Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացնելու են չորս գերակա ծրագրեր

Society

Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրոպայի խորհրդի և Եվրամիության 2015-2017 թվականների ծրագրային համ ագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց ԵրևանումԵվրախորհրդի գրասենյակի ղեկավար ՆատալյաՎուտովան: «Մ եր ծրագրերի հիմնականնպատակներն են աջակցել երկրում ընթացողբարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015-2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում: Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդուիրավունքների ոլորտում կատարվող բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաև երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքում տեխնիակական աջակցություն են ցուցաբերում և մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի և գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,-Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ-ն իրականացվելու է երկու փուլով` 2015-2017թթ. և 2018-2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաև ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ երկու շաբաթ առաջ ԵԽ նախարարների կոմիտեն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018 թվականի գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, ԵԽ քարտուղարության և ԵՄ գրասենյակի ակտիվ համագործակցության շնորհիվ:

Իր հերթին Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգծրագրային համագործակցության շրջանակի համակարգող Արկադի Սիտինըներկայացրեց Հայաստանում իրականացվելիք չորս գերակա ծրագրերի մանրամասները: «Հայաստանի բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի շրջանակներում կիրականացվի ՀՀ բանտերում առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար, ինչպես նաև նախատեսված է բժ շակական էթիկայի և առողջության խթանման վերաբերյալ (ծրագիրը իրականացվում է 2015 թվականի մարտի 1-ից մինչև 2017թ. փետրվարը, բյուջեն`900 հազար եվրո)»,-պարզաբանեց նա:

Աջակցություն ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ ծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, կվերապատրաստի դատախազներին և քննիչներին Արդարադատության ակադեմիայում` քրեական արդարադատության համակարգում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարելու համար: «Այս ծրագիրը իրականացվում է 2015 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի հուլիս, իսկ բյուջեն կազմում է 500 հազար եվրո»,-նշեց Սիտինը:

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով նախատեսվում է խրախուսել ԲՈՒՀ-երում բարեվարքության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեխանիզմները, ինչպես նաև դասախոսների և ուսանողների համար էթիկայի կանոնների ներմուծման համար նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընացներ: «Կրթության ոլորտին վերաբերող ծրագրը պետք է ավարտվի 2016 թվականի դեկտեմբերին. բյուջեն` 400 հազար եվրո»,-հայտնեց բանախոսը:

Ընտրական աջակցություն ՀՀ-ում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին ծրագրի նպատակն է բարելավել ընտրական օրենսգիրքը: «Այս ծրագրով նախատեսվում է վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին և դատավորներին ու ամրապնդել ընտրական վեճերի կարգավորման մեխանիզմները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2017 թվականի դեկտեմբերը, իսկ բյուջեն` 95 հազար եվրո»,-եզրափակեց Արկադի Սիտինը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live