ԵՄ-ն հայտարարեց Հայաստան-Վրաստան ծրագրային առաջարկների մրցույթի հաղթողներին
ОбществоՀայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի շրջանակում հայտարարված ծրագրային առաջարկների մրցույթի ութ հաղթողները Դիլիջանում ստորագրեցին համատեղ նախագծերի իրականացման պայմանագրերը:
«Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության ամրապնդմանը ուղղված Եվրոպական Միության հայտարարված 1,35 միլիոն եվրո արժողությամբ մրցութային ծրագիրը մոտեցավ իր վերջնական փուլին:
Տարածաշրջանային և տեղական իշխանության, համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հա յաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Վրաստանի Քվեմո-Քարթլի և Սամցխե-Ջավախեթի շրջաններից հիմնել են համագործագցության ծրագիր՝ հարևան շրջաններում ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված համատեղ լուծումներ մշակելու նպատակով»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստան-Վրաստան տարածքանային համագործակցության ծրագրի շրջանակում համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու 40 առաջարկ է ներկայացվել ԵՄ ծրագրային առաջարկների մրցույթին: «Եվրամիությունը հատկացրել է 1,35 մլն եվրո Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրին: Այդ ծրագրի շնորհիվ նշված համայնքներում իրականացվելու են սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և մշակութային ծրագրեր: Այս ծրագիրը շատ բաց և թափանցիկ է, և ես հուսով եմ, որ շուտով մենք կտեսնենք այդ ծրագրի արդյունքները»,- շեշտեց Տերտերյանը:
2015թ. սեպտեմբերի 23-24-ին Դիլիջանում տեղի ունեցավ նաև ներածական վերապատրաստման դասընթաց ծրագրային առաջարկների մրցույթի հաղթողների համար, որոնք կստանան գործնական խորհուրդներ դրամաշնորհային պայմանագրերի, ծրագրերի իրականացման, ֆինանսական և մատակարարաման կանոնների, տեսանելիության և հաղորդակցման խնդիրների վերաբերյալ, հաշվետվությունների և վերահսկման չափանիշների, ինչպես նաև երկու երկրների առանձնահատուկ ազգային պահանջների մասին: Դասընթացի ընթացքում հաղթող դիմորդներին տրամադրվեցին նաև անհատական խորհրդատվություններ՝ դրամաշնորհի կառավարման խնդիրների վերաբերյալ:
Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրային առաջարկների համար մրցույթի չորս ծրագրերից առաջինն է, որի հաղթողներն արդեն հայտնի են:
Արևելյան գործընկերության տարածաքային համագործակցության աջակից ծրագիրը (ԱԳՏՀ աջակից ծրագիր) սկսվել է Մոլդովա-Ուկրաինա, Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան և Բելառուս-Ուկրաինա երկրների սահմաններում տարածքային համագործակցության ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանամերձ գոտու առանձնահատկությունները, ինչպես նաև ուժեղացնելու տեղական և տարածաշրջանային պետական և ոչ պետական մարմինների հնարավորությունները միջսահմանային ծրագրերը միասին զարգացնելու և իրականացնելոÖ ‚ համար: ԵՄ ընդհանուր ներդրումը ԱԳՏՀ-ում 12.5 միլիոն եվրո է: Արևելյան գործընկերությունը (ԱԳ) Եվրոպական Միության նախաձեռնությունն է, որը ղեկավարվում է Արևելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի սերտ հարաբերություններ ստեղծել ԵՄ և Արևլյան գործընկերության միջև՝ խորացնելով իրենց քաղաքական համագործակցությունը եև տնտեսական ինտեգրումը: