Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանի կենդանաբանական այգում բնակվող 1000-ից ավելի կենդանիներից միայն 18-ն ունի խնամակալ

Society

 Երևանի կենդանաբանական այգու խնամակալության ծրագրին 2011 թվականից ի վեր մասնակցել է ավելի քան յոթ տասնյակ խնամակալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:

«Այս թիվը զուտ արձանագրված խնամակալությունների ցուցանիշն է, սակայն այն ցույց չի տալիս , թե քանի խնամակալ ունեն այգու կենդանիները: Բանն այն է, որ երբեմն կենդանուն խնամակալում են զույգերով, ընտանիքներով և անգամ դասարանով», - նշեց նա:

Անհատական խնամակալության մակարդակները լինում են Բրոնզե ` տարեկան արժեքը 20.000 դրամ, Արծաթե` 35.000 դրամ, Ոսկե` 50.000 դրամ և Պլատինե` 100.000  դրամ: Անհատական խնամակալության յուրաքանչյուր մակարդակ հիմնականում տարբերվում է նախորդից կենդանաբանական այգի անվճար մուտքերի քանակով: Իսկ կորպորատիվ խնամակալության գնացուցակն ու պայմանները մի փոքր տարբերվում է անհատականից:

Այս պահին այգին ունի 17 խնամակալ: Խնամակալություններից հինգը Պլատինե են. դրա արտոնությունների շարքում խնամակալը հնարավորություն ունի վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով կենդանուն մեկ ամիս հետևել օն-լայն, ինչպես նաև տարեկան կտրվածքով 36 անվճար այցելություն իրականացնել 4 անձի համար:

«Խնամակալների թվում է նաև Լենհարդ գերմանական հիմնադրամը, որը մեր ծրագիրն օգտագործում է իր շահառուների՝ լսողության խնդիր ունեցող բալիկների միջև շփումը զարգացնելու համար:  Հաճախ խնամատարերն իրենց անվճար մուտքի իրավունքը նվիրում են մանկատակատներին կամ դպրոցներին: Օրինակ, Արսինե Խանջյանն արդեն մի քանի տարի անընդմեջ խնամակալում է հայկական մուֆլոնի, որի խնամակալության ձևակերպման պահին այն ձագուկ էր, և դերասանուհին իր  խնամակալության ամբողջ ազատ մուտքերի այս տարվա քանակությունը փոխանցել է դպրոցական դասարաններից մեկին, որը գալու է մեզ մոտ և հայկական մուֆլոնի մասին բաց դաս է ունենալու», - նշեց Մանե Մադոյանը: Նա հավելեց, որ այգում գործում է նաև կորպորոտիվ խնամակալության ծրագիր, որի դեպքում կազմակերպությունները սիմվոլիկ գումարի փոխարեն ստանձնում են տվյալ կենդանու որոշակի ժամանակահատվածի կերակրման ծախսերը:

Այս պահին Երևանի կենդանաբանական այգում բնակվում է 1000-ից ավելի բնակիչ, որոնք ներկայացնում են մոտ 200 կենդանատեսակ: Սակայն 18 կենդանի այս պահին ունի խնամակալ:

«Առաջիկա օրերին ևս մեկ խնամակալ ենք սպասում՝ Արեգ անունով մի փոքրիկի, ում ծնողներն այգու Ամուրյան վագրերից մեկի խնամակալն են: Այս անգամ խնամակալության են վերցնելու Կատվային լեմուրների ընտանիքի ձագերից մեկին: Խնամակալությունը տղայի ծնողների նվերն է ծննդյան օրվա կապակցությամբ:

Այգու առաջին խնամակալը մինչ օրս շարունակում է խնամակալել իր ընտրած ուղտայծին և 2011 թ-ից ամեն տարի երկարաձգում է ժամկետը: Սակայն խնամատարության ծրագիրն ի սկզբանե գաղափարի ծրագիր է, երբ մարդիկ խորհրդանշական գումարով մեկ տարով դառնում են կենդանիներից մեկի խնամակալը: Խնամատարության բոլոր չորս փաթեթները նույն են ցանկացած կենդանու համար՝ լինի դա փիղը, թե փոքրիկ թռչնակ:

«Խնամատարության հիմնական առավելությունը՝ կենդանաբանական այգի անվճար մուտքն է, սակայն նույնիսկ կոպիտ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ գումարը հիմնականում փակում է կենդանաբանական այգու մուտքի տոմսի գինը: Խնամակալությունը ենթադրում է, որ մարդիկ իրենց անմիջական պատասխանատվության տակ են վերցնում կենդանուն և հնարավորություն տալիս իրենց ավելի պահանջկոտ լինել կենդանու նկատմամբ», - ասաց Մանե Մադոյանը:

Կենդանաբանական այգին հանրային տարածք է և պատկանում է մեզնից յուրաքանչյուրին: Դրա զարգացման համար յուրաքանչյուրս հարկերի տեսքով ունի իր ներդրումը, սակայն մենք միշտ բողոքում ենք՝ պատասխանատվության զգացում չունենալով: Այս ծրագիրը խթանում է կենդանաբանական այգու այցելուների մոտ պատասխանատվության զարգացումը:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live