Այսօրվա դրությամբ մենք կանգնած ենք կոտրված տաշտակի առաջ. Վարդան Բոստանջյան
InterviewԿառավարության վերջին նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խուսափեց ուղիղ կերպով պատասխանել հասարակության լայն շրջանակներին հուզող այն հարցին, թե արդյոք «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը, օֆշորային է: «Դուք պնդում եք անում, որը ես չեմ կարող հաստատել»,- հարցին ի պատասխան նշեց նախարարը՝ հնարավորինս արագ հեռանալով կառավարության շենքից: Ինչպես երեւում է, ՀԷՑ-ի շուրջ ստեղծված պատմությունը դեռ շատ ջուր կքաշի:
Ինչեւէ, ստեղծված իրավիճակի եւ հանրության կողմից ստացված արձագանքների վերաբերյա Orer.am-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով նախ՝ նշեց, որ ցանկացած կնճռոտ հարց ու խնդիր, որը բնակչության կողմից ընկալվում է ոչ դրական, նախեւառաջ պայմանավորված է երկրի տնտեսությամբ. «Տնտեսության լավ կամ վատն լինելն էլ պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Առաջին խնդիրն արդյունավետ կառավարումն է: Եթե ՀԷՑ-ում մենք տեսնում ենք ոչ ցանկալի զարգացումներ, ուրեմն նշանակում է, որ ՀԷՑ-ում օբեկտիվ եւ սուբեկտիվ որոշ պատճաներով այս պահի դրությամբ, ինչպես նաեւ նախորդ ժամանակահատվածներում, տեղի է ունեցել ոչ արդյունավետ կառավարում, որի մեջ գերակայել են սուբեկտիվ նկրտումները, ինչն էլ կարող է բերել բարդ ինժեներական համակարգի հնեցմանը, ոչ արդիականացմանը»,- նշեց նախկին պատգամավորը՝ հավելելով, թե այսօրվա դրությամբ կանգնած ենք կոտրված տաշտակի առաջ, ինչը նշանակում է, որ որքան էլ մեզ համար ոչ ցանկալի գործընթացներ են ընթանում, այդուհանդերձ, այդ համակարգն ունի իր սպառողը: Իսկ եթե մի ոլորտ ունի սպառող, ապա այն մշտապես պետք է նորացնել ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել»,- նկատեց տնտեսագետը:
Խոսելով ՀԷՑ-ի հետ կապված այժմեական խնդրի մասին Վարդան Բոստանջյանն ասաց, որ ժամանակին ստեղծված խնդիրների համար այժմ լացուկոցը շարունակելն ավելորդ է: «Պարզապես ուժերը պետք է մոբիլիզանցել բոլոր առումներով, ինչպես սպառողների այնպես էլ արդյունավետ կառավարման առումով»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան