Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200 հազար 401 անձ

 Հաշմանդամների հաշվառման հանրապետական «Փյունիկ» շտեմարանում հաշվառված է 200 հազար 401 (կանայք կազմում են 48 տոկոսը) հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է ընդհանուր բնակչության 6,6 տոկոսը: Լրագրողների հետ սեպտեմբերի 16-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

«Մեր տեղեկատվական համակարգում հաշվառված է 8047 հաշմանդամ երեխա, որը կազմում է ընդհանուր բնակչության 1,1 տոկոսը: Եթե համեմատենք Ռուսաստանի Դաշնության հետ, ապա այնտեղ հաշմանդամությունը կազմում է ընդհանուր բնակչության 10, 25 տոկոսը, իսկ հաշմանդամ երեխաները` 1, 97 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սողոյանը` հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 136 հազար 713-ի համար հաշմանդամությունը սահմանված է անժամկետ, իսկ 63 հազար 688 հաշմանդամներ պարբերաբար ենթարկվում են վերափորձաքննության:

Նա նկատեց, որ միայն հիվանդության առկայության դեպքում չէ, որ մարդը համարվում է հաշմանդամություն ունեցող անձ: «Հաշմանդամության կարգ ստանլու համար նա պետք է անցնի համալիր հետազոտում, որպեսզի բժշկասոցիալական ոլորտի փորձագետները համապատասխան որոշում կայացնեն: Մարդու մոտ պետք է առկա լինի նաև  կայուն կենսագործունեության խանգարում, խաթարված լինեն ուսումնառության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, ինքնագործունեության, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու կարողությունները, իսկ երեխաների մոտ էլ` խաղալու կարողությունը»,-շեշտեց Սողոյանը:

Բանախոսն ընդգծեց, որ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների մեջ գերակշռում են արյան շրջանառության հետ կապված խնդիրները (31,5 տոկոս), հոգեկան հիվանդությունները`10,9 տոկոսը, նորագոյացությունները` 8,3 տոկոսը, նյարդային համակարգի հիվանդությունները` 8,1 տոկոսը, էնդոկրին հիվանդությունները` 7,6 տոկոս, աչքի հետ կապված հիվանդությոնները` 7,3 տոկոս: «Հաշմանդամությունը ստատիկ վիճակ չէ, եթե մարդը ճանաչվեց հաշմանդամ, չի նշանակում, որ էլ հնարավոր չէ որևէ բան անել. վերջին երեք տարիների ընթացքում բավական մեծ աշխատանքներ են տարվում վերականգնողական օգնությունը ապահովելու համար: Յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հաշմանդամություն ունի, կազմվում է նաև անհատական վերականգնման ծրագիր»,-նկատեց Սողոյանը:

Անդրադառնալով ոլորտում ընթացող բարեփոխումներին` Արմեն Սողոյանը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում ներդրվելու է ֆունկցիաների միջազգային դասակարգում, որից հետո հաշմանդամություն ունեցող անձանց համար կկատարվի իրական կարիքների գնահատում և դրանց հիման վրա կատարվելու է ծառայությունների մատուցում: «Հաջորդ տարի ֆունկիցաների միջազգային դասակարգման պիլոտային ծրագիրը կներդրվի մի քանի մարզերում: Մենք իրականացնելու ենք նաև առանձին մանկական ծառայություններ, մշակվում են մեթոդական ուղեցույցներ: Բժշկասոցիալական հանձնաժողովների անդամնե րի շրջանում կիրառվում է ռոտացիոն մեթոդը (որոշակի ժամկետից հետո հանձնաժողովի անդամը փոխարինվում է)` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, ինչը տալիս իր դրական արդյունքները»,-նշեց բանախոսը` հիշեցնելով, որ եթե քաղաքացուն չեն տալիս հաշմանդամության կարգը, ապա նա կարող է վերադասության կարգով բողոքարկել այդ որոշումը:

«Ամեն տարի մեր ծառայությունից դժգոհ է մնում մոտ  երեք-չորս հազար հոգի, որից  400-500-ը` վերադասության կարգով բողոքարկում են նախորդ որոշումները: Այս տարվա ընթացքում մեր ծառայության մասով մեր նախարարության թեժ գիծ է զանգահարել 68 անձ»,-նշեց Սողոյանը` հավելելով, որ Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարների համատեղ հրամանով սահմանված է, որ առաջարկի դեպքերում անձին բուժող բժիշկը պետք է մասնակցի առաջնային փորձաքննությանը:

Հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration