Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հատընտիր»-ն Արտեմ Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է. ՀԳՄ նախագահ

Culture

Բանաստեղծ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունում ներկայացրեց իր նոր` տարբեր գրքերից ստեղծագործություններ ներառող «Հատընտիր» ժողովածուն: Գիրքը հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը 2014 թվականին:

«Ես փառասեր չեմ, բնությունը, կյանքը փառասիրություն չեն սիրում: Երբեմն ահավոր փառասեր եմ դառնում, ուզում եմ պոեզիայի ջունգլիները ճանկռել. մեր հրաշալի արձակագիր և քննադատ Ալիկ Թոփչյանը հավաքել է իմ բոլոր ժողովածուներից ստեղծագործություններ, շատ շնորհակալ եմ նրան»,- նշեց Արտեմ Հարությունյանը:  

Բանաստեղծի խոսքով` իր պոեզիան որոշ չափով բարդ է: 

«Առաջին շրջանը բացարձակի, բնության որոնում էր: Հետագայում տեսա, որ սոցիալական կյանքը և մյուս երևույթներն էական դեր ունեն, և պոեզիան չի կարող լինել բացարձակ պահի բռնկում: Պոեզիան դառնում է մարդուն ուղեկցող երևույթ»,- հավելեց Արտեմ Հարությունյանը` հայտնելով, որ այժմ նոր գրքի վրա է աշխատում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Արտեմ Հարությունյանը 1960-70-ականներին արդեն ձևավորված բանաստեղծ էր, հրատարակել էր գրքեր:

«Բանաստեղծությունների գրքերով նա հաստատեց իր մտածողության ձևը,  բանաստեղծական նոր լեզվի, լեզվամտածողության տիրույթ բացեց հայկական պոեզիայում: Այդ տեսակ պոեզիան մեզանում ի հայտ էր գալիս թարգմանական գրականության ձևով: Նման պոեզիա թարգմանում էր նաև Արտեմ Հարությունյանը: Այդ փորձը նա, իր մեջ «մարսած», փոխադրում էր հայ պոեզիայի դաշտ»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

Հայաստանի գրողների միության նախագահի խոսքով` «Հատընտիր» ժողովածուն Հարությունյանի պոետական ընթացքի պատմությունն է:

Բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը ծնվել է 1945 թվականին: Հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների` «Նշանների երկիր», «Տեսադաշտ», «Շեմ», «Ներկայության խոսքեր»:  «Հրդեհը հինավուրց հողի» ձեռագրի համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին: Վերջինը 1993-ին հրատարակվել է Նյու Յորքում և արժանացել Հ. Ուզունյանի անվան մրցանակին: 1997-ին Երևանում լույս է տեսել նրա «Նամակ Նոյին» ժողովածուն: 2004-ին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովա ծուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի: 2003-ին հրատարակված նրա «Հուդայի արձակուրդը» գիրքը արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2010-ին հրատարակվել է նրա «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը: Արտեմ Հարությունը դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, նաև` Ստամբուլի ամերիկյան համալսարանում: 1995-ին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նաև ն ույն կրթաթոշակով, 2002-ին Լոս Անջելեսի համալսարանում: 1994-95-ին աշխատել է Վաշինգտոնում` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ: Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոնների:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts