի համարում այդ մասին որևէ մեկնաբանություն անելը:
Orer.am-ի այն հարցին, որ եթե դա չի համապատասխանում իրականությանը, ապա կարելի է այդ մասին բարձրաձայնել, քանի որ հաճախ է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ լինում թե հանրային, թե սոցիալական հարթակներում, Գաբին պատասխանեց. «Մարդիկ ոչ հավաստի աղբյուրներից ինչ-որ բաներ են ասում՝ չիմանալով՝ իրոք ճի՞շտ է, թե՞ ոչ, կամ իրականում ի՞նչ խնդիր կա: Այդ իրականն ինձնից կախված չէ և ես դա իրավունք չունեմ հանրայնացնելու: Միակ խնդիրը դա է»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք օգտատիրոջ գրառումը սխալ է, թե՞ ճիշտ, երգչուհին պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ սխա՞լ է, թե՞ ճիշտ և չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել: Շատ կներեք: Սա իմ գործին իրոք չի վերաբերում, իսկ առանձին, քեռուս մասին ինչ եղել է, ես անդրադարձել եմ ու հիմա սխալ ժամանակ է և ես չեմ ուզում հիմա այդ մասին խոսել, կներեք ինձ»,- ասաց Վանո Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը:
Արմինե Գրիգորյան