Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կոմիտասի գործերը`մեկ փառատոնում. մեկնարկել է վարդապետի անունը կրող երկրորդ փառատոնը

Culture

Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ կներկայացվեն երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին`Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը:

«Երկրորդ տարին է, ինչ Մշակույթի նախարարության աջակցությամբ անց է կացվում «Կոմիտաս» փառատոնը: Այս տարի այն անցկացնում է նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ կան: Եթե առաջին տարին փառատոնին հնչում էին սոսկ կոմիտասյան ստեղծագործություններ, ապա այս տարի մի փոքր ընդլայնել ենք ձևաչափը: Բոլոր համերգների ժամանակ հնչելու են Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների գործերը»,- նշեց պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

Նրա խոսքով`եթե Կոմիտասը մեր դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ապա նրանից հետո եկող բոլոր կոմպոզիտորները տեղավորվում են նրա հիմնած ավանդույթի մեջ`այս կամ այն չափով: «Հայ կոմպոզիտորական արվեստը մեկ ամբողջական մշակույթ է, և այդ մշակույթն առաջնորդողներից մեկը հենց Կոմիտասն է»,-հավելեց Մհեր Նավոյանը:

Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն`Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյան ղեկավարությամբ: Նրանք ներկայացրին Կոմիտասի «Պատարագ»-ը:

Ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համերգից հետո նշեց, որ այս աշունը երաժշտական շատ գեղեցիկ իրադարձություններով է հագեցած:

«Դրանց շարքում պետք է առանձնահատուկ հիացմունք հայտնել այն համերգների շուրջ, որտեղ հնչում են Կոմիտասի գործերը: «Կոմիտաս» փառատոնը դրանցից մեկն է: Առաջին համերգի առաջին կատարումը` «Պատարագ»-ը, մեր հիմքերի հիմքն է: Պետք է, անշուշտ, շնորհավորենք բոլորիս` կոմիտասասերներին, կոմիտասապաշտներին: Բայց այս պահին առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Հովհաննես Չեքիջյանին, ով իր վարպետությանն արժանի պատարագ ներկայացրեց: Հրաշալի ծրագիր է, ներկայացված է ոչ միայն Կոմիտասը, այլև` նրա շարունակողների գործերը»,-ընդգծեց Տիգրան Մանսուրյանը :

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացվում է «Կոմիտաս» 2-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախմբերի (գեղարվեստական ղեկավար` Հարություն Թոփիկյան), «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: Բացի այդ, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի դափնեկիր-երգչախմբերի կատարմամբ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts