Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԱՀԿ Մինսկի համանախագահների դեկլարատիվ հայտարարությունները բան չեն փոխի. Լյուդմիլա Սարգսյան

Politics

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոյին) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկին։ Տեղեկանալով հայ-ադրբեջանական սահմանային լարումների մասին՝ նա խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, այլապես ԵԱՀԿ-ն կդիմի զսպման մեխանիզմների կիրառմանը։

ԵԱՀԿ հերթական լղոզված հայտարարության վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ, ով նշեց, որ ԵԱՀԿ-ն մշտապես փորձում է հավասարության նշան դնել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ` չկոնկրետացնելով, թե զսպման մեխանիզմները ում դեմ պետք է իրականում կիրառվեն: «ԵԱՀԿ-ի կողմից արված այս հայտարարությունը հասկանալի է, քանի որ նրանք փորձում են կոնֆլիկտը կարգավորել եւ չեն կարող միակողմանի դիրքորոշում ունենալ, բայց տվյալ դեպքում ակնհայտ է, որ հրահրող կողմն Ադրբեջանն է: Նման դեպքում նրանց զսպման մեխանիզմների մասին գաղափարը պետք է ուղեկցվեր նաեւ կոնկրետ կողմին ուղղված որոշակի մեղադրանքներով, եւ եթե անգամ ոչ մեղադրանքներով, ապա` կոչով: Ադրբեջանը խախտում է հրադադարի պայմանագիրը, որն ըստ էության մշտապես է խախտվել, սակայն այսօր տվյալ պետությունն արդեն շատ ավելի մասշտաբային քայլերի է գնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե համանախագահներն այդքան մտահոգ են, պետք է հստակ նշեն, թե ով է իրականում իրականացնում դիվերսիոն գործողություններ եւ ով է հրահրում սահմանային լարվածություն եւ ինչի արդյունքում են զոհվում մեր երիտասարդները: «Իհարկե, ադրբեջանական կողմից եւս երիտասարդներ են զոհվում: Եթե այս իրավիճակում համապատասխան կառույցներն ի վիճակի չեն խնդիրը կարգավորելու կամ գոնե փորձել տեսնել լարվածության պատճառները, ապա նման դեկլարատիվ հայտարարությունները բան չեն փոխի»,- ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ լարվածությունը սահմանին մեծացնելու համար՝ փորձելով պոկել հայկական կողմից այն, ինչ իրեն անհրաժեշտ է: «Նման գործելաոճով Ադրբեջանը փորձում է նաեւ պարտադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ խնդրը լուծվի հօգուտ իրեն: Կարծում եմ, որ համանախագահները հստակ պետք է հասկանան, որ դա ճնշում է իրենց վրա, եւ եթե իրենք պատրաստ են միակողմանի ճնշումներին տեղի տալու, ապա այդ դեպքում մեզ համար այդ ձեւաչափը գործնականում անհրաժեշտ չի լինի»,- նկատեց Լ. Սարգսյանը՝ ուշադրությունը հրավիրելով հայկական կողմի գործողություններին եւ դիվանագիտական քայլերին:

«Մենք մինչ օրս մշտապես պնդել ենք, որ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Մինսկի խմբի շրջանակներում, բոլոր բանակցությունների ընթացքում կոչ է արվել գնալ փոխզիջումների, սակայն փոխզիջման գնալ դեռեւս չի նշանակում, որ մի կողմը պետք է տուժի, իսկ մյուսը կողմը շահի ամեն հարցում: Ինձ համար նմատիպ հայտարարությունները վաղուց են արժեզրկվել եւ ես կուզեի ավելի գործուն քայլեր տեսնել Մինսկի խմբի կողմից, որն էլ առ այսօր տեսանելի չեն: Եթե ռմբակոծությունները Տավուշի մարզում եւ Արցախում չեն դադարում, ապա ես կարծում եմ, որ այստեղ մեղքի իր լրջագույն բաժինն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք թույլ չենք տա, որ նման կերպ փորձեն մեզ վրա ճնշում գործադրել»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Սոսե Չանդոյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia