Առաջիկա օրերին «Հայփոստում» կլուծվի ծրագրային խնդիրը
SocietyOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ բնակիչ-բաժանորդները «Հայփոստի» բաժանմունքներում չեն կարողանում օգոստոս ամսվա իրենց կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում կատարել:
Պատճառը պարզելու համար Orer.am-ը, ՀԵՑ ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից բացի, դիմեց նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանին՝ պարզելու, թե բնակիչները երբ կկարողանան վճարում կատարել: Նա նույնպես նշեց, որ պատճառը ծրագրային խնդիր է: «Ներկայում զբաղված ենք ծրագրի թարմացմամբ և երբ այն ավարտվի, այդ ժամանակ էլ կսկեն հոսանքի վարձավճարներն ընդունել: Ծրագրավորող ընկերությունը խոստացել է սեպտեմբերի 22-ին այդ խնդիրն ավարտել, որը շատ մեծ և ծավալուն ծրագրային խնդիր է և միանգամից 900 բաժանմունքում պետք է այն իրականացվի և դա է պատճառը, որ այն մի փոքր երկարաձգվում է»,- ասաց Գ.Աբրահամյանը:
Արմինե Գրիգորյան