ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացնելու են չորս գերակա ծրագրեր
ОбществоԵվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրոպայի խորհրդի և Եվրամիության 2015-2017 թվականների ծրագրային համ ագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց ԵրևանումԵվրախորհրդի գրասենյակի ղեկավար ՆատալյաՎուտովան: «Մ եր ծրագրերի հիմնականնպատակներն են աջակցել երկրում ընթացողբարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015-2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում: Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդուիրավունքների ոլորտում կատարվող բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաև երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքում տեխնիակական աջակցություն են ցուցաբերում և մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի և գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,-Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ-ն իրականացվելու է երկու փուլով` 2015-2017թթ. և 2018-2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաև ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ երկու շաբաթ առաջ ԵԽ նախարարների կոմիտեն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018 թվականի գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, ԵԽ քարտուղարության և ԵՄ գրասենյակի ակտիվ համագործակցության շնորհիվ:
Իր հերթին Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգ) ծրագրային համագործակցության շրջանակի համակարգող Արկադի Սիտինըներկայացրեց Հայաստանում իրականացվելիք չորս գերակա ծրագրերի մանրամասները: «Հայաստանի բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի շրջանակներում կիրականացվի ՀՀ բանտերում առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար, ինչպես նաև նախատեսված է բժ շակական էթիկայի և առողջության խթանման վերաբերյալ (ծրագիրը իրականացվում է 2015 թվականի մարտի 1-ից մինչև 2017թ. փետրվարը, բյուջեն`900 հազար եվրո)»,-պարզաբանեց նա:
Աջակցություն ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ ծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, կվերապատրաստի դատախազներին և քննիչներին Արդարադատության ակադեմիայում` քրեական արդարադատության համակարգում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարելու համար: «Այս ծրագիրը իրականացվում է 2015 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի հուլիս, իսկ բյուջեն կազմում է 500 հազար եվրո»,-նշեց Սիտինը:
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով նախատեսվում է խրախուսել ԲՈՒՀ-երում բարեվարքության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեխանիզմները, ինչպես նաև դասախոսների և ուսանողների համար էթիկայի կանոնների ներմուծման համար նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընացներ: «Կրթության ոլորտին վերաբերող ծրագրը պետք է ավարտվի 2016 թվականի դեկտեմբերին. բյուջեն` 400 հազար եվրո»,-հայտնեց բանախոսը:
Ընտրական աջակցություն ՀՀ-ում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին ծրագրի նպատակն է բարելավել ընտրական օրենսգիրքը: «Այս ծրագրով նախատեսվում է վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին և դատավորներին ու ամրապնդել ընտրական վեճերի կարգավորման մեխանիզմները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2017 թվականի դեկտեմբերը, իսկ բյուջեն` 95 հազար եվրո»,-եզրափակեց Արկադի Սիտինը: