Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անի Լուպե՝ սիրո աստվածուհի. գեղեցիկ և սեքսուալ հայուհի, ով չի վարակվել «աստղային» հիվանդությամբ (հարցազրույց, լուսանկարներ)

Lifestyle
Հմայիչ գեղեցկուհի և անկրկնելի դերասանուհի, միաժամանակ շատ անմիջական անձնավորություն: Ինչպես է պատահել, որ «աստղայինը» քեզ չի փչացրել: Շնորհակալ եմ ինձ հասցեագրված գեղեցիկ խոսքերի համար: Աստղ հասկացությունը շատ հարաբերական է: Այս պարագայում ինձ համար Հայաստանում աստղեր գոյություն չունեն: Եթե անկեղծ լինեմ՝ այդ հասկացությունը մարդկանց համար կայանալու երևակայական միջոց է: Ես նախընտրում եմ լինել արև, որը միակն է, ոչ թե անթիվ աստղերից մեկը: Մի պահ թատրոնի դերասանների մեծ հոսք սկսվեց դեպի հեռուստասերիալներ: Ինչպես կարողացար խուսափել այդ գայթակղությունից: Չէ որ սերիալները առաջին հերթին ֆինանսական խնդիր են լուծում: Սերիալներում նկարահանվելն ինձ համար երբեք գայթակղություն չի եղել, նամանավանդ, որ վարձատրությունն այնտեղ այնքան էլ շքեղ չէ: Ունեցել եմ շատ հրավերներ, սակայն մերժել եմ, որովհետև ներկայիս սերիալների սյուժետային բովանդակությունը հագեցած է կենցաղով, որն ինձ հոգեհարազատ չէ: Մեծ հաճույքով կնկարահանվեմ պատմական սերիալներում: Այնուամենայնիվ, ես շատ դրական եմ վերաբերվում սերիալներում խաղացող դերասաններին և ոչ դերասաններին: Ինչու Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե: Բեմական կեղծանունդ ինչպիսի նախապատմություն ունի՞: Գուանտալուպե՝ սիրո աստվածուհի: Կրճատ՝ Անի Լուպե: Այս անունը ինձ տվեց իմ շատ լավ ընկեր, երաժիշտ Վիկտոր Արմանդո Ռոջասը, որի հետ համագործակցել ենք երեք տարի շարունակ իսպանական կենտրոնում: Նրա մեկնելուց հետո ես շարունակեցի կրել այս կեղծանունը, որը իսկապես ինձ հաջողություններ բերեց: Լսել եմ, որ ֆիլմում ես նկարահանվել: Ինչ ֆիլմ է, ինչ թեմայով: Արդյո՞ք դժվար չէ թատրոնի անմիջական դերերից անցում կատարել կինոյի «խիստ» ժանր: «Ժաննա դ՛Արկ», ռեժիսոր՝ Արա Երնջակյան: Վերջերս նկարահանվեցի այս ֆիլմում՝ մարմնավորելով ժաննայի կերպարը: Ֆիլմը նկարահանվել է կոմեդիայի ժանրում, իսկ փոփոխված սցենարի հեղինակը նույնպես Արա Երնջակյանն է: Չեմ ուզում շատ չակերտները բացել ֆիլմի ամբողջ հետաքրքրության մասին: Գաղափարական առումով իլմը շատ հետաքրքիր է և նոր, ինչում հանդիսատեսը կհամոզվի: Չգիտեմ՝ որքանով եք ճանաչում Արա Երնջակյանին որպես դրամատուրգ. նրա բոլոր պիեսները, անգամ կոմեդիայի ժանրի, ունեն շատ խորը ներքին ենթատեքստեր, որը հանդիսատեսին և ընթերցողներին հնարավորություն է տալիս ծիծաղել և հուզվել միաժամանակ: Յուրաքանչյուր գործի մեջ եթե լինում ես անմիջական՝ դժվար չի լինոմ, այդ թվում և ինձ համար դժվար չէր անցումը թատրոնից կինո: Ճիշտ է, մեծ է տարբերությունը այս երկու ժանրերի մեջ, բայց անցումը ինձ մոտ հեշտ կատարվեց, որովհետև աշխատում էի պրոֆեսիոնալ անձանց և ռեժիսորի հետ: Դու նաև ակումբներում ես երգում: Ինքնաարտահայտման որ ձևն է քեզ հոգեհարազատ՝ երգը, թե բեմական խաղը: Շատ երկար ժամանակ է, որ աշխատում եմ տարբեր ակումբներում: Զբաղվում եմ անհատական երաժշտական գործունեությամբ, նաև ունեմ բենդ (Ani Lupe, SENO & CAMARADAS), որի հետ միասին երգում ենք լատինոամերիկյան երգեր: Քանի որ ես ինքս երաժշտական մյուզիքլի թատրոնի դերասանուհի եմ, երկու դեպքում էլ ինքնաարտահայտման միջոցը ամբողջական է՝ թե թատրոնում և թե երաժշտության մեջ: Հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ երազում ես Բրոդվեյի մասին: Տարիների հետ երազանքներդ ինչպիսի «էվոլյուցիա» են ապրել: Ես իմ երազանքից չեմ հրաժարվել, գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունեցել Բրոդվեյ մեկնելու մասով: Վստահ եմ, որ կգնամ, որովհետև կարողանում եմ իրականացնել իմ ցանկություններն ու երազանքները: Որպես հայտնի մարդ՝ չես կարող խուսափել դրանից բխող բացասական հետևանքներից: Ինչպես ես կարողանում պահպանել անձնական «տարածքդ» և թույլ չտալ, որ ներխուժեն քո կյանք: Ինչպես անձնական հարցերում, այնպես էլ գործնականում թույլ չեմ տալիս, որմարդիկ ներխուժեն իմ անձնական դաշտ, թեպետ առ այսօր որևէ բացասական արտահայտություն չեմ լսել իմ հասցեին: Մի անգամ դերասան Մխիթար Ավետիսյանը ինձ ասաց՝ Անի, քո բախտը շատ է բերել, որովհետև հանդիսատեսը սիրում է քեզ: Նոր նախագծեր ունե՞ս: Ինչ անակնկալներ են սպասվում Անի Լուպեի հանդիսատեսին: Ես ինձ բախտավոր մարդ եմ համարում. փառք Աստծո, նախագծերը մեկը մյուսի հետևից այցելում են ինձ: Նախագծերի մասին սիրում եմ խոսել աշխատանքային ամիսների ընթացքում, իսկ այժմ միայն հանգստանում եմ և փորձում եմ վայելել տաք ամառը:   2 4 7 9   13 615257_4949854563816_1514610190_o 1620736_10200687750675810_1661266262_n 1939449_10201571540530004_6613079497954256258_o 1965049_10201005325454981_923987652_n 10157249_10201038751090601_1748084267_n 10418236_10201567123779588_5588353088052004635_n 10457683_10201571592971315_9133338019360869569_o 10514491_10201586651027757_32064352385552937_n
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors