Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն հայտարարեց Հայաստան-Վրաստան ծրագրային առաջարկների մրցույթի հաղթողներին

Society

 Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի շրջանակում հայտարարված ծրագրային առաջարկների մրցույթի ութ հաղթողները Դիլիջանում ստորագրեցին համատեղ նախագծերի իրականացման պայմանագրերը: 

«Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության ամրապնդմանը ուղղված Եվրոպական Միության հայտարարված 1,35 միլիոն եվրո արժողությամբ մրցութային ծրագիրը մոտեցավ իր վերջնական փուլին:

Տարածաշրջանային և տեղական իշխանության, համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հա յաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Վրաստանի Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախեթի շրջաններից հիմնել են համագործագցության ծրագիր՝ հարևան շրջաններում ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված համատեղ լուծումներ մշակելու նպատակով»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստան-Վրաստան տարածքանային համագործակցության ծրագրի շրջանակում համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու 40 առաջարկ է ներկայացվել ԵՄ ծրագրային առաջարկների մրցույթին: «Եվրամիությունը հատկացրել է 1,35 մլն եվրո Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրին: Այդ ծրագրի շնորհիվ նշված համայնքներում իրականացվելու են սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և մշակութային ծրագրեր: Այս ծրագիրը շատ բաց և թափանցիկ է, և ես հուսով եմ, որ շուտով մենք կտեսնենք այդ ծրագրի արդյունքները»,- շեշտեց Տերտերյանը:

2015թ. սեպտեմբերի 23-24-ին Դիլիջանում տեղի ունեցավ նաև ներածական վերապատրաստման դասընթաց ծրագրային առաջարկների մրցույթի հաղթողների համար, որոնք կստանան գործնական խորհուրդներ դրամաշնորհային պայմանագրերի, ծրագրերի իրականացման, ֆինանսական և մատակարարաման կանոնների, տեսանելիության և հաղորդակցման խնդիրների վերաբերյալ, հաշվետվությունների և վերահսկման չափանիշների, ինչպես նաև երկու երկրների առանձնահատուկ ազգային պահանջների մասին: Դասընթացի ընթացքում հաղթող դիմորդներին տրամադրվեցին նաև անհատական խորհրդատվություններ՝ դրամաշնորհի կառավարման խնդիրների վերաբերյալ:

Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային առաջարկների համար մրցույթի չորս ծրագրերից առաջինն է, որի հաղթողներն արդեն հայտնի են:

Արևելյան գործընկերության տարածաքային համագործակցության աջակից ծրագիրը (ԱԳՏՀ աջակից ծրագիր) սկսվել է Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս-Ուկրաինա երկրների սահմաններում տարածքային համագործակցության ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանամերձ գոտու առանձնահատկությունները, ինչպես նաև ուժեղացնելու տեղական և տարածաշրջանային պետական և ոչ պետական մարմինների հնարավորությունները միջսահմանային ծրագրերը միասին զարգացնելու և իրականացնելոÖ ‚ համար: ԵՄ ընդհանուր ներդրումը ԱԳՏՀ-ում 12.5 միլիոն եվրո է: Արևելյան գործընկերությունը (ԱԳ) Եվրոպական Միության նախաձեռնությունն է, որը ղեկավարվում է Արևելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի սերտ հարաբերություններ ստեղծել ԵՄ և Արևլյան գործընկերության միջև՝ խորացնելով իրենց քաղաքական համագործակցությունը եև տնտեսական ինտեգրումը:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live