Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը՝ «Էրեբունի- Երևան» տոնակատարությանը մասնակցելու մասին
LifestyleԵրգիչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Ամյանը չի մասնակցելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, քանի որ Հայաստանում չի լինելու:
Հարցին, իսկ եթե Հայաստանում լիներ, կմասնակցեր, Արմին Մովսիսյանն ասաց, թե չգիտի:
Նա նաև տեղյակ չէր «Էրեբունի-Երևան» տոնակատարության շուրջ ծավալված քննարկումների և այդ հարցի վերաբերյալ երգիչ-երգչուհիների տարբեր կարծիքների մասին, ուստի այդ պատճառով չկարողացավ մեկնաբանել այս օրերի թոփ թեմա դարձած հարցը:
«Մեզ հետ կապված՝ կարող եմ ասել, որ պարզապես չենք մասնակցի, բայց թե ով ինչ է անելու, մենք ո՞նց կարող ենք մեկնաբանություն տալ: Յուրաքանչյուր լավ քայլ, իհարկե, ողջունելի է: Դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը:
Ա.Գ.