Մենք պետք է դուրս գանք փողոց՝ հայրենիքի համար արյուն թափած ազատամարտիկի շահերը պաշտպանելու. Վաղինակ Շուշանյան
SocietyՏեղեկացնենք, որ այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմաց տեղի է ունենում թեժ քննարկում՝ կապված երեկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու հետ: Մինչ վերջնական որոշման հայտարարության տարածումը Orer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ:
Ինչպես նկատեց Վ. Շուշանյանը, սա նմանատիպ առաջին դեպքը չէ: «Այստեղ գտնվողներից մի քանիսն էլ են ժամանակին դաժան ծեծի ենթարկվել: Ես անցած տարի հայտարարություն արեցի ու ես էլ ծեծի արժանացա` խոսքը պատգամավոր Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածի մասին է»,- ասաց նա:
Ակտիվիստը կարծում է, որ Սմբատ Հակոբյանի շահերը հարկավոր է պաշտպանել փողոց դուրս գալով եւ ազատամարտիկների կողքին կանգնելով: «Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, որովհետեւ այդ արյունլվա պատկերն իմ աչքի առաջ էր հայտնվում: Սոցիալական ցանցում հնչում են այնպիսի պաթոսային հայտարարություններ, որոնք պարզապես նյարդայնացնում են մարդուն: Եթե ուզում եք հայրենիքի համար պայքար տանել, ապա պետք է դուրս գալ փողոց ու պայքարել: Մենք պետք է դուրս գանք փողոց հայրենիքի համար արյուն թափած ազատամարտիկի շահերը պաշտպանելու: Նա չի ընկել թշնամու գնդակից, բայց ընկել է ներքին թշնամու կողմից հասցված քարերի ու փայտերի հարվածներից»,- նկատեց Վ. Շուշանյանը:
Ըստ ակտիվիստի՝ այսօրվա իշխանությունները վախենում են փողոցում ծավալվող հնարավոր զարգացումներից: «Նրանք վախենում են, որ ազատամարտիները կմիավորվեն, այդ իսկ պատճառով ցանկանում են վերացնել «ազատամարտիկ» բառը հայոց բառարանից: Նրանք ցանկանում են վերացել այն մարդկանց անունները, որոնք կռվել են մեր երկրի համար ու մահացել կամ հաշմանդամ հետ վերադարձել, նրանց նպատակն է բռնապետական երկիր ստեղծելը, որտեղ մարդիկ կապրեն ստրուկի կարգավիճակով, իսկ իրենք էլ մտրակի հարվածով կլուծեն իրենց հարցերը»,- ասաց Վաղինակ Շուշանյանը: »Նրանց հետ խաղաղ ճանապարհով հարցեր լուծել չի կարելի, որովհետեւ փոքր ժամանակից թեփ են կերել ու դեսպե մեծացել են: Նրանց ուղեղներում մեկ պատկեր է՝ բռունցքներ ու ծեծ: Եթե իրենք այդպես են ուզում, ապա ասեմ, որ մենք էլ ենք ուժեղ»,- նշեց ակտիվիստը:
Սոսե Չանդոյան